Ջրաղացներ ներկայում մեր երկրում շատ քիչ են:Նրանք նախկինում մեծ նշանակություն ունեին տնտեսության զարգացման գործում: Սակայն այժմ ջրաղացները կարող են օգտագործվել զբոսաշրջության զարգացման համար: Օրինակ, Սյունիքի մարզի Շաքի գյուղի ներքևի մասում՝ գետի ափին, ջրաղացը սպասում է այցելուների: Տարիների ընթացքում դրա հսկա քարերը ալյուրով ապահովել են հազարավոր մարդկանց:
Ջրաղացը 19-20 դդ. կառույց է, գտնվում է գյուղի եզրին` ձորում: Այն վերանորոգվել է 1993 թվականին:
Հարկ է նշել, որ Շաքի գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 103 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1710 մ բարձրության վրա:
Արցախյան առաջին պատերազմի ծանր տարիներին դեպի Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղի ջրաղաց մարդկանց հոսքը չէր դադարում: Այստեղ էին գալիս Սյունիքի մարզի գրեթե բոլոր բնակավայրերից, նաև Արցախից:
1988թ.-ից գյուղի 1932թ.-ին կառուցված ջրաղացը աշխատեցնում է Բաքվից ընտանիքով Շաքի տեղափոխված Ռոբերտ Օհանյանը:
Ջրաղացի երեք աղացներն էլ աշխատեցնում էին օր ու գիշեր, առանց դադարի:
Վերջին տարիներին պատերի ամրացման աշխատանքներ են կատարվել:
Ջրաղացում արտադրվող ալյուրը էկոլոգիապես մաքուր է:
Այժմ ջրաղացն ավելի շատ որպես դիտարժան հնություն է ծառայում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ