Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երուսաղեմում վերաբացվել է հայկական թաղամասի թանգարանը

27/01/2023
- 27 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած ծնողների հազարավոր երեխաներին հարյուրից ավելի տարիներ պատսպարած Երուսաղեմի հայկական թաղամասի 19-րդ դարում կառուցված որբանոցը վերջին հինգ տարիների ընթացքում վերանորոգման ենթարկվելուց հետո 2022-ի վերջերին իր դռներն է բացել որպես թանգարան, որտեղ ցուցադրության է դրվել քաղաքի հայկական համայնքի հարուստ, բայց ցավոտ պատմությունը, տեղեկացնում է «Ասոշիեթդ Պրեսի» Երուսաղեմի թղթակից Իլան Բեն Չայընը: 1850-ական թվականներին կառուցված շինությունը նախատեսված է եղել հյուրընկալելու Սուրբ քաղաքը այցելող ուխտավորներին: Ապա ծառայել է որպես մենաստան, որբանոց Ցեղասպանությունից փրկված երեխաների համար, հոգեւոր ճեմարան եւ փոքրիկ թանգարան-գրադարան:

Նորաբաց Մարտիկյան թանգարանը այսուհետ այցելուներին կպատմի Սուրբ քաղաքի հետ հայկական համայնքի առնչությունների մասին, միեւնույն ժամանակ յուրահատուկ հուշակոթող դառնալով այն 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Թանգարանի տնօրեն Ցողիկ Գարագաշյանը նշում է, որ թանգարանը ծառայելու է որպես այցեքարտ ճանաչելու հայերին եւ հասկանալու նրանց դերը Երուսաղեմի պատմության մեջ:

Երուսաղեմում ապրում են մոտ վեց հազար հայեր, որոնց մեծ մասը Ցեղասպանությունից ճողոպրածների հետնորդներն են: Նրանք ապրում են քաղաքի գլխավոր թաղամասերից մեկում՝ Սբ. Հակոբյանց միաբանության վանքի հարեւանությամբ: Սակայն Սուրբ քաղաքի հետ հայոց առնչությունները շատ ավելի հին պատմություն ունեն եւ գնում են մինչեւ հռոմեական կայսրության եւ խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանները:

Թանգարանի կենտրոնական մասի հատակը զարդարում է 5-6-րդ դարերում արված չնաշխարհիկ թռչուններով ու խաղողի վազերով հարուստ նրբաճաշակ խճանկարը, որը հայտնաբերվել է 1894-ին հայկական մի հին մենաստանում: Ըստ մակագրության՝ այն նվիրված է եղել բոլոր այն հայերի փրկությանն ու հիշատակին, որոնց «անունները հայտնի են Աստծուն»: Տասնամյակներ շարունակ այդ խճանկարը մնացել է հին քաղաքի դամասկոսյան դարպասի (Բաբ-աշ-Շամ) մոտ գտնվող փոքրիկ մի թանգարանում: 2019-ին Իսրայելի հուշարձանների պահպանության տեսչությունը հայոց պատրիարքարանի հետ միասին ձեռնարկել է խճանկարային այդ հատակի դժվարին տեղափոխությունը եւ տեղադրումը նոր թանգարանում:

Բացի խաչքարերից, պաշտամունքի առարկա դարձած նկարազարդ սալիկներից եւ եկեղեցական հանդերձանքներից, որոնք ցուցադրված են պատշաճորեն, թանգարանը նաեւ խորհրդանշում է հայերի ապրելու կամքը, նրանց հարատեւելու պատմությունը մինչ Երուսաղեմը ձեռքից ձեռք անցավ, կայսրություններ առաջացան եւ անկում ապրեցին:

«Այսօր մենք պատրաստ ենք մեր պատմությունը եւ մշակութային ժառանգությունը ցույց տալ աշխարհին եւ պատմել, թե ինչպես ենք մենք առաջադիմում եւ քայլում ժամանակի հետ», նշում է թանգարանի ուղեկցորդներից Արեգ Քահքեճյանը:

Անգլերենից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Թեքեյանական շաբաթ Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 145-ամյակին

Հաջորդ գրառումը

Արեւային վահանակներ կտեղադրվեն Արմավիր գյուղում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արեւային վահանակներ կտեղադրվեն Արմավիր գյուղում

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական