Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՊԿ-ԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ. ԶԲԱՂՎԱԾ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Շուտով Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող 4-րդ խորհրդակցությունը, որին կմասնակցեն եւ բացման խոսքով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Չէ, լավ է, որ ՀԱՊԿ-ը նարկոլոգիական կենտրոն ունի, որը համակարգող արդեն 3 խորհրդակցություն է ունեցել, 4-րդն էլ, ահա, Երեւանում է լինելու, բայց Երեւանում ՀԱՊԿ-ից նարկոլոգների՞ են սպասում: Չնայած, նայած ով է… ՀԱՊԿ-ից որեւէ բան սպասում: