Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կրկին տարեգրություն է դառնում հայերիս համար ճակատագրական ամիս ապրիլը: Հանկարծահաս պատերազմի բոթն ալեկոծեց աշխարհասփյուռ հայությանը եւ ստիպեց կրկին իր վրա բեւեռել աշխարհի ուշադրությունը: Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու եւ արցախահայությանը զորակցելու բողոքի ցույցեր կազմակերպվեցին ամենուրՙ ուր հայն է ապրում: Առաջին օրերի հուզմունքն ու խառնաշփոթը հիմա կարծես ենթարկվում է բանականությանը ու խորհել տալիս 22 տարվա հրադադարի ընթացքում մեր արած-չարածի մասին:

22 տարի: Հսկայական մի ժամանակահատված էր սա, որպեսզի սահմանագծի ողջ երկայնքով ստեղծվեր պաշտպանական հուսալի համակարգ: Տեղացի եւ սփյուռքահայ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող քանի՜ մասնագետներ են ապարդյուն «ծեծել» ՊՆ դռներն իրենց գաղափարների ու ծրագրերի առաջարկով: Բերեմ անձնական օրինակ: Ամեն անգամ Հայաստան գալիս, ամուսինս, ով Նյու Յորքի Մետրոտեք համակարգչային կենտրոնի մասնագետ է, հանդիպում է խնդրում ՊՆ որեւէ պաշտոնյայի հետ առաջարկելու սահմանի վրա պաշտպանական համակարգ ստեղծելու իր տեսակետը: Պատասխանը միշտ եղել էՙ ամենահուսալին թիթեղյա ամաններն են: Քանի՜ զինվորի կյանք կփրկվեր, քանի՜ դիվերսիոն հարձակում կկանխվեր, եթե ամենաքիչըՙ ազդանշանային ու գիշերային տեսանելության սարքերով կահավորված լիներ սահմանագիծը:

Կյանքը ցույց տվեց, որ մենք չունենք արհեստավարժ բանակ: Ունենք քաջ, անվեհեր զինվոր, ում հավաքական ուժը պետք է ղեկավարվեր ռազմագետ հրամանատարական կազմի կողմից: Այնինչ բանակային վերնախավը, ի դեմս որոշ անճանաչելիորեն գիրացած, դժվարաշարժ բանակային պաշտոնյաների, իրենց առանձնատների շինարարության հոգսերից զատ պետք է մտահոգված լիներին վերջին օրերի մեջ խտացած պատերազմի տագնապով եւ իրենց զինվորների կյանքի անվտանգությամբ:

Չէ՞ որ, դատելով սահմանում տիրող իրավիճակի զարգացումներից, ակնհայտ զգացվում էր մոտալուտ պատերազմի հոտը: Ինչո՞ւ չի մտցվել բանակում արտակարգ զգոնության իրավիճակ: Ինչո՞ւ է զինվորը քնած եղել ու ենթարկվել անակնկալ հարձակման: Մեր զոհերն այսքան շատ չէին լինի, եթե զինվորը պատրաստ լիներ թշնամու հարձակմանը: Միանգամայն անհասկանալի է նաեւ հետախուզական ծառայության դերը, որն ի զորու չի եղել բացահայտել սահմանագծի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումների վտանգը:

Կարծում եմ մեր լույս դարձած զինվորների սխրանքը դրվագ առ դրվագ պետք է վերլուծվի եւ դասագիրք դառնա հայկական բանակում ծառայող յուրաքանչյուր զինվորի համար:

Զոհերի թիվն անհամեմատ քիչ կլիներ, եթե հայկական երկու պետությունների անվտանգության երաշխիքն ապահովող ՀՀ իշխանությունները ժամանակին մտահոգված լինեին տարիներ շարունակ Ադրբեջանի բացահայտ սպառազինությամբ: Չէ՞ որ եթե ռազմական թատերաբեմում զենք է կուտակվում, ապա այն մի օր պետք է կրակի: Մարտական դրոնով խոցվեց կամավորներ տեղափոխող ավտոբուսը, մարդիկ զոհվեցին: Թուրքը դա չարեց, այլՙ երկաթը, ինչից մենք էլ պետք է ունենայինք, եթե կոռումպացված իշխանավորների օֆշորներում պտտվող գումարները ուղղվեին բանակը ժամանակակից տեխնիկայով ապահովելու գործին:

Վերջին մի քանի ամիսներին հայաստանյան լրահոսին ուշադիր հետեւողների համար նկատելի էր ՀՀ արտաքին գործերի նախարարի դրսեւորած տարօրինակ ետնաբեմային պահվածքը: Դիվանագիտական մարտադաշտում կրկին մսխվում էր հաղթանակած բանակի ձեռքբերումը: Իսկ այն, որ ապրիլյան կռիվը հայոց բանակի, հայ ոգու եւ բազկի հաղթանակն է, ասում ենք ոչ մենք, ասում ենՙ այլազգի զինվորական բազմաթիվ փորձագետներ:

Միջազգային հանրությունն ու ազդեցիկ կազմակերպությունները պետք է արցախյան այս թնջուկի մեջ ի վերջո կարեւորեն, թե ի՞նչն է գլխավորը. մարդկային կյանքե՞րը, թե՞ Ալիեւի տարածքները: Պետք է միջազգային ատյաններին ներկայացվի հայի, որպես ցեղասպանված ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքի գերկարեւորությունը: Որ հայ ժողովրդի դահիճՙ Թուրքիան եւ Ադրբեջանը, մեկ ազգ, մեկ պետություն ստեղծելու ճանապարհին ուզում են ոչնչացնել իրենց խանգարող հայկական պատնեշը: Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրա վտանգավոր գործոնը տարածաշրջանում շարունակում է սպառնալիք հանդիսանալ հայ ժողովրդի գոյությանը: Այսօր եթե զիջվեն Արցախի անվտանգության գոտին ապահովող տարածքները, ոսոխն էլ ավելի է սեղմելու Արցախի, հետագայում նաեւՙ Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության կյանքին սպառնացող օղակը: Մերը ուրիշ խնդիր է: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է տարբերվի այս կարգի այլ կոնֆլիկտներից եւ դրանց նկատմամբ միջազգայնորեն ընդունված մոտեցումներից:

Գուցե ասվածը շատ ավելի հստակ տեղ հասնի միջազգային հեղինակավոր կառույցներում տարածքային անձեռնմխելության օգտին քվեարկող եւ բանաձեւեր ընդունող քաղաքագետներին, եթե մի պահ փոխենք անունները. Թուրքիան եւ Ադրբեջանը դառնան նացիստական Գերմանիա, որը հերքում է հրեաների Ողջակիզման փաստը, իսկ Հայաստանըՙ Իսրայել: Թերեւս այս պատկերավոր համեմատությամբ պետք է ընկալելի դարձնել օտարին հայ ժողովրդի գոյակռվի ողջ էությունը:

Կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը պետք է հեռուստատեսությամբ դիմեր հայ ժողովրդին, որպես գերագույն գլխավոր հրամանատար գոտեպնդեր իր ժողովրդին ու բանակին:

Գնալով ավելի է խորանում վիհը ժողովրդի եւ իշխանության միջեւ: ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներՙ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահներ ընտրվեցին, որովհետեւ արցախյան պայքարը առաջնային էր հայ ժողովրդի համար: Հավատ կար, որ ծնունդով արցախցի նախագահները ավելի հուսալի եւ արդյունավետ կլինեն Արցախի պաշտպանության հարցում: Սակայն մինչ օրս Ղարաբաղը դեռ չի հանդիսանում բանակցային կողմ:

Լրանում է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը:

Ապրիլից-ապրիլ, 101 տարվա գոյակռվի հոլովույթում հայ զինվորը ժառանգեց իր ժողովրդի դարավոր թշնամու դեմ պայքարի անզիջում կամք ու վճռականություն:

Ավաղ, այսօրվա ծաղիկ սերնդի ուսերին է դրված մեր նախնիների բանակ չունենալու, պետություն չստեղծելու եւ չարված շատ այլ գործերի ծանր բեռը: Հզոր, ազդեցիկ պետությունները ժառանգել են իրենց նախնիներից բանակով շահած երկիր, իսկ մենքՙ ոչ: Արցախյան գոյամարտի հաղթանակը պետք է դառնա հայրենակերտման սկիզբ, որ էլ երբեք դպրոցներում չդասավանդենք հայ ժողովրդի պարտված պատմություն:

Հ.Գ. – Զինվոր որդի կորցրած հայ մայրեր, խոնահվելով ձեր վշտի առաջ, կոչ եմ անում ձեզ նորից մայրանալ: Գիտեմ, այս պահին այս կոչը կհնչի որպես խենթություն: Սակայն, հավատացեք, դա կօգնի ձեզ մեղմելու կորստյան վիշտը: Պետք է կրկին աշխարհ գան նոր Արմենակ Ուրֆանյանները, Ադամ Սահակյանները, Հայկ Թորոյանները: Պետությունը պարտավոր է հոգալ ձեր այս առաքելության հետ կապված բոլոր ծախսերը:

Նյու Յորք

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱՑԱՆՑԻ «ՎԵՐՆԱԽԱՒԸ» ՂՐԻՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԱԶԵՐԹԱՋԻ» ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԱԶԵՐԹԱՋԻ» ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Լրահոս

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական