Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ում «Միսս Տիեզերք» մրցույթի հայ մասնակիցը բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով

Նախօրեին ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կիսաեզրափակիչը, որի շրջանակում աշխարհի 84 երկրի պատվիրակների հետ բեմ է բարձրացել նաև Հայաստանի ներկայացուցիչ Կրիստինա Այանյանը: Հատկանշական է, որ գեղեցկուհին ազգային կոստյումների մրցութային փուլում բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով, որը մի քանի վայրկյան շարունակ բեմից ցուցադրել է ներկաներին: Նրա ազգային կոստյումը ներկայացնելիս հաղորդավարը նշել է, որ այն ստեղծված է Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարն ու դիմադրությունը, հույսն առ պայծառ ապագա: