Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սննդի պակասի պատճառով Արցախում նախադպրոցական հաստատությունները հունվարի 9-ից չեն գործի

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: