Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇԻՎ ՓԱԿԵԼՆ ՈՒ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՈՒՂՏԻՑ ԻՋՆԵԼԸ

19/08/2016
- 19 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Երբ տրամաբանությանը փոխարինելու է գալիս ամենազոր «կարգը»

Որքան էլ ասենք, որ Հայաստանի բանկային համակարգը ամենակայացած ոլորտն է, որ այստեղ կա ուժեղ մրցակցություն եւ այլ որ-եր, մատուցած ծառայությունների եւ հաճախորդների հանդեպ վերաբերմունքի առումով այս համակարգում շարունակում է գործել գավառականություն ու վաշխառուական մոտեցումը: Բանկային ծառայություններից օգտվողներից շատերը կարող են թվել մանր-մունր թափթփվածության դեպքեր եւ բացթողումներ, որոնց մեծ մասամբ ուշադրություն չենք դարձնում, չցանկանալով ժամանակ, նյարդեր, միջոցներ վատնել: Սակայն, երբ խոսքը ոչ թե նման բաների, այլ բանկերի կողմից սահմանված «կարգի» աննորմալությունների եւ դրանց «մատուցման» մասին է, ապա անհնար է դառնում հանդուրժելը: Նման «կարգի» ողջ «հմայքներին» վերջերս բախվեցի, երբ անհրաժեշտ եղավ փակել իմ անունով գրանցված լուծարվող ընկերության բանկային հաշիվը հայկական բանկերից մեկում, որի անունը անպայման կնշեմ վերջում:

Ընկերության լուծարման դեպքում հարկային ծառայությունից պահանջվում է ընկերության գործարքների մասին բանկային քաղվածք: Բանկի աշխատակիցն անմիջապես հայտարարեց, որ այն ստանալը վճարովի է: Բողոքեցի, ասելով, որ 7 տարի տվյալ բանկում բանկային հաշիվ եմ ունեցել որպես իրավաբանական անձ, իսկ որպես ֆիզիկական անձ ունեմ իրենց բանկի պլաստիկ քարտը, իսկ իրենք անմիջապես գումար են ուզում: Ղեկավարության հետ կարճատեւ հեռախոսազրույցից հետո բանկային աշխատակիցը հայտնեց, որ առաջին անգամ նման քաղվածք ստանալն անվճար է, իսկ համակարգը «սխալմամբ» ցույց էր տվել, թե ես մեկ տարի առաջ նման քաղվածք ստացել էի: Անհասկանալի մնաց, թե ի՞նչ է նշանակում «առաջին անգամ»: Դա ընդհանրապես տվյալ ընկերության ամբո՞ղջ գործունեության ընթացքում մեկ անգամն է, տարեկա՞ն մեկ անգամը, թե՞ ամսական: Ինչեւէ: Համենայնդեպս համարեցի, որ խնդիրը հարթվեց եւ առաջին անգամ անվճար տրվող քաղվածքը ստացա: Սակայն ամեն ինչ դեռ առջեւում էր:

Հաշիվ փակելուց, նախՙ գանձվում է տարեկան սպասարկման վճարըՙ 5000 դրամՙ անկախ նրանից, թե հաշիվը գործել եւ բանկի կողմից սպասարկվել է ամբո՞ղջ տարվա ընթացքում, թե՞ կես տարվա կամ մեկ եռամսյակի ընթացքում: Բանկի «կարգն» այդպես էՙ պետք է վճարես ամբողջ գումարը: Սակայն, բանկային վաշխառության վերջը չէր սա: Տարեկան սպասարկման վճարը ամբողջությամբ վճարելուց հետո դեռ 2000 դրամ էլ պետք է վճարես «հաշվի փակման» համար: Չզսպելով վրդովմունքս, հարցնում եմ, թե ի՞նչ է նշանակում փակման համար վճար, եթե տարեկան սպասարկման գումարը վճարել եմ, այն էլ ամբողջությամբ, չնայած տարվա մի մասն է միայն անցել, պատասխանը դարձյալՙ «կարգն է այդպես»: Դժվար էր բանկի երիտասարդ աշխատակցուհուն հասկացնել, որ հարցս ոչ թե կարգին, այլ այդ կարգի հիմնավորմանն ու տրամաբանությանն է վերաբերումՙ նրա պատասխանը բոլոր դեպքերի համար նույնն է:

Թվում էր, թե նյարդային փորձությունները վերջացան: Մնացել էր միայն տեղեկանքն այն մասին, որ տվյալ ընկերության հաշիվը տվյալ ժամանակահատվածում սպասարկվել է տվյալ բանկում: Տեղեկանքն անհրաժեշտ է տարածքային հարկային ստորաբաժանում ներկայացնելու համար: Խնդրեցի, որ տրամադրեն այդ տեղեկանքը եւ ստացա պատասխան, որ ամենահանգիստ մարդուն հունից կհաներՙ տեղեկանքն արժե 3000 դրամ: Զայրույթս թաքցնելն արդեն անհնար էր: Ասում եմՙ «լավ չե՞ք, վճարել եմ տարեկան հաշվի սպասարկման վճարը, փակման վճարը ու հիմա փակվելու մասին տեղեկանքի համար էլ առանձի՞ն վճար եք ուզում»: Պետք չի երեք անգամից փորձել կռահելու համար պատասխանըՙ «կարգն այդպես է»: Ստիպված վճարեցի: Սակայն վճարելուց հետո լսում եմ հետեւյալ հայտարարությունըՙ «եկեք վաղը տեղեկանքը ստանալու համար»: «Այսինքն, ո՞նց, հիմա գումարը գանձում եք, ծառայությունը վա՞ղն եք մատուցում: Սա ի՞նչ է: 3000 դրամ հիմա վճարեմ եւ դեռ վաղն էլ պետք է գա՞մ»: «Կներեք, բայց մեզ մոտ կարգն այդպես է, տեղեկանքը տրամադրվում է հաջորդ օրը», հերթապահ պատասխանն եմ լսում: «Լավ, այդ երկու տողը գրելն ու տրամադրելը այդքան բա՞րդ է, որ վաղվան պիտի մնա» հարցիս բանկային աշխատակցուհին պատասխանում էՙ «կներեք, իմ ընդմիջման ժամն է հիմա»: «Իսկ ձեր փոխարինողն ո՞ւր է»: Պատասխանն անորոշ էր, իսկ փոխարինող ընդհանրապես չհայտնվեց: Մի խոսքով, տեղեկանքը ստացա հաջորդ օրը, այն կազմված էր ընդամենը երեք տողիցՙ հավանաբար ամեն մի տողը բանկը գնահատել էր 1000 դրամ եւ հավանաբար «կարգի» տրամաբանությունը դա էր:

Հիմա խորհուրդ բոլոր նրանց, ովքեր բանկային հաշիվ են բացում: Բացի բանկի կողմից ներկայացվող ավանդների կամ վարկերի մասին «փայլուն» առաջարկներից, անպայման հարցրեք, թե որքա՞ն է տարեկան սպասարկման վճարը, եթե այն կա, որքա՞ն է հաշվին բանկի կողմից պահվող չնվազող մնացորդը, եթե այն կա, որքա՞ն են հաշվի փակման, դրա մասին տեղեկանքի տրամադրման եւ զանազան այլ թղթերի տրամադրման, ավելի շուտՙ դրանց վաճառքի գները: Գներ, որոնց մասին քեզ չեն ասում եւ որոնց մասին ՀՀ Կենտրոնական բանկը չի պարտադրում բանկերինՙ նախապես տեղեկացնելու հաճախորդներինՙ լայն սողանցք թողնելով բանկային «գրդոնի» համար: Տիպիկ արեւելյան գրդոնի, որի համանման տարբերակին լավ տեղյակ են Եգիպտոս այցելած զբոսաշրջիկները :

Եգիպտոսում, երբ զբոսաշրջիկը ցանկանում է ուղտ նստել, ուղտապանը ասում է, որ դա արժե 2 դոլար: Զբոսաշրջիկը վճարում է 2 դոլարը եւ վայելում ուղտ հեծնելու էկզոտիկ հաճույքըՙ գլխի չընկնելով, որ այն բավականին թանկ է արժենալու: Այդ մասին նա իմանում է միայն ուղտից իջնելուց, որի համար արդեն ուղտապանը պահանջում է… 40 դոլար: Հայկական «Կոնվերս բանկում» գործում է նույն կարգը :

Հ.Գ. – Ի դեպ, հայկական բանկերի սպասարկման որակին կամ դրա բացակայությանը բախվել եմ ոչ միայն «Կոնվերս բանկում»:

«Հայ բիզնես բանկի» (ABB) մասնաճյուղերից մեկում գոյացած մեծ հերթը չէր խանգարում բանկի աշխատակցուհուն խոսել հեռախոսով, իսկ երբ դիտողություն ես անում, որ քո գործը մարդկանց սպասարկելն է, նա ոչ թե վերադառնում է իր գործին, այլ… անվտանգության աշխատակցին է հրավիրում ինձ կարգի հրավիրելու համար:

«Արդշինբանկի» մասնաճյուղերից մեկում մեծ հերթ էր պատուհաններից մեկի մոտ, մյուսների մոտՙ դատարկություն: Երբ հարցնում ես, թե «հնարավոր չէ՞ քարտ ստանալու հետ կապված գործարքը կատարել այլ պատուհանից», ստանում ես «միայն այդ համակարգչում կա էդ ծրագիրը» պատասխանը: «ՎՏԲ Հայաստան» բանկի մասնաճյուղերից մեկում նույն վիճակըՙ ահռելիՙ մոտ 30 հոգուց կազմված հերթ եւ միայն մեկ սպասարկվող պատուհան:

Վերոնշյալ բանկերի պատասխանատուներին պատրաստ եմ տեղեկացնել, թե ո՞ր մասնաճյուղերում է սպասարկման նման ողբալի վիճակը, եթե դա նրանց հետաքրքրում է իհարկե: Իսկ «Կոնվերս բանկի» օրինակը հաստատ միակը չէ եւ բացառություն չէ:

Հայկական բանկերի ղեկավարներ, իրականություն դարձրեք ձեր կողմից մշտապես տարփողվող ձեր բանկերի «բարձրակարգ ծառայությունների» մասին հավաստիացումները:

Նախորդ գրառումը

ԽՐԱՄԱՏԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական