Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՎԵՌԱՑՎԱԾ ՎՈԿԱԼ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին, 2016-06-07

Ալիեւ-Մերկել ասուլիսի ճեպանկար

Հունիսի 6-ին Բեռլինի Թեգել օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանի նախագահի օդանավը։ Կարճ հաղորդագրությունը փոխանցում է. պաշտոնական այցով ԳԴՀ մայրաքաղաք ժամանած Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին եւ 8-ին հանդիպումներ կունենա գերմանացի բարձաստիճան պաշտոնատարների հետ, ինչպես նաեւ կբացի գերմանա-ադրբեջանական տնտեսական ֆորումը, որ կազմակերպել են Գերմանիայի տնտեսության եւ էներգետիկայի նախարարությունը եւ գերմանա-ադրբեջանական առեւտրի պալատը։ Ադրբեջանի նախագահի բեռլինյան հանդիպումների թվում առանձնացվում են հունիսի 7-ի առավոտյան ԳԴՀ տնտեսության նախարար Զիգմար Գաբրիելի, իսկ ժամը 12.30-ին Անգելա Մերկելի հետ առանձնազրույցը։

Ժամը 12-ն էլ չկար, երբ կանցլերի նստավայրի հանդիպակաց մայթին երեւացին ադրբեջանական ու թուրքական դրոշակներ։ Սկզբում դրոշակակիրները մեկ- երկու հոգի էին, գնալով աճեց նրանց թիվը։ Ով գալիս, մի դրոշակ ձեռքն էր առնում եւ այնպիսի տպավորություն էր, թե մեծաթիվ զանգված է հավաքվել։ Նրանցից քիչ հեռու ոստիկանության պահակախմբի կողքին նիհարիկ մի խմբով պաստառներ էին պարզել Reporter ohne Grenzen «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամները։ «Չկա ազատություն առանց մամուլի ազատության» պաստառի հետ մեկտեղ յուրաքանչյուրն առանձնացրել էր անազատության մեջ գտնվող ադրբեջանցի մի լրագրողի անուն։

Ադրբեջանցիների պաստառները հետեւյալ բովանդակությունն ունեինՙ «Stop հայկական ագրեսիային», «Stop հայկական միջուկային ռումբի ագրեսիային» «Ադրբեջանցի փախստականները եւ ներքին տեղահանվածները տուն են ուզում», «Մենք վստահում ենք Գերմանիային եւ ԵԱՀԿ- ին», «Պարոն նախագահ, աշխարհի ադրբեջանցիները սատարում են Ձեզ»։ Անցորդները տրամադրությունս բարձրացրինՙ «Stop Armenian nuclear bomb agression»-ի երկրորդ բառը համառորեն կարդում էինՙ American։ «Ղարաբաղ» գոռալը դադարեցրին, սկսեցին «Ազերբայջան» վանկարկելՙ նախագահական ավտոշարասյունը սրընթաց անցավ նրանց կողքով։ Նախագահ Ալիեւը երեւի գոհ էր, որ տնտեսության նախարարության շենքի առջեւ առավոտյան իրեն դիմավորած հայ ցուցարարներին էլ չտեսավ այստեղ։

Ադրբեջանի նախագահի ավտոշարասյունն ավելի ուշ հասավ կանցլերի գրասենյակի մոտ. երեւի այդ էր պատճառը, որ ասուլիսն էլ նախատեսված ժամինՙ 13.30-ին չկայացավ։ Կողքիս նստած գերմանացի լրագրողը նկատել տվեցՙ վստահ եմ նաեւ ուտում են։ Լրագրողների առջեւ հայտնված նախագահ Ալիեւը, ծամելով բերանում եղածը, հաստատեց գերմանացի գործընկերուհուս կարծիքը։ Կանցլեր Մերկելն ու նախագահ Ալիեւը նախ բարձրաձայնեցին, թե ինչի մասին են խոսել առանձնազրույցինՙ Ադրբեջանի տնտեսության խնդիրների, հանրային կյանքն արտացոլող թեմաներիՙ մարդու իրավունքներ, մամուլի ազատություն, տարածաշրջանային հարցերՙ ընդգրկելով Իրանի թեման։ Բնականաբար առանցքային թեման եղել է ԼՂ հիմնահարցը, որ կանցլերի շեշտադրմամբ պիտի բացառապես բանակցային լուծում գտնիՙ 3 հիմնարար սկզբունքները հաշվի առնելով։ Կանցլեր Մերկելն ակնհայտ դժգոհ, մի քիչ զարմացած տեսք ուներ, երբ Ալիեւը բարձրախոսին մոտենալուն պես սկսեց նույն բառամթերքը գործածելՙ հայկական ագրեսիա, 20 տոկոս բռնազավթված տարածքներ, Խոջալուի ցեղասպանություն, որն ի դեպ 10 երկիր արդեն ճանաչել են, իսկ ապրիլյան պատերազմն էլ հայկական ուժերի սադրանքն էՙ խաղաղ բանակցությունները տապալելու մտադրությամբ պայմանավորված։ Ի դեպ, ադրբեջանցի լրագրողների հարցերն էլ իրենց նախագահի շարադրանքի կրկնությունն էին։ Ոչինչ նոր չէր այդ ասուլիսում, ո՛չ նրանց հարցերի, ո՛չ էլ պատասխանների բովանդակությունը։

Մերկելը իր տխրությունը հայտնեց եւ քննադատեց Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած բռնարարքըՙ ասելովՙ «այնտեղ, ուր ահաբեկչության դեմ պայքար է ընթանում, Գերմանիան Թուրքիայի կողքին է»։ ԳԴՀ կանցլերը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը կարող է կարեւոր դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Մենք օգտագործում ենք մեր կապերը, որ սատարենք Ռուսաստանի կառավարությանը, այնպես ինչպես Մինսկի խմբի համանախագահներ ամերիկյան, ֆրանսիական կառավարություններինՙ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, շեշտեց ԳԴՀ կանցլերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՆՐԵԱԼԻՑՙ ԱՐՑԱԽԻ ԿԱՄԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական