Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸՙ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏԻ» ՄԱՍԻՆ

27/05/2016
- 27 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Ի՞նչ էր տեղի ունեցել այս ընկերությունների հետ

«Հրազդան-ցեմենտ» գործարանի վերաբերյալ մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Հրազդան-ցեմենտը» կգործի, իսկ Միխայիլ Բաղդասարո՞վը …» հրապարակման կապակցությամբ «Ազգ»-ի խմբագրություն այցելեց Միխայիլ Բաղդասարովը եւ մանրամասն պարզաբանումներ ներկայացրեց այն մասին, թե ինչպե՞ս պատահեց, որ նախՙ «Արմավիան», ապաՙ «Հրազդան ցեմենտը» հայտնվեցին ֆինանսական ծանր կացության մեջ:


– Պրն. Բաղդասարով, Ձեզ պատկանող երկու խոշոր ընկերություններից «Արմավիան» սնանկացավ, իսկ «Հրազդան ցեմենտը» հայտնվեց սնանակացման եզրին: Պատճառների թվում նշվում է անարդյունավետ կառավարումը: Դուք համաձա՞յն եք դրա հետ:

– Ոչ, համաձայն չեմ: Երբ ես 1996-1997 թվականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկա Հայաստան, այն ժամանակ Հայաստանում վառելիք չկար: Ինքնաթիռները թռնում էին Սոչիՙ վառելիքով լիցքավորելու եւ թռիչքն այնտեղից շարունակելու համար: Ես կազմակերպեցի այնպես, որ ինքնաթիռները անմիջականորեն Հայաստանից թռչեն: Սկսեցի վառելիք ներմուծել մինչեւ Հայաստանի սահմանը, որտեղից 18 ընկերություններ գնում էին վառելիքը եւ մանրածախ վաճառք իրականացնում: Հետո դուրս եկա այդ բիզնեսից, որից հետո բենզին սկսեցին ներկրել 3 ընկերություններ: Ձեռք բերեցինք «Հայխնայբանկը», որն ուներ պարտքեր եւ ոչ մի կերպ չէր հաջողվում այն վաճառել: Գործընկերոջս հետ ներդրումներ կատարեցինք, կառուցեցինք գլխավոր շենքը, մասնաճյուղերի թիվը հասցրեցինք 118-ի: Դրանից հետո միայն «ՎՏԲ»-ն գնեց այդ բանկը: Նույնը նաեւ «Հրազդան ցեմենտի» դեպքում: Մինչ իմ կողմից գնելը, այն ընդհանրապես չէր աշխատում, ոչ ոք էլ չէր ցանկանում գնել: Մենք գնեցինք, աշխատացրեցինք, երեք տարի շահույթ չունեինք, հետո նոր սկսեց շահույթ տալ: Այդ ձեռնարկությունը կառուցվել էր ալյումին արտադրելու համար, ինչի պատճառով ցեմենտի արտադրության համար ծախսատար էր, այն պետք էր վերակառուցել: Արտադրությունը թաց եղանակով էր, որը եւս թանկացնում էր արտադրանքի ինքնարժեքը: Այդուհանդերձ, ցեմենտի գործարանը շահութաբերությամբ էր աշխատում:

– Այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեց պարտքերի եւ տույժ տուգանքների տակ:

– Դա կապված էր «Արմավիայի» հետ: Երբ այն գնեցինք ռուսական «Սիբիրավիայից», միայն հին ՏՈՒ-154 ինքնաթիռներով էինք թռնում: Սակայն «Արմավիան» սկսեց նորմալ գործել, այնքան նորմալ, որ դա վախեցրեց Ադրբեջանին, ռուսական, գերմանական, ֆրանսիական եւ այլ ավիաընկերություններին: Շահութաբեր թռիչք ունենալու համար եթե ուրիշներին անհրաժեշտ էր 50 տոկոս ծանրաբեռվածություն ապահովել, ապա մեզՙ 70-90 տոկոս: Լավ կազմակերպվածության, հայկական սփյուռքի շնորհիվ ինքնաթիռի մեկ երրորդը լցվում էր, 10-15 տոկոսը Հայաստան եկող զբոսաշրջիկներն էին, մեր եւ անգամ օտարեկրյա պաշտոնյաներ գործուղումների էին մեկնում մեր ինքնաթիռներով եւ այլն: Օրինակՙ «Էյր Ֆրանսը» Փարիզից էր Երեւան թռիչքներ կազմակերպում, ինչը նշանակում էր, որ հայաշատ Մարսելից եւ Լիոնից մարդիկ պետք է նախ գնային Փարիզ: Մենք անմիջական թռիչքներ էինք իրականացնում հենց Լիոնից եւ Մարսելից եւ մեր թռիչքները ավելի արդյունավետ էին լինում: Ավիացիան շախմատի նման է, մենք փոքր ենք եւ արագ ենք քայլեր անում: Դեպի Մոսկվա օրական վեց թռիչք ունեինք, իսկ «Աէրոֆլոտը»ՙ երկու: Հիմա «Աէրոֆլոտը» չորս անգամ է թռնում:

Հիմնական պատճառը, որի հետեւանքով «Արմավիան» հայտնվեց պարտքերի մեջ, մեր օդանավակայանի ծառայությունների շատ բարձր վճարներն էին: Ի տարբերություն այլ ազգային փոխադրողների, որոնց համար իրենց օդանավակայանները մեծ զեղչեր էին տալիս, մեր օդանավակայանը այդպես չէր վարվում: Մինչդեռ, մենք մեր բոլոր թռիչքները իրականացնում էինք Երեւանից, իսկ մյուս ավիաընկերությունները շաբաթական մեկ-երկու անգամ էին Երեւանից թռիչք իրականացնում: Դարձյալ «Էյր Ֆրանսի» օրինակը: Նրա համար Մարսելի օդանավակայանը 90 տոկոս զեղչ էր տվել մեկ տարով, իսկ մեր օդանավակայանը մեզ ընդամենը մեկ անգամ, երկու ամսով 10 տոկոս զեղչ է տվել:

– Ձեր մտահոգությունները չէի՞ք հայտնում կառավարությանը:

– Մենք այդ մասին հայտարարում էինք, անգամ մեկ անգամ հրաժարվեցինք թռիչքներ իրականացնել, բայց ոչ ոք լուրջ չէր ընդունում: Ներկայիս կառավարությունն ավելի լավ է պատկերացնում ավիացիայի խնդիրները, քան նախորդը:

– Մեր օդանավակայանը հիմա՞ էլ զեղչեր չի անում:

– Հիմա արդեն անում է, որովհետեւ թռիչքներն են նվազել: Առանց ավիաընկերությունների օդանավակայանը չի կարող գործել: Հիմա չկա օտար ավիաընկերություններին նյարդայնացնող «Արմավիան», օդանավակայանն էլ մեծ զեղչեր է տալիս, բայց թռիչքներն ավելի քիչ են: Հիմա արդեն կառավարությունը փնտրում է ավիաընկերություններ, որ գան եւ թռիչքներ իրականացնեն:

– Ուրիշ ի՞նչն էր խանգարում ավիաընկերությանը, բացի օդանավակայանի բարձր գներից:

– Մեզ խանգարեց նաեւ Ադրբեջանը, գնելով մեր ինքնաթիռները: Մեզ վարձով տրված ինքնաթիռների համար, շուկայում թռիչքների թվի նվազման պատճառով, ցանկանում էինք հասնել նրան, որ գներն իջեցնեն եւ մենք երկու ինքնաթիռ գնեինք: Սակայն Ադրբեջանը հայտնեց, որ կվճարի ամբողջ գումարը եւ գնեց այդ ինքնաթիռները: Մենք ստիպված եղանք գնել հին ինքնաթիռներ, քանի որ այլ ելք չունեինք: Հին ինքնաթիռների շահագործման համար տուգանքներ են վճարվում: Բացի դրանից, մենք զեղչով տեղափոխում էինք թոշակառուներին, իսկ այդ տարբերությունը մեզ չէր փոխհատուցվում: Մենաշնորհի համար տարեկան մեկ միլիոն դոլար էինք տալիս: Մենաշնորհն էլ միայն այն էր, որ մեզ հետ զուգահեռ ոչ ոք չէր թռնում: Զանազան միջոցառումների մասնակիցներին, մարզիկներին, պատերազմի վետերաններին մենք էինք տեղափոխումՙ համարյա անվճար: Այդ պատճառով էլ պարտքեր կուտակվեցին:

– Ի դեպ, օդաչուների եւ ուղեկցորդուհիների աշխատավարձերի պարտքերը չմարվեցի՞ն:

– Բոլոր օդաչուների եւ ուղեկցորդուհիների աշխատավարձերի պարտքերը վճարվել են, բացի մի քանի օդաչուներից, որոնք իրենց գերավճարներ էին գրել: Ի դեպ, մեզ մոտ օդաչուները 5-15 հազար դոլար էին ստանում ամսականՙ կախված թռիչքների քանակից: Ավիաընկերությունը նաեւ վճարում էր նրանց երեխաներիՙ Բելգիայում, Թունիսում ուսուցման համար, որպեզի մեր ավիացիայում հերթափոխ ունենանք: «Արմավիան» միայն 4 մլրդ դրամի պարտք ուներ, մնացած 17 մլրդ դրամը տուգանքներ էին:

– Ինչպե՞ս «Արմավիայի» այդ կացությունը ազդեց «Հրազդան ցեմենտի» վրա:

– «Արմավիայի» պարտքերի պատճառով ՎՏԲ բանկում գրավադրվեց «Հրազդան ցեմենտը», իսկ բանկի տոկոսներն այնպիսին էին, ինչպիսի շահութաբերություն ցեմենտի գործարանը չէր կարող ունենալ: Անարդյունավետ մենեջմենտի մասին խոսք չէր կարող լինել, եթե ձեռնարկությունը շահույթով էր աշխատում: Ես ունեի երեք տնօրենՙ միմյանցից անկախՙ տեխնիկական տնօրեն, ֆինանսական եւ կոմերցիոն: Նրանք բոլորն էլ ենթարկվում էին եւ հաշվետու էին ինձ եւ միմյանցից անկախ էին: Ցանկանում էինք վաճառել գործարանը, բայց ոչ ոք չգնեց, չնայած որ շահութաբեր էր: Գործարանը միայն մի վարկ է ունեցել, այն էլ փակվել էր: Ինչպե՞ս ես կարող էի պարտքեր թողնել, ինչպե՞ս կարող էի աշխատել առանց հարկեր վճարելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ

Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԻՑ ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆ ՎԵՐՆԱԳԻՐՆ Է ՀԱՅՏՆԻ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԻՑ ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆ ՎԵՐՆԱԳԻՐՆ Է ՀԱՅՏՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական