Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԼԵՏԻ ՈՉ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՀԱՐՑԸ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը անցնող շաբաթ Ղարաբաղում էր: Նրան Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Բակո Սահակյանը, երբ ՀՀ նախագահը իջել է… ուղղաթիռից: Ինքնաթիռներ Երեւանից Ստեփանակերտ չեն թռչում: Սերժ Սարգսյանն այցելել է սահմանագոտի, շփվել զինվորների հետ, նրանցից մեկինՙ հակառակորդի հինգ տանկ խոցած կրտսեր սերժանտին պարգեւատրել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով, նույն շքանշանով, ինչպես նաեւ այլ շքանշաններով, պարգեւատրվել են այլ զինծառայողներ, զինվորներ եւ սպաներ:

Ապա Հայաստանի նախագահը հանդիպել է ԼՂՀ ԱԺ պատգամավորներին եւ պատասխանել վերջիններիս հարցերին: Պատգամավորներից մեկըՙ Համլետ Հարությունյանը, հետաքրքրվել է Սերժ Սարգսյանից. «Պարոն նախագահ, հետախույզ Հովակիմյանը Ամերիկայից միջուկային զենքի գաղտնիքը բերեց Սովետ, Սովետը եւս միջուկային զենք ունեցավ: Ուզում եմ իմանալ, մենք քանի՞ հետախույզ ունենք Բաքվում»: Սերժ Սարգսյանը շատ հանգիստ պատասխանել է. «Համլետ, հիմա ես, ըստ քեզ, պիտի ասե՞մ մենք ինչ ունենք-չունենք»: Եւ չի ասել, եւ պետք էլ չէ, որ ասեր: Բանն այն է, որ Համլետի հարցը ամենայն հավանականությամբ հռետորական է եղել, որին չեն պատասխանում, որի շուրջ մտածում են: Համլետներն առհասարակ նման հարցեր հաճախ են տալիս… Ոչ ոք չի պահանջում նախագահից կամ որեւէ մեկից, որ ասեն, թե Բաքվում քանի՞ հետախույզ ունենք, կամ ունե՞նք արդյոք, պահանջն այն է, որ Բաքվում պետք է հետախույզներ ունենանք, ովքեր կքայլեն Բաքվի փողոցներում, կմտնեն խանութները, կգնան այգիները, կխոսեն ադրբեջանցիների հետՙ ադրբեջաներեն: Կլինեն Ադրբեջանի քաղաքացիներ, կաշխատեն այդ երկրի ինչ-որ, ցանկալի էՙ տարբեր ոլորտներումՙ սկսած ռազմական ոլորտից, վերջացած Բաքվի փողոցիՙ լյուլյա քյաբաբի կետով: Իհարկե չի բացառվում, որ նման հետախույզներ մենք այսօր էլ ունենք Բաքվում, բայց, գիտե՞ք, նախագահի պատասխանից դա չի զգացվում: Նա, ի պատասխան Համլետի հարցին, կարող էր ժպտալ, կարող էր լրիվ ուրիշ բան պատասխանել, կարող էր առանց ժպտալու ասերՙ հաջորդ հարցը խնդրում եմ, այս մեկի պատասխանը ես էլ չգիտեմ, քանի որ հետախուզությունն առհասարակ գաղտնի մասնագիտություն է: Բայց այս պատասխանը…

Իմ կարծիքով մեզ այլ բան է պետք, ոչ միայն հետախուզության հետ կապ ունեցող: Օրինակ ամերիկյան բանակում սովորեցնում են արաբերեն, հենց այնպես, առանց որեւէ թիրախի, «գուցե պետք գա» սկզբունքով: Նույն սկզբունքով ամերիկացի զինվորականներին սովորեցնում են նաեւ շատ այլ լեզուներ, օրինակՙ ռուսերեն: Մեզ շատ լեզուներ սովորել պետք չէ, մի լեզու է պետք սովորել, որի մասնագետները չունենք: Կան, անշուշտ, մի քանիսը, գուցե շատերը, ովքեր ադրբեջաներեն գիտեն, բայց այդ մի քանիսից, գուցե շատերից քչերն են զինվորական: Մինչդեռ մեր զինվորիՙ գոնե տարրական ադրբեջաներենի իմացությունը նրա իսկ կյանքի անվտանգության հարցում կարող է որոշիչ լինել: Ենթադրենք մոլորվում են (եւ մոլորվում են) անտառում եւ նրանց գտնում են ադրբեջանցիները… Բայց սա հարցի մի կողմն է: Նկատի ունեմ զինվորականների, ընդ որումՙ ցածրաստիճան զինվորականների շրջանում ադրբեջաներենի ուսուցումը: Ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր լեզու սովորելովՙ սովորում ես տվյալ ժողովրդի մտածելակերպը: Տպավորություն է առաջանում, որ մեզ ադրբեջանցիների մտածելակերպին ծանոթանալ ամենեւին էլ պետք չէ, միեւնույն էՙ մենք նրանցից ուժեղ ենք: Բայց կոնկրետ ապրիլյան պատերազմը, որը ճիշտ չէ քառօրյա անվանել, քանի որ այն չի էլ ավարտվել, ցույց տվեց, որ մենք նրանցից եթե անգամ ուժեղ էլ ենք, ապա ոչ շատ: Ավելինՙ ապրիլի սրացումը հստակ ցույց տվեց, որ մենք ադրբեջաներենին կատարյալ տիրապետող զինվորականների կարիք ունենք, ովքեր ոչ թե ժամանակ առ ժամանակ կմտնեն հակառակորդի թիկունքն ու այնտեղից մեզ տեղեկություններ կհաղորդեն, այլ որոնք հակառակորդի թիկունքից հետ էլ չեն գա: Չունենք նման զինվորականներ: Իհարկե, չի բացառվում, որ ունենք, բայց անգամ եթե ունենք, ճիշտ չէ ասել, որ ունենք: Չունե՛նք: Իսկապես չունենք, եթե ունենայինք, մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանով կպարգեւատրվեր ոչ միայն սերժանտը, որը հակառակորդի հինգ տանկ է խոցել, այլ հետախույզը, որը ժամանակին, դեռ հակառակորդի տարածքում, սահմանից շատ հեռու, նկատել է դեպի մեզ եկող հինգ տանկերը եւ ինչպես կարգն է զեկուցել:

Այնպես որ Համլետը ճիշտ հարց է տալիս, որին պետք չէ պատասխանել, որի շուրջ արժի եւ պե՛տք է մտածել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅԴ ՀՈՂԵՐՆ Ո՞ՒՄՆ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՀՈԼԱՆԴԱՀԱՅԵՐԸ ՀԱՆՐԱԳԻՐ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՈԼԱՆԴԱՀԱՅԵՐԸ ՀԱՆՐԱԳԻՐ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական