Նախօրեին ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում
կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կիսաեզրափակիչը, որի շրջանակում
աշխարհի 84 երկրի պատվիրակների հետ բեմ է բարձրացել նաև Հայաստանի
ներկայացուցիչ Կրիստինա Այանյանը:
Հատկանշական է, որ գեղեցկուհին ազգային կոստյումների մրցութային փուլում բեմ է դուրս եկել
«Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով, որը մի քանի վայրկյան շարունակ
բեմից ցուցադրել է ներկաներին:
Նրա ազգային կոստյումը
ներկայացնելիս հաղորդավարը նշել է, որ այն ստեղծված է
Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարն ու
դիմադրությունը, հույսն առ պայծառ ապագա: