Այս օրերին արցախահայությունը սաստիկ տառապում է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկվելու հետևանքով՝ հակառակ միջազգային հանրության դատապարտումներին և կարեկցանքին։
Դեռ որքա՞ն ժամանակ պետք է Արցախի ժողովուրդը տառապի։
Արցախահայությունն օգնության խնդրանքով դիմել է տարբեր ատյանների, սակայն սփյուռքահայերը չգիտեն՝ ինչ ձևով կարող են օգնել։ Շրջափակման պատճառով ֆիզիկապես անհնար է դարձել պարեն ուղարկել, բայց օգնության որոշակի ուղիներ հնարավոր է գտնել։ Դրանցից մեկը հետևյալն է․ Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միությունը համաձայնության է եկել Արցախի կառավարության հետ՝ գումարներ փոխանցելու ուղղակիորեն այն բազմազավակ ընտանիքների բանկային հաշիվներին, որոնց հայրերը զոհվել են 2020 թվականի արցախյան պատերազմի օրերին։
Մեր օժանդակությամբ այդ ընտանիքները կկարողանան ձեռք բերել իրենց գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ պաշարներ։ ԹՄՄ-ն այդ նպատակով արդեն իսկ 10,000 ԱՄՆ դոլար է փոխանցել։ Նվիրաբերված բոլոր գումարներն անմիջապես փոխանցվելու են հասցեատերերին, իսկ վարչատնտեսական բոլոր ծախսերը վճարելու է ԹՄՄ-ն։
Մարդկային կյանքեր են վտանգված, և առհասարակ Արցախի ու Հայաստանի ապագան է հարցականի տակ։
Հիմա է գործելու ժամանակը։
Խնդրում ենք ձեր հնարավորությունների սահմաններում առցանց նվիրատվություն կատարել՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ կամ ուղարկելով չեկեր ԹՄՄ-ի անունով՝ որպես նպատակ նշելով «Artsakh Aid, to Tekeyan Cultural Association, 755 Mount Auburn Street, Watertown, MA 02472» կամ Կանադայի դեպքում «Artsakh Aid, to Tekeyan Cultural Association, 825 Manoogian, St.-Laurent QC, H4L 1Z5»։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ https://mirrorspectator.com/2023/01/05/tekeyan-cultural-association-launches-artsakh-crisis-aid-campaign/կամ գրել հետևյալ էլ․ փոստին՝ tcadirector@aol.com
ԱՅՍՏԵՂ-ի հղում՝ https://givebutter.com/YCrT8P