Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾՈՒՌ ՆՍՏԵՆՔ, ԴՈՒԶ ԽՈՍԵՆՔ

29/07/2016
- 29 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջինն, ինչ պետք է հեղափոխութուն անելու համարՙ չքնելն է: Բանն այն է, որ նրանք, որոնց դեմ հեղափոխություն են անում, քնում են եւ դա մուշ-մուշ են անում, քանի որ իշխանություն, ուժ, փող ունեցող մարդկանց ոչինչ չի խանգարում քնելու, ավելինՙ երազներ տեսնելու, ճիշտ էՙ ոչ բոլորի պարագայում են այդ երազները լինում բարի:

Այսինքն, եթե դուք որոշել եք հեղափոխություն անել, ապա պետք է սովորեքՙ չքնել: Հետո, հասկանալի է, որ միայնակ հեղափոխություն չես կարող անել, եւ որպեսզի դու ունենաս համակիրներ, պետք է գիրք կարդասՙ հեղափոխությունների մասին, եւ ոչ միայն: Շեշտեմ, որ գիրք կարդալը ապագա հեղափոխականին անհրաժեշտ է նաեւ այն պատճառով, որ նրանք, որոնց դեմ հեղափոխություն են անում, սովորաբար կարդացած չեն, այսինքն գիրք կարդալը էականորեն տարբերություն է մտցնում հեղափոխականի եւ «հեղափոխականվածի» միջեւ, ի նպաստ հեղափոխականին:

Ի դեպ, ոչ թե գիրք, այլ գրքեր կարդալուց հետո մարդը երբեք մենակ չի մնում, ընթացքում մնում է, բայց հետոՙ ոչ: Ինտելեկտը միշտ գրավել է մարդկանց, բայց միայն մարդկանց, ասենք` փող հնարավոր չէ գրավել գիրք կարդալով, չնայած այնտեղ կարող ես կարդալ եւ իմանալ, թե ինչու:

Եկանք երրորդ անհրաժեշտ նախապայմանինՙ փող: Փողը հեղափոխականի գրպանում, իսկ որն ավելի ցանկալի էՙ բոլոր գրպաններում, ներառյալ ծոցագրպանն ու ներքնակի տակը, կարեւոր չէ, որ շատ-շատ լինի, բայց կարեւոր է, որ քեշ լինի: Քանի որ երբ հեղափոխությունն ընթացքի մեջ լինի, բանկոմատից հնարավոր չի լինելու փող հանել, եթե հեղափոխությունը հաջողություններ արձանագրիՙ ոչ միայն հեղափոխականների համար, այլեւՙ բոլորի: Այնպես որ, եթե ուզում եք հեղափոխություն անել, ապա փողը քեշ պահեք: Բացի բանկոմատից հանելու անհնարինությունից, այսկերպ փողը պահելը նաեւ հեշտացնում է տարբեր մանր օղակների մարդկանց իրենց կողմ քաշելու գործընթացը, կամ հեղափոխական ծրագրին վերջիններիս ծառայեցնելը: Օրինակ, եթե հեղափոխությունը պահանջում է «Կռազ» մեքենա, բայց հեղափոխականներից ոչ մեկն այն չունի, ապա կարելի է մոտենալ «Կռազ»-ի վարորդին, առաջարկել նրան որոշակի գումար, վարձակալել նրա մեքենան եւ առա՛ջ:

Հաջորդ կարեւոր անհրաժեշտությունըՙ զենք: Զենքը պետք է անգամ այն պարագայում, եթե այն չեք կիրառելու: Բանն այն է, որ զենքը մարդուն ավելի զիլ է դարձնում, նրան հոգեբանորեն ուժեղ է դարձնում, ինքնավստահություն է հաղորդում, ինչ-որ առումով անգամ ամենակարողություն է տալիս: Իսկ այս որակները հեղափոխականի համար, մեղմ ասած, անհրաժեշտություն են: Հիշեք, հեղափոխությունը մեծագույն սթրես է հեղափոխականի համար, այնպես, որ ձեռք բերեք հակասթրեսային դեղամիջոցներ, եթե փողը բավարարում է, հատուկ հոգեբաններ վարձեք, եթե համբերությունն էլ է բավարարում, լսեք նրանց առանց ամաչելու, որ հոգեբանի հետ եք խոսում:

Բայց հոգեբանների ու սոցիոլոգների ծառայությունից այդուհանդերձ անհրաժեշտ է օգտվել, այնպես որ այնպես արեք, որ փողը բավարարի: Բանն այն է, որ նախքան հեղափոխություն սկսելը, դուք պետք է ուսումնասիրեք ժողովրդի կազմը, թիվը, երազանքներն ու նպատակները, հնարավորություններն ու ուժը, ամեն ինչը, ինչը կապված է ժողովրդի հետ, բացի ժողովրդավարությունից, քանի որ հեղափոխությունն ու ժողովրդավարությունը հականիշներ են: Եւ որովհետեւ այս ամենը դուք չեք կարող պարզել, ապա պետք է վարձեք հոգեբաններ եւ սոցիոլոգներ, կարող եք նաեւ էպոսագետներ վարձել, բայց դա առանձին դեպքերում: Նրանք ձեր բոլոր հարցերին պետք է պատասխանեն, համենայնդեպս երբ զգաք, որ ինչ-որ հարցեր անպատասխան են մնում, ռիսկի մի դիմեք, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ ռիսկի դիմողը շամպայն է խմում: Ի դեպ, չմոռանաք շամպայնի մասին, այն, ասում են, սթրեսից դուրս գալու հրաշալի միջոց է: Տվեք, օրինակ հոգեբանններին, որեւէ հարց, առանց քաշվելու, օրինակՙ ի՞նչ տեսքով է ժողովուրդը պատկերացնում հեղափոխականին, որի հետեւից կգնա, ասենքՙ մորուքո՞վ, թե՞ սափրված, միայն տղամարդկա՞նց, թե՞ կարող են նաեւ կանայք լինել: Ժարգոնով խոսո՞ղ, թե՞ գրքերից մեջբերումներ անող: Եթե երկրորդը, ապաՙ կոնկրետ ո՞ր գրքերից, եթե առաջինը, ապա կոնկրետ ո՞ր թաղամասի ժարգոնով, գուցեՙ բարբառո՞վ, բացի ղարաբաղյանից անշուշտ:

Այս փուլից հետո սկսվում է հեղափոխություն անելու վերջնական պատրաստությունը: Ընտրում եք օրը, ժամը, վայրը եւ ձեր համակիրներից այն մի քանիսին, ովքեր պետք է իրականացնեն բուն եւ խիստ կարեւորՙ անդրանիկ օպերացիան: Կարող եք անունը դնել հենց Անդրանիկ, համ հայրենասիրական է, համ էլ խորհրդանշական: Ինչպես հասկացաք, բոլորով դեպքի վայր չեք գնում, մի մասը մնում է, որպեսզի նույն օրը, կամ հաջորդ օրերին մեկ այլ վայրում օպերացիա անի, մի մասը մնում է, որպեսզի համակարգի այդ ամենը, մի մասն էլ մնում է, որպեսզի այս պատմության ամենակարեւոր բանն անիՙ համակարգի եւ կենտրոնացնի, առաջնորդի եւ համալրի համաժողովրդական ընդվզման ալիքը, որը եթե չեղավ, ապա դուք իզուր այսքան գիշեր չեք քնել եւ այսքան փող եք տվել հոգեբաններին ու սոցիոլոգներին:

Այսքանից հետո գալիս է ամենավերջին գործողությունըՙ նստում եք: Եթե պարտվեք, դա իրոք կլինի ձեզանից շատերի ամենավերջին գործողությունը, բայց սաՙ եթե պարտվեք տարբերակում: Նստում եք, նկատի ունեմ, բոլորով նստում եք, ցանկալի է մեկ սենյակում, եւ լռում եք, կարող եք նայել ամեն մեկդ ձեր դիմացինի աչքերին, բայց այնպես, որ ամեն մեկիդ դիմացինը հասկանա, որ դուք վտանգում եք նրա կյանքը, առողջությունը: Ինչպես հասկացաքՙ լուռ մտածում եք, ցանկալի է մեկ րոպեից ոչ ավել, քանի որ ամենակարեւոր մտքերը մեր գլխում ծագում են առաջին մեկ րոպեում, ավելի ճիշտՙ եթե մեկ րոպեում կարեւոր մտքեր չեն ծագում, դրանք հազիվ թե ծագեն առանց կողմնակի միջամտության: Մեկ րոպեից կանգնում եք ոտքի եւ եթե այդ ամենի նախաձեռնողն եք, բարձրաձայն հարցնում եք, պարտադիր հարցնում եք, ոչ թե վստահություն եք հայտնումՙ գնո՞ւմ ենք: Հարցին թույլ եք տալիս որ բոլորը պատասխանենՙ այդ թվում դուք: Եթե գերիշխում է «Ոչ» պատասխանը, ապա զանգահարում եք մոտակա ռեստորան եւ խնդրումՙ մի երեսուն-քառասուն-հիսուն հոգու (նայած որքան եք) համար սեղան պատրաստել եւ չեք մոռանում ասել, որ գալիս եք: Եթե գերիշխում է «Այո» պատասխանը, ապա զանգահարում եք մոտակա ռեստորան եւ պատվիրումՙ մի երեսուն-քառասուն-հիսուն հոգու համար (նայածՙ որքան եք) սեղան պատրաստեն եւ չեք մոռանում ասել, որ գալիս ենք: Գնում եք ու մի լավ հաց եք ուտում, եթե հեղափոխությանը «Ոչ» եք պատասխանել, ուտում եք, որովհետեւ բոլորն են ուտում, եթե «Այո» եք պատասխանել, ուտում եք, քանի որ երկար ժամանակ հաց չեք ուտելու:

Հետո՞, հետո մարդիկ առավոտյան գնացին աշխատանքի, երեկոյան գնացին հանրահավաքի վայրՙ խոսելու հեղափոխության մասին, սակայն միայն խոսելու, եւ գիշերը վերադարձան տուն, որպեսզի քնեն, քանի որ հաջորդ օրը կրկին աշխատանքի են:

Հոգեբաններին իզուր փող տվեցիք, եթե, իհարկե հոգեբաններ էիք վարձել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՏԵԼԻ ԿԱՏՈՒՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՏԵԼԻ ԿԱՏՈՒՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական