«Զիդանը Ֆրանսիան է, մենք լեգենդին անհարգալից չենք վերաբերվում»,-«Թվիթերի» միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։
Ֆուտբոլիստն այսկերպ արձագանքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոյել լե Գրեի այն արհամարհական հայտարարությանը, թե հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների մեջ Զիդանը չի եղել, և որ ինքը նույնիսկ չէր էլ պատասխանի նրա հեռախոսազանգին։
Ինչպես հայտնի է, Զիդանը ցանկանում է աշխատել Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականում։ «Ռեալը» թողնելուց հետո, արդեն մեկուկես տարի՝ նա մարզչական աշխատանքով չի զբաղվում՝ հրաժարվելով համագործակցել անգամ հեղինակավոր թիմերի՝ Պորտուգալիայի, Բրազիլիայի հավաքականների հետ։