Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120  հազար հայի վրա

17/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի»  համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120  հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի´նչ է, աղետը ի´նչ է։

Մենք առաջին խելագար պետությունն ենք կարծես թե։ Նախորդ նախագահը, երկիրը աղետի շեմին թողնելով, գաղտագողի Աբու-Դաբիից ճողոպրեց ու հիմա տաք Լոնդոններից մտահոգություններ է արտահայտում։

Վաղը, երբ Հայաստանում մեծ ողբերգությունը կայանա, էլի նրանցից մեկը դաշնամուր է նվագելու, մյուսը՝ ցավակցական Tweet ուղղի սեփական ժողովրդին։

Ամեն ինչ պետք է արվի, որ երբ գա ժամանակը, բոլորի դերակատարումը այս մեծ պատմական աղետի մեջ պարզվի։ Մի օր պետք է պարզել պատերազմի օրերին և դրանից որոշ ժամանակ առաջ Անվտանգության Խորհրդի բոլոր անդամների պահվածքը, հանդիպումները, դերակատարումը՝ ո´ր երկրում էլ ապրեն, ո´ր ռեյսով էլ գնացած լինեն։

Մեկը չկա՞ բացատրի հայ ժողովրդին, որ երբ ուրախանում եք ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումով և ՌԴ ռազմաբազայի լուծարման գաղափարով, իսկ արևմուտքից ոչ մեկը ձեզ չի տալիս որևէ անվտանգային երաշխիք (արևմուտքն այդ մասով ազնիվ է), իսկ քո թշնամին քո սահմանների մատույցներում 8 երկրի մասնակցությամբ զորավարժություն է անում ու հետն  էլ շեշտում՝ Հայաստանի սահմանին, որը նույնն է, թե՝ Հայաստանի դեմ, նշանակում է, որ քեզ մեծ աղետ է սպասում։

Ու մի օր երբ թուրք-ադրբեջական զորքը կսկսի «խաղաղության Զանգեզուր» բարի անվանումով օպերացիան, չեք էլ հասցնելու հասկանալ, ինչու այսպես եղավ։ Ու վստահ եմ՝ նույնիսկ այն ժամանակ զարմացած հարցնելու են՝ բա Ռուսաստանն ինչո՞ւ չօգնեց, մեզ մենակ թողեց։

Կոչ եմ անում իմ ընկերներին, հանրային մեծ խումբ պարկեշտ պայքարող գործիչներին. ժամանակն է՝ ամեն ինչի մասին խոսել ավելի պարզ ու առանց ավելորդ քաղաքավարության։ Մեզ իրավիճակ փրկելու քիչ ժամանակ է մնացել։ Ու պետք չէ սահմանափակվել միայն վերջին երկու «գաստրոլյոր» նախագահների կամ գործող իշխանության դերակատարմամբ։ Կա´մ պահելու ենք պետություն, կա´մ դիմավորելու ենք աղետը։ Այդ աղետին կնսպաստես քո ակտիվ քայլերո՞վ, թե՞ պասիվ անտարբերությամբ. տարբերությունը պատմական կտրվածքով շատ մեծ չի լինելու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիներն Արցախի գազը նորից անջատեցին

Հաջորդ գրառումը

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական