Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՏԵԼԻ ԿԱՏՈՒՆԵՐԸ

29/07/2016
- 29 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Ո՞րն էր իսկական հայ ժողովուրդը. ա՞յն, որ ապրիլի հատկապես առաջին օրերին միահամուռ կերպով եւ հենվելով բացառապես պետական-պաշտոնական աղբյուրների վրա, մի բռունցք դարձած ադրբեջանական տանկ ու անօդաչու սարք էր խոցո՞ւմ, սահմանում կանգնած տղերքին մղելով հերոսության, թե՞ այն, որ այս օրերին Էրեբունու ՊՊԾ-ի տարածքից, իսկ ավելի հաճախ այդ տարածքից շատ հեռու ոտքի է կանգնել, որպեսզի ջարդելու ու փշրելու գնով հաղթանակ տոնի, այս անգամ, սակայն, ոչ Ադրբեջանի նկատմամբ, մերո՛նց նկատմամբ: Որտե՞ղ էինք մենք ավելի անկեղծ եւ ե՞րբ. ապրիլի՞ն, թե՞ հուլիսին: Իմ կարծիքով ե՛ւ ապրիլին, ե՛ւ հուլիսին, եւ իմ կարծիքով ապրիլին մենք ոչ թե հայրենասեր էինք, այլ ագրեսիվ, ճիշտ այնպես, ինչպես հիմաՙ հուլիսին: Միայն թիրախն է տարբեր, մինչ մենք նույնն ենք: Ապրիլին մենք շունչը կտրվելով առաջին գիծ էինք նետվում, որ տղերքի կողքին լինեինք, որ միասին հաղթենք եւ անպայման Բաքվում հաղթենք, այսօր մենք կրկին շունչներս կտրվելով Էրեբունի ՊՊԾ ենք գնում, որպեսզի տղերքի կողքին լինենք, որ միասին հաղթենք եւ անպայման Բաղրամյան 26-ում հաղթենք: Ապրիլին մենք ադրբեջանցիներին էինք ատում, հիմա կրկին ատում ենք, բայց իրար, ու խնդիրն այն չէ, որ մենք ատում ենք ադրբեջանցիներին (սա խնդիր էՙ մեծ հաշվով, բայց այդ մասին չէ խոսակցությունը), խնդիրն այն է, որ մենք մեզ ատում ենք նույն ուժգնությամբ, ինչ ադրբեջանցիներին:

Եւ ուրեմն ե՛ւ ապրիլին, ե՛ւ հուլիսին մենք տեսանք իրական հայ ժողովուրդը, կամ այն, ինչ մնացել է այդ ժողովրդից, իսկ մնացել է ագրեսիվություն, ամեն գնով հակառակ կողմին ջարդելու ցանկություն, ոչ մի զիջում թշնամուն, ես ճի՛շտ եմ, ճիշտը ե՛ս եմ…

Հոգեբանները ատելությունը, երբ այն կրում է խրոնիկ բնույթ, համարում են հիվանդություն, կապ չունի ատողը ով է կամ ատելության սուբյեկտն ով է (ինչ է): Եթե մեկն օրինակ ատում է կատուներին (ինչպես ես, ի դեպ), ապա նա հոգեբանական օգնության կարիք ունի, ընդ որում այնպիսի հոգեբանի, որն իր տանը կատու է պահում, ցանկալի էՙ մեկից ավել: Սա մեկի դեպքում, իսկ մի ամբողջ ազգի՞: Լավ, ենթադրենք ադրբեջանցիներին ատելը մեզ օգնում է միասնականություն խաղալ, հենց խաղալ, օգնում է շատ բաների վրա գոնե որոշ ժամանակով ուշադրություն չդարձնել, բաներ, որոնք թշվառացնում են առանց այդ էլ թշվառ մեր կյանքը, բայց ո՞ւր ենք գնում իրար ատելով, ընդ որումՙ մեքենայով, որ արագ հասնենք տեղ:

Եթե բոլորիս համար էլ հասկանալի է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ, հենց փոխադարձ ատելությունը ինչ-որ մի օր արյան է բերելու, ապա մի՞թե պարզ չէ եւ ինչո՞ւ պարզ չէ, որ միմյանց հանդեպ ատելությունն էլ ինչ-որ մի օր արյան է բերելու: Ատելությունն այդպիսի բան է. լավն այն է, որ հավերժ չէ, վատն այն է, որ պայթում էՙ արյան հսկայական շիթերով: Տակն ենք մնալու այդ շիթերի, դուրս չենք կարողանալու գալ, չմեջբերեք, խնդրում եմ, մեր հինավուրց պատմության ամենաարյունալի էջերը, զուգահեռներ չտանենք դրանց եւ մեր օրերի միջեւ: Չասեք, որ եթե առաջ հաղթահարել ենք, հիմա ի՞նչ է եղել որ…

Բանն այն է, որ հիմա ուրիշ է, գիտե՞ք ինչու, մի շատ պարզ պատճառով. հիմա մենք ենք ապրում, այսինքն ատելության պայթման պահը պատմության գրքերում չենք կարդալու, տեսնելու ենքՙ անձամբ եւ չենք դիմանալու, դարերով դիմանալը էլի դարեր դիմանալ չի նշանակում, դարերով դիմանալը դիմանալուց հոգնել է նշանակում: Նստեք, ճիշտ է տրանսպորտում ձեզ տեղ չեն տա, որպեսզի նստեք, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է ատենք բոլոր նրանց, ովքեր նստած են, եւ ձեզ տեղ չեն տալիս: Ի վերջո նստելու մեջ էլ լավ բան չկա, մանավանդ, երբ մի 15 տարով ես նստում դիմացինին ատելու համար, ոչ այդ մեղադրանքով, բայց դրա համար: Նստեք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամների հետ, չնայած շոգ է, բայց կարող եք թեյ խմել, ասում են այն հագեցնում է ծարավը, անգամ եթե այն արյան ծարավ է: Զրուցեք նրանց հետ, եթե երեխաներ ունեքՙ հատկապես նրանց հետ, աշխատեք այդ զրույցների ժամանակ շատ բառեր օգտագործել, որպեսզի նրանք շատ բառեր սովորեն-իմանան, քանի որ երբ մարդը շատ բառեր չի իմանում, իր նեղվածությունը բառերով չի արտահայտում, խոսելիս էլ կարդալով է խոսում, այն էլ միայն իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Վերջիններս, եթե զգում էլ են, որ մարդը շատ բառ չգիտի, չեն ասում, չեն համարձակվում ասել, ժողովուրդը կասի, կհամարձակվի: Այնպես որ շատ բառ իմանալը անհրաժեշտ է ոչ միայն նեղվածությունը բառերով արտահայտելու համար, այլեւ ժողովրդի հետ խոսելու համար, դա կարողանալու համար:

Ես հասկանում եմ, որ երեխաներին թեյի սեղանի շուրջ բառեր սովորեցնելը հետաձգում է հեղափոխությունը, բայց նաեւ հասկանում եմ, որ դա հաստատ է դարձնում այն:

Երեխաներն արագ են մեծանում, երկիրն էլ դանդաղ է կառուցվում: Դրա համար պետք է որ ծնողները չատեն, իսկ երեխաներն էլ շատ բառ սովորեն:

Այնուամենայնիվ կատուներին ես ատում եմ, չնայած մոտ 2 տարեկան աղջիկս երեկ նոր բառ սովորեցՙ «կաճապուրի» (խաչապուրի):

Նախորդ գրառումը

ԾՈՒՌ ՆՍՏԵՆՔ, ԴՈՒԶ ԽՈՍԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԻՆՉ ԴԱՍԵՐ ՊԵՏՔ Է ՔԱՂԵԼ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱԿՏԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉ ԴԱՍԵՐ ՊԵՏՔ Է ՔԱՂԵԼ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱԿՏԻՑ

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական