Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԷ

06/05/2016
- 06 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իմ տպավորությամբ Հայաստանի բոլոր այն պաշտոնյաները, որոնք երբեւէ խոսել են Ադրբեջանին տարածք հանձնելու հավանականության մասին, ընդ որումՙ դեմքի շատ խելացի եւ սառը արտահայտությամբ, մի խնդիր են լուծելՙ պարզել հայ հասարակության վերաբերմունքն այդ հավանականությանը: Հետեւաբար լավ է, որ մեր հասարակությունը միշտ նույն կերպ է հանձնում այս քննությունը, ընդ որումՙ կապ չունի «հող հանձնող»-ն ով է: Տվյալ պարագայում, ավելի ճիշտՙ վերջին «հող հանձնողը» ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, որը բոլորովին վերջերս հայտարարեց. «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում, եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերային զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»:

Բայց, քանի որ այս հոդվածը Հերմինե Նաղդալյանի մասին չէ, սկզբից սկսենք: Սկիզբն էլ 1997-ի սեպտեմբերի 26-ն է: Այդ օրը Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը , ով անցնող շաբաթ Ղարաբաղում էր եւ երեքշաբթի օրը Բակո Սահակյանի հետ առանձնազրույց ունենալուց հետո վերջինիս հետ ոտքով զբոսնում էր Ստեփանակերտում, ասուլիս տվեց, որտեղ նշեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է Հայաստանի կողմից որոշակի տարածքների զիջումներ: Ավելի ուշ, կոնկրետ 1997-ի նոյեմբերի 1-ին, լույս տեսավ Տեր-Պետրոսյանիՙ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հանրահայտ հոդվածը, որտեղ առաջին նախագահը վերահաստատեց տարածքների վերադարձ օպերացիան, այս անգամ տալով դրան գիտական, ռազմավարական, քաղաքական եւ դիվանագիտական բացատրություն եւ հիմնավորումներ:

Այսինքն, ֆիքսենք. մեր նախագահներից Տեր-Պետրոսյանը կողմնակից է եղել տարածքների հանձնմանը:

2006-ի սեպտեմբերի 28-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը: Հարցազրույցում Քոչարյանն ասաց. «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Ուրեմն ֆիքսենք նաեւ. մեր նախագահներից Քոչարյանն էլ կողմնակից է եղել տարածքների հանձնմանը:

2010-ի մարտի 22-ին սիրիական «Ալ Վաթան»-ին հարցազրույց տվեց նախագահ Սերժ Սարգսյանը : Ով մոռացել է, հիշեցնեմ, որ արեց բառացիորեն հետեւյալ հայտարարությունը. «Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձեւավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Հակառակ Ադրբեջանի պնդումներինՙ այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում եւ ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, եւ պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»:

Ավելին, 2001-ին, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, ՀՀ ԱԺ-ում ղարաբաղյան հարցով լսումների ժամանակ (նույն թվականի մայիսի կեսերին տեղի ունեցած), նախարար Ս. Սարգսյանը, պատասխանելով հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը փոխզիջումներ անվան տակ տարածքներ է հանձնում, ասել էր բառացիորեն հետեւյալը. «Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից: Նաեւ այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնելու շատ կրակակետեր: Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»:

Ընդ որում, նույն օրը, նույն վայրում Սերժ Սարգսյանը պատասխանում է հարցին, թե իսկ ո՞րն է ՀՀ-ի, եւ ԼՂՀ-ի սահմանը: Սարգսյանը պատասխանում է. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում եւ մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը: Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում: Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 1994 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ եւ ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»:

Ուրեմն ֆիքսենք. մեր նախագահներից Սերժ Սարգսյանն էլ կողմնակից է տարածքների հանձնմանը:

Հիշեցնեմ նաեւ, որ ապրիլի վերջերին նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց Բլումբերգ լրատվական գործակալությանը, որտեղ նշեց, որ ինքը ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջնորդությամբ Կազանում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ տվել է համաձայնությունըՙ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին: Նույն հարցազրույցում, սակայն, նախագահը շեշտեց, որ հիմա իրավիճակ է փոխվել:

Ի դեպ, ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, անցյալ երկուշաբթի օրը պատասխանելով կայքերից մեկի հարցին, թե ճի՞շտ է, որ Ադրբեջանը ուժեր է կուտակում սահմանագծին, պատասխանել էր, թե ճիշտ է: Լրագրողի ճշտող հարցին, թե դա ի՞նչ է նշանակում, ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակը պատասխանել էր, «Դե հիմա մենք ասում ենք սա, դուք էլ վերլուծեք»:

Մենք էլ հիշեցնում ենք ՀՀ բոլոր նախագահների այս հայտարարությունները, դուք էլ վերլուծեք: Միայն ասեմ, որ արձագանքելով Հերմինե Նաղդալյանի վերոհիշյալ արտահայտությանը, գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել էՙ «Այ կնիկ, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐՍԻ… ԵՐԿՐՈՐԴ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾՆՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾՆՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական