Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՏՈՐԱԾԸ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայաստանում կանխակալ կարծիք կա, որ թուրքերն այդպես էլ անցյալում չկարողանալով վերջնական լուծում տալ հայկական հարցին, այժմ ամեն հնարավորություն օգտագործում են իրենց նպատակին հասնելու համար:

Այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը հաստատեց այդ կարծիքը, որովհետեւ պատերազմական գործողությունները հրահրել էր Անկարան եւ ագրեսիային իր մասնակցությունն էր բերել թուրք զինվորականությունը:

Հայաստանում որոշ վերլուծաբաններ, պատմաբաններ եւ ռազմական գործիչներ անշրջահայացորեն հավատում են, որ միայն Ադրբեջանի կործանումը կարող է երաշխիք հանդիսանալ Հայաստանի ապահով ու անվտանգ գոյատեւմանը:

Ազերիները երբեք չեն թաքցրել իրենց նպատակը: Երկրի առաջնորդ Իլհամ Ալիեւը շարունակ պնդում է, որ հայերը բնակվում են պատմական ազերի հողերի վրա եւ որ նրանք պետք է այդ տարածքը զիջեն Բաքվին:

Ուշադրություն դարձրեք, խոսքը Ղարաբաղի կամ նրա շուրջը հայկական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին չէ, այլ բուն Հայաստանի: Մենք գիտենք, որ նման պահանջը պատմական ֆարս է եւ ճշմարտության նշույլ անգամ չի կարող պարունակել իր մեջ, սակայն մեր օրերի «նպատակահարմարության» քաղաքականություն վարելու տարածված պայմաններում, ո՞վ է ուշադրություն դարձնում պատմական փաստերին եւ ճշմարտությանը:

Ազերիների դատողությամբ իրենց ցանկությունը կարող է իրականություն դառնալ: Եթե Օսմանյան Թուրքիան բնաջնջեց պատմական Հայաստանի բնակչությանը եւ անպատիժ մնաց, եւ եթե Իլհամի հայրըՙ Հեյդար Ալիեւը կարողացավ խորհրդային ղեկավարության քթի տակ իր բնակչությունից զրկել Նախիջեւանը, ապա Հայաստանի պարագան կարող է մնալ իրենց մարտավարական հնարավորությունների ուղեծիրում:

Ահա նման ահեղ դատաստանի օրվանն են հակադրում իրենց թեզը հայ վերլուծաբանները:

Բարդ ու խրթին հարց է, թե ինչպես հայերը կարող են քարուքանդ անել Ադրբեջանը, ազատագրել լեզգիներին եւ թալիշներին, որոնք անկախություն են ցանկանում ձեռք բերել, եւ հետո զինադադար կնքել այն ամենի հետ, ինչ մնացել է Ադրբեջանից: Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է, իսկ Թուրքիայի թիկունքում ՆԱՏՕ-ն է կանգնած, իսկ այդ ամենի թիկունքում նավթային շահերն են գերիշխում:

Թուրք առաջնորդները նույնպես ազերիների կարծիքին են: Չմոռանանք, որ նույնիսկ վերջին շրջանի պատմության մեջ, Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը սպառնում էր ռմբակոծել Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախանալուց անմիջապես հետո, որովհետեւ իր իսկ խոսքերով «Հայերը 1915-ից դասեր չէին քաղել»:

Այս հայտարարության հետաքրքրական կետն այն է, որ ոչ մի ուրիշ թուրք առաջնորդ բացահայտորեն չի խոստովանել իր երկրի անցյալում գործած ոճիրըՙ մեղավորությունը: Առավել հետաքրքրականն ու մտահոգիչը սակայն այդ սպառնալիքի մերօրյա շարունակությունն է:

Սիրիայում մղվող պատերազմում, թուրքերը քուրդերից բացի թիրախ են դարձրել նաեւ հայերին: Այն վարձկանները, որոնք հարձակվեցին եւ քարուքանդ արեցին Քեսապի հայկական գյուղերը, զինված էին եւ վարժեցված Թուրքիայի կողմից: Սիրիահայերը ցեղասպանությունից ի վեր միշտ էլ փուշ ու տատասկ են եղել Թուրքիայի համար: Ինչպես թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորներից մեկը հայտարարել էր, «թուրքերի բնակավայրը Կենտրոնական Ասիան է, եւ նրանք զավթել են Փոքր Ասիան, իրենց ճանապարհին ավերելով հույների, հայերի եւ ասորիների հինավուրց քաղաքակրթությունը»: Իսլամի ծայրահեղական թեւի կոչերին ի պատասխան որոշակի կրթություն չստացած եւ տնտեսապես վատ պայմաններում ապրող շատ երիտասարդներ միանում են «Իսլամական պետություն» կամ «Դայեշ» կոչված կառույցին, որը ծայրահեղականների միաբանություն քարոզելով իրականում ոչնչացնում է այն ամենը, ինչը իսլամական չէ, այդ թվում բուդդայի արձանները Աֆղանստանում, Պալմիրանՙ Սիրիայում եւ հայկական եկեղեցիները Սինջարում (Իրաք) եւ Սիրիայում:

Արժեքների նկատմամբ թուրքերի ցուցաբերած էսթետիկական գնահատման մակարդակը երեւում է հայկական ճարտարապետական կառույցների հանդեպ նրանց վերաբերմունքից: Եկեղեցիները, վանքերը, ամրոցներն ու այլ հուշարձանները, որոնք իրենց ճարտարապետական որակավորումներով կարող էին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ցուցակում, թուրքերի կողմից օգտագործվել են որպես ախոռներ, պահեստարաններ, եւ ամբողջ մեկ հարյուրամյակ դիտավորյալ քարուքանդ են արվել, որպեսզի ընդմիշտ ջնջվեն հայկական քաղաքակրթության հետքերն այդ պատմական վայրերում:

Ադրբեջանցիները, որոնք գործում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, թուրքերից հետ չեն մնում իրենց քայքայիչ մոլուցքով եւ վայրենիության աստիճանով: Համայն աշխարհի աչքերի առաջ նրանք Նախիջեւանում սառնասրտորեն քանդեցին մոտ 10 հազար խաչքար:

Մյուս կողմից, Հալեպը մերօրյա շրջափակման ենթարկված Լենինգրադն է հիշեցնում: Քաղաքը երկու մասի է բաժանված: Մեկը գտնվում է կառավարական զորքերի հսկողության ներքո, որտեղ նաեւ պատսպարված են հայկական համայնքի մնացյալ անդամները, մյուսըՙ թուրքական հրամանատարության եւ իսլամական ուժերի վերահսկողության տակ: Ըստ «Asia News» լրատվական գործակալության, «իսլամական ուժերը Սիրիայում հրետանային հարձակում սանձազերծեցին Հալեպի վրա ապրիլի 24-ին: Հրադադարի պայմանավորվածության ակնհայտ խախտում համարվող ռմբակոծությունները սպանեցին առնվազն 17 հոգու: Քաղաքի հայկական թաղամասի բնակիչները հավատացած են, որ հարձակումը դիտավորյալ ընտրված էր հենց Հայոց ցեղասպանության տարելիցի օրը կատարվելու: Դրա ապացույցն է այն փաստը, որ չպայթած ռումբերի վրա գտնվել են «նահատակ Էնվեր փաշայի (հիշատակին)» գրությունները»: (*)

Հայոց ցեղասպանությունը իրականացնող երիտթուրքերի առաջնորդներից Էնվեր փաշան հանդերձյալ աշխարհից փորձում էր վրեժ լուծել: Թալեաթի եւ Ջեմալի հետ երրորդություն կազմած Էնվերը Օսմանյան բանակի պարտությունից հետո, Մոսկվա էր գնացել իր ծառայությունները առաջարկելու նորածին խորհրդային կառավարությանը: Նրան Կենտրոնական Ասիա էին գործուղել ճնշելու հակասովետական բասմաչական շարժումը: Փոխարենը նա միանալով այդ շարժմանը դեմ էր դուրս եկել իր խորհրդային տերերին եւ իրեն հռչակել «Թուրքիստանի էմիր»: Սպանվել է Դուշանբեում 1922-ի օգոստոսի 4-ին կարմիր բանակի լեյդենանդ Հակոբ Մելքումյանի (Յակոփ Մելքումով) ղեկավարած զորամասի հետ ընդհարման ժամանակ: 1996-ին նրա աճյունը Թուրքիստանից Ստամբուլ է փոխադրվել եւ վերաթաղվել քաղաքի Շիշլի թաղամասում գտնվող Ազատության արձանի ստորոտում:

Իսկ Գերմանիայի հետ համագործակցության արդյունքում Թալեաթ փաշայի աճյունը Բեռլինից նույնպես տեղափոխվել էր Ստամբուլ:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի ընդվզման պատճառներից մեկն էլ դա էր: «Թուրքիայում 2000 փողոց կա Թալեաթի անունով: Կարո՞ղ եք Ձեզ պատկերացնել Գերմանիայում Հիտլերի կամ Գյորինգի անվան փողոցներից մեկով քայլելիս», բարձրաձայնել էր նա:

Իսլամական պետության վայրագությունների դեմ բողոքելով Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին շատ հեռուն չգնաց: Նա պարզապես մարտի 17-ին հայտարարեց, որ «Դայեշը» ցեղասպանություն էր գործում քրիստոնյաների հանդեպ: «Մենք տեղյակ ենք, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ԻՊ-ի զորամիավորումները հետեւողականորեն քարուքանդ են անում հին համայնքների մշակութային ժառանգությունները, հողին հավասարեցնում հայերին, սիրիացի ուղղափառներին եւ Հռոմի կաթոլիկներին պատկանող եկեղեցիներն ու վանքերը, սրբապղծում առաքյալների դամբարաններն ու նահատակների գերեզմանները: Իսկ Պալմիրայում նույնիսկ գլխատում 83-ամյա մի գիտաշխատողի, ով իր ամբողջ կյանքն էր նվիրել հնությունները պահպանելու գործին», ասել էր նա:

Ամենասարսափելի ոճիրը սակայն տեղի ունեցավ Դեր Զորում, որտեղ 150-ից 400 հազար հայեր էին իրենց մահկանացուն կնքել ցեղասպանության օրերին: Ի ոգեկոչումն նրանց անմեռ հիշատակի 1991 թվի մայիսի 4-ին ճարտարապետ Սարգիս Բալմանուկյանն այնտեղ կանգնեցրել էր հրաշագեղ մի հուշահամալիր: Ամեն տարի հազարավոր ուխտավորներ էին այցելում եւ աղոթում հուշահամալիրի տաճարում: Ընդհանուր առմամբ դա մի նշանակալից կառույց էր, որտեղ շրջանաձեւ ցուցափեղկի հետեւում թաղված էին մեր զոհերի աճյունները: Տարիներ առաջ տողերիս հեղինակը այցելելով այդ կոթողային կառույցը փորձել է ավազների մեջ գտնել իր մոր ոտնահետքերը: Հուշակոթողը այն վերջին վայրն էր, որտեղից դեպի երկինք էին հառնում մեր հազարավոր հրեշտակները: Դա մեր զոհերի կենդանի վկայության սրբավայրն էր: Ավա՜ղ, 2014 թվի սեպտեմբերի 21-ին հուշահամալիրը ռմբակոծվեց «Իսլամական պետության» գրոհայինների կողմից: Տարածաշրջանի ավազներից հայտնաբերված եւ ի մի հավաքված ոսկրակույտերը մի անգամ եւս ցիրուցան եղան լայնատարած անապատում: Հայոց նահատակները մի անգամ եւս կոտորվեցին:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(*) Նույնը կարելի է ասել Հալեպի հայաշատ թաղամասերից Նոր գյուղի եւ Սուլեյմանիեի ահավոր ռմբակոծումների համար, որոնց զոհ գնացին մեր 4 ազգակիցներ. դա տեղի ունեցավ հենց հունիսի 2-ի երեկոյան, երբ Գերմանիայի խորհրդարանն ընդունել էր հայտնի բանաձեւը: Խմբ.:

Նախորդ գրառումը

ԿԵՂԾ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԿՈՉԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԿՈՉԵՐ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական