Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ, ԿԱՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԵՂՍԱԿՑԻՆ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եթե Թուրքիան երբեւէ ստիպված լինի ընդունել Հայոց ցեղասպանությունըՙ դարձյալ երախտագիտության ցույցե՞ր ենք անելու

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, անշուշտ, առանձնահատուկ էր: Ի տաբերություն ցեղասպանությունը ճանաչած շուրջ 3 տասնյակ երկրների, Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր եւ անմիջական մասնակիցն ու մեղսակիցը հայերի տեղահանության եւ զանգվածային բնաջնջման: Այս առումով հանցանքի մեղսակից Գերմանիայի ընդունած բանաձեւը Թուրքիային ավելի խոցելի վիճակում դրեց, քան եթե ցեղասպանությունը ճանաչեր ԱՄՆ-ն, որտեղ հայկական լոբբիինգի պայքարն այս հարցում դեմ է առնում ոչինչ չհանդուրժող ամերիկյան պետական շահերի պատին: Այդուհանդերձ, որքանո՞վ էին Գերմանիայի ընդունած բանաձեը եւ մեր հրճվանքն ու շնորհակալությունների արձագանքը համարժեք միմյանց: Եթե շատ մեղմ, ապա դրանք անհամարժեք են, նաեւՙ ինքնաստորացուցիչ:

Իհարկե, մենք որպես ազգ եւ որպես պետություն, պարտավոր ենք շնորհակալ լինել մեր ցավը կիսող յուրաքանչյուր պետության եւ ժողովրդիՙ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ, քաղաքական եւ պետական գործիչների, պատմաբանների եւ քաղաքագետների գնահատականերով եւ այլն: Սակայն ոչ շնորհակալությունների եւ երախտագիտության ցույցերով այն դեպքում, երբ դրանց կարիքը ընդհակառակըՙ չկա: Հիշողության փոքր թարմացում:

Առաջին անգամ, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանության մերժումը քրեականացնող բանաձեւը, մենք, ջուր չտեսածի պես բոբիկացանքՙ Merci la France լոզունգներով խումբ-խումբ գնացինք դեպի Հայաստանում Ֆրանսիական դեսպանատուն: Հիասթափությունը մեծ էր, երբ բանաձեւը հակասահմանադրական ճանաչվեց Ֆրանսիայի Սահամանադրական դատարանի կողմից: Սակայն անհարկի երախտագիտության ցույց անելը կարծես թե մտավ մեր միտինգասեր վարքի մեջ:

Հիմա էլ danke լոզունգներով գնում ենք Գերմանիայի դեսպանատան մոտ, ամբոխային գրառումներով եւ մեկնաբանություններով լեցուն ֆեյսբուքում Գերմանիայի պատվին ձոներ գրում եւ այլն: Դրա հիմնական պատճառներն ենՙ ոմանց մոտ ազգային արժանապատվության բացակայությունը, մյուսների մոտՙ գիտելիքների եւ տեղեկացվածության բացակայությունը, երրորդների մոտ էլՙ ամեն ինչ առանց հասկանալու կրկնօրինակելու հոտային բնազդը :

Նախՙ Գերմանիայի բունդեսթագի բանաձեը ցեղասպանությունը ճանաչած երկրների ընդունած բանաձեւերից ամենաթույլն է, հակառակ իր երկար տեքստին:

Առաջինը վերնագիրն է, որտեղ նշված է ոչ թե հայերի ցեասպանության ճանաչում կամ դատապարտում, ինչպես օրինակ Ֆրանսիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների բանաձեւերում, այլ «հայերի եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին » (ընդգծումները մերն են-Ա. Մ.): Այսինքն, հստակ չի նշվում զուտ հայերի ցեղասպանության մասին եւ անուղղակի է նշվում ցեղասպանություն տերմինըՙ խոսելով միայն հիշատակի մասին: Տեքստի մյուս տեղերում նույնպես ցեղասպանության տերմինը հիշատակվում է անուղղակի: «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանությունների (Volkermord) օրինակ է», «2015-ի ապրիլի 24-ին հիշատակման 100-ամյակի կապակցությամբ բոլոր բանախոսները դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը», «2015-ի ապրիլի 24-ի նախօրեին Գերմանիայի նախագահը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը»: Երբ հարկ է կոնկրետություն, նշվում են «1915-1916 թթ-երի իրադարձություններ», «զանգվածային տեղահանություն եւ բնաջնջում», «էթնիկ զտումներ» եւ այլ բնորոշումներ:

Եթե համեմատենք, օրինակ, Ֆրանսիայի ընդունած որոշման հետ, ապա այնտեղ արդեն վերնագրում հստակ նշվում է Օսմանյան կայսրությունում 1915-1917 թթ ցեղասպանության դատապարտման մասին: Նույնն է նաեւ Ռուսաստանի ընդունած որոշման վերնագիրըՙ «1915-1922 թթ-երին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»: Ավելին, Ռուսաստանի որոշման տեքստի մի տեղում նշվում է, որ «հայերը ոչնչացվել են Արեւմտյան Հայաստանում», մեկ այլ տեղում, որ «եղբայրական հայ ժողովրդի ոչնչացում տեղի է ունեցել նրա պատմական հայրենիքում»: (Կարելի է ենթադրել, թե ինչ ներբողներ կհյուսեին հայրենի պնակալեզները, եթե նման բառեր լինեին նրանց կերակրող եվրոպական որեւէ երկրի բանաձեւում):

Հասկանալի է, որ գերմանական կառավարությունը այս քայլով ցանկանում էր թեթեւակի ապտակ հասցնել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի ոչ խելամիտ քաղաքականությունը տվյալ դեպքում դրական արդյուքն ունեցավ մեզ համար եւ ոչ միայն այս հարցում: Այլապես, նույն ցեղասպանություն տերմինը ընդգրկված կլիներ Գերմանիայի բունդեսթագի կա՛մ 2005-ի որոշման մեջ, կա՛մ էլ այս որոշումը կընդունվեր 2015-ի ապրիլինՙ ցեղասպանության 100 ամյա տարելիցի ժամանակ: Եթե Գերմանիան ցանկանար ոչ թե ապտակել Թուրքիային, այլ «քացու տակ գցեր», ապա բանաձեւը շատ ավելի կոնկրետ եւ հստակ կլիներ: Բնական է, որ մեծ եւ ոչ միայն մեծ պետությունները ղեկավարվում են իրենց պետական շահերով, ինչպես տվյալ դեպքում Գերմանիան: Եթե այս երկիրը իսկապես անկեղծորեն ցանկանար ընդունել իր մեղսակցությունը հայերի ցեղասպանությանը, նախ դա պետք է աներ առաջինը, առնվազն 50 տարի առաջՙ հրեաների ցեղասպանությանը ընդունելու ժամանակ եւ նույն ձեւով: Այլ ոչ թե 101 տարի հետո, նման բանաձեւով, անգամ այդ բանաձեւում նշելով, թե «մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում», իսկ հայերի պարագայում ընդունելով միայն «պատմական պատասխանատվությունը»:

Հիմա հարց dankeմոլներին. եթե հանցագործության մեղսակիցն ընդունում է իր մեղքը, այն էլ ճարահատյալ կամ ինչ-ինչ հաշվարկներից դրդված, դրա համար նրան շնորհակալություն են ասո՞ւմ: Երբ խոսում ենք ազգային արժանապատվության մասին, լավ կլիներ տեղյակ լինեիք, երբ 50-ականներին Գերմանիայի կանցլերը ծնկաչոք ներողություն խնդրեց հրեաներից հոլոքոստի համար, հրեաներից ոչ ոք երախտագիտության ցույցեր չարեց եւ ոչ էլ danke ասաց: Մինչ այժմ էլ նրանք գտնում են, որ Գերմանիան դեռ ամբողջությամբ չի քավել իր մեղքը ֆաշիստների հանցանքների դիմաց: Իսկ մե՞նք: Եթե հանկարծ կամ երբեւէ, գլխավոր հանցագործըՙ Թուրքիան, ստիպված լինի ընդունել Հայոց ցեղասպանությունըՙ այս կամ այն ձեւով կամ չափով, հիմա էլ tes,ekkurler (թուրքերեն շնորհակալություն) գոռալով, նույն հորթային հրճվանքով նրան ուղղված երախտագիտության ցույցե՞ր ենք անելու …

Նախորդ գրառումը

64 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵՑԻՆ, ԻՍԿ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵ՞ՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵՑԻՆ, ԻՍԿ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵ՞ՐԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական