Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵՑԻՆ, ԻՍԿ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵ՞ՐԸ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարությունը շարունակում Է կրճատել ծառայողական ավտոմեքենաները: Երեկվա նիստում հերթական որոշումներն ընդունվեցին, ըստ որոնց, կառավարության աշխատակազմը 15-ով կրճատելու է իր ծառայողական ավտոմեքենաների քանակը, առողջապահության նախարարությունըՙ 26-ով, իսկ Ազգային ժողովըՙ 24-ով: Դրանք բոլորը օտարվելու են, այսինքնՙ վաճառվելու են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին 10 օրվա ընթացքում ավարտել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը:

Հիշեցնենք, որ մինչ այդ կառավարությունը հայտարարել էր կրճատվող 797 ծառայողական մեքենաների մասին, որից 103-ը` ուղղակի պետական բյուջեից ֆինանսավորվող: Դրանք 2017-ի պետական բյուջեով այլեւս չեն ֆինանսավորվելու:

Ընդհանուր առմամբ, 2017-ի պետական բյուջեով, այս պահին հայտնի տեղեկատվությամբ, կրճատվելու են մոտ 850 մեքենաներ: Մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր պետական ավտոմեքենայի համար ծախսվող տարեկան միջինացված գումարը մոտ 1,5 մլն դրամ է: Քանի դեռ կառավարությունից չեն հրապարակել կոնկրետ թիվ, թե որքա՞ն կխնայվի ավտոմեքենաների կրճատման արդյունքում, հիմք ընդունելով վերոնշյալ միջին ցուցանիշը կատարենք մոտավոր հաշվարկը: Ըստ այդ հաշվարկի, միայն ծառայողական ավտոմեքենաների կրճատման շնորհիվ եկող տարի հնարավորություն կստեղծվի խնայել մոտ 1,3 մլրդ դրամ: Եթե նկատի ունենանք, որ մեր պետական բյուջեի եկամուտները անցյալ տարի կազմել են մոտ 1 տրլն 147 մլրդ դրամ, ապա 1,3 մլրդ դրամը այնքան էլ մեծ գումար չի: Սակայն այդ գումարը բավարար է կոնկրետ սոցիալական կամ այլ նպատակային ծախսերի ուղղելու եւ արդյունք ստանալու համար:

Միաժամանակ, ծառայողական մեքենաների կրճատմանը զուգահեռ հարկ է վերանայել նրանց հատկացվող օրական 12 լիտր բենիզին չափը: Ինչպես բազմիցս ենք գրել, այդ թվում մոտ 10 տարի առաջ այս որոշումն ընդունելու ժամանակ, մեկ օրում 12 լիտր բենզինի հատկացումը անթույլատրելի է եւ անհասկանալի: Հարկ է պետական մեքենաները փոխադրել ավելի խնայողական վառելիքիՙ գազի:

Մյուս կողմից, երեկ, վարչապետի հրամանով աշխատանքից ազատվեցին գյուղատնտեսության երեք փոխնախարարներ: Հնարավոր է համարվում նաեւ այլ նախարարություններից փոխնախարարերի կրճատում: Մեզանում ոչ մի կանոնակարգում չկա, թե որքա՞ն փոխնախարարներ պետք է լինեն: Յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է որոշում, թե որքան փոխնախարար է իրեն անհրաժեշտ: Համարյա նման, թերեւս ավելի վատթար վիճակ էր ստեղծված նախարարների խորհրդականների առումով, երբ սկսեց գործել քաղծառայության համակարգը: Առաջացավ մի վիճակ, երբ յուրաքանչյուր նախարար մինչեւ 8-9 խոհրդական էր աշխատանքի ընդունում: Հետագայում այդ թիվը սահմանափակվեց երեքով: Ներկայումս սահմանափակում չկա նաեւ երկրի նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի խոհրդականների թվի առումով: Նման սահմանափակում, ավելի ճիշտՙ կանոնակարգում պետք է կիրառել թե՛ խորհրդականների, թե՛ փոխնախարարների համար: Հաշվի առնելով այս կամ այն գերատեսչության առանձնահատկությունները, կարող են լինել իրարից տարբերվող քանակի փոխնախարարներ այս կամ այն նախարարությունում, բայց դրանց թիվը կամայականորեն չպետք է ավելանա ժամանակի ընթացքում:

Ընդհանրապես, պետական համակարգում օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման միջոցառումներից որոշ ժամանակ անց սկսվում է հակառակ գործընթացըՙ որքան հաստիքներ կրճատվել են, այդքան էլ սկսում են ավելանալ: Արդյունքում, Հայաստանում ունենում ենք մեր երկրի բնակչության համեմատ խիստ մեծաթիվ պետական բյուրոկրատիա: Թույլ չտալու համար, որպեսզի մի քանի տարի հետո կրկին խոսենք ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին, հարկ է սահմանել հստակ մեխանիզմներ պետական կառույցների ծախսերի, մասնավորապես հաստիքների ավելացման յուրաքանչյուր դեպքի համարՙ ընդհուպ կառավարության նիստի որոշմամբ դա անելըՙ համապատասխան հիմնավորումների փաստարկված լինելու պարագայում եւ այդ մասին թափանցիկ տեղեկատվությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ, ԿԱՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԵՂՍԱԿՑԻՆ

Հաջորդ գրառումը

ՇՈՒՏՈՎ ՀԱՐԿ ՈՒ ՏՈՒՐՔ ԿՏԱՆՔ ՆՈՐ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԵՂԾ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական