Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԲԱՄԱՅԻ ՎԵՏՈՆ ԱՆՏԵՍՎԵՑ

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

«Գլադիատորների մարտ» հիշեցնող Թրամփ – Քլինթոն ընտրապայքարը մոտենում է եզրագծին: Այս աննախադեպ, բոլոր առումներովՙ կատաղի մրցակցությունը այնքան է կլանել ամերիկյան երկատված ընտրազանգվածի եւ լրատվության ուշադրությունը, որ հաճախ ստվերում են մնում հընթացս տեղի ունեցող քաղաքական նշանակալի այլ իրադարձություններ, որոնցից էր, օրինակ, վերջերս ԱՄՆ Կոնգրեսի ընդունած սենսացիոն մի օրենք: Այն թույլատրում է 9/11 ահաբեկչության զոհերի ընտանիքներին դատական պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիային, քանզիՙ օդահեն 19 ահաբեկիչներից 15-ը եղել են այդ երկրի քաղաքացիներ եւ ամերիկացիներից շատերը համոզված են, որ Էր Ռիադն է եղել շուրջ երեք հազար ամերիկացիների կյանք խլած աննախադեպ այդ ահաբեկչության հովանավորը:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Օբաման վետո դրեց Կոնգրեսի այս որոշման վրա, ինչին հետեւեց ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գրեթե միաձայն քվեարկությամբ նախագահական վետոյի անտեսումը (override), ի դեպՙ առաջին անգամ Օբամայի նախագահության 8 տարիների ընթացքում: Օրենքի նախագծի հեղինակներն են սենատորներՙ Ջոն Քորնայնը եւ, հայերիս համար քաջածանոթ անուն, Չաք Շումերը: Այս օրենքը կյանքի կոչելու նրանց տեւական ջանքերը այս տարի համընկավ սեպտեմբերյան ահաբեկչության տասնհինգերորդ տարելիցի ոգեկոչմանը: Այն կոչվում է «Արդարադատություն ընդդեմ ահաբեկչական գործողության հովանավորների» (JASTA), որով, փաստորեն, փոփոխություն է մտցվում «Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին» 1976թ-ին ընդունված ակտում:

Օրենքն առաջնորդվում է Մարդու իրավունքների հիմնարար սկզբունքով, համաձայն որիՙ եթե դատարանն ունենա բավարար ապացույցներ, որ Սաուդյան Արաբիան մեղսակից է եղել սեպտեմբերի 11-ին Ամերիկայում կատարված ահաբեկչության մեջ, ապա այդ երկիրը միլիոնավոր դոլարներ պետք է վճարի տուժած ընտանիքներին: Մի քանի ընտանիքների հայցերն արդեն գտնվում են վարույթում:

Սաուդյան Արաբիան խիստ մտահոգություն հայտնվեց օրենքի ընդունման կապակցությամբ եւ սպառնաց, որ այն անհետեւանք չի մնա: Ընդունված օրենքի մասին գորշ կանխատեսումներ կան նաեւ ամերիկյան որոշ իրավագետների շրջանում, որոնք կիսում են նախագահ Օբամայի հնչեցրած տագնապն առ այն, թե այսպիսով վտանգի տակ կդրվի Բահրեյնում եւ Արաբական Էմիրություններում գործող ամերիկյան ռազմաբազաների եւ զինվորականների անվտանգությունը եւ, որ ամենակարեւորն է, օտարերկրյա քաղաքացիներն իրենց հերթին նույնպես կարող են դատի տալ Միացյալ Նահանգներին: Սենատոր Չաք Շումերն այս առիթով հայտնեց, որ սաուդցիների ճնշման տակ օրենքում չպետք է փոխվի ոչ մի կետ, փոխարենըՙ ավելի պետք է ուժեղացվի արտերկրում ամերիկյան զինծառայողների եւ դիվանագետների անվտանգությունը: Նրա կարծիքով, եթե նախագահի վետոն անցներ, ապա իր անպատժելիության մեջ համոզված, Սաուդյան Արաբիան նույն մասշտաբի ահաբեկչություն ապագայում նորից կիրագործի:

Ինքնին հարց է առաջանում: Եթե, ըստ ամերիկյան օրենսդիրների, Սաուդյան Արաբիան էր մեղավոր 9/11 ողբերգության կազմակերպման մեջ, ինչո՞ւ, ապա, 2003-ին ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք եւ վերածեցին այն դժոխքի, ներառելովՙ ողջ Միջին Արեւելքը: Այժմ դուռ է բացվում այդ երկրների քաղաքացիների համար ապագայում դատի տալ Միացյալ Նահանգներին եւ միջինարեւելյան արհավիրքի մեջ հանցակցություն ունեցած այլ երկրներին իրենց ոտնահարված իրավունքների, զրկանքների եւ կրած տառապանքների համար: Եվ այդ օրը վաղ թե ուշ գալու է: Այս մասին էր զգուշացնում Օբամայի վետոն…

Ի դեպ, JASTA-ն խիստ մտահոգել էր նաեւ Էրդողանին, ով իր հերթին դատապարտեց ամերիկյան օրենսդիրների որոշումըՙ անվանելով այն «սխալ քայլ, ինչը պետք է անմիջապես շտկվի»: Ընդդեմ Թուրքիայի ներկայումս բազմաթիվ դատական գործեր են ընթացքի մեջ, որոնցից միայն հայ հայցվորների դիմումները հասնում են մի քանի տասնյակի:

Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրությունների ելքից պայմանավորված կլինեն այսօր «ձայն բարբառոյ» հնչող շատ հարցերի պատասխաններ: Նոյեմբերի 8-ից հետո, արդյոք, ինչպիսի՞ Ամերիկայում կզարթնենք, Թրամփի՞, թե՞ կրկին Քլինթոնի, ցույց կտա նոյեմբերին կայանալիք ամերիկացիների կամարտահայտման արդյունքը: Ինչպես այս օրերին շրջանառվող հումորն է ասում. «Ասեք ինչ Ամերիկա կունենանք ընտրություններից հետո, կասեմ ինչպիսին կլինի Աշխարհը առաջիկա չորս (կամՙ 8) տարիների ընթացքում»:

Նախորդ գրառումը

ԸՆԿՈՒՅԶԻ ՏՈՆ «ՅՈԹ ՄՈՒՍԱՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՆՈՐԱԾԻՆ» «ԴԵՖՈԼՏԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՆՈՐԱԾԻՆ» «ԴԵՖՈԼՏԸ»

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական