Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ

02/12/2016
- 02 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ՅՈՒՆԵՍԿՕ- ն հաստատեց Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Ղրղստանի միացյալ հայտըՙ լավաշն իրենցն է

Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում նոյեմբերի 30- ից դեկտեմբերի 2 անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ- ի ոչ նյութական մշակութային արժեքների ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջկառավարական կոմիտեի նիստը: Նոյեմբերի 30- ին ի թիվս 11 այլ տարրերի ցուցակում ներառվել է նաեւ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելուՙ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Ղրղստանի միացյալ հայտը: «Բարակ հացի պատրաստման մշակույթը» անվանյալ հայտը ներկայացնում է, թե լավաշը, կաթիրման, ջուպկան, յուֆկան լայնորեն կիրառվում են նշված երկրների խոհանոցներում, սերտորեն կապված են տեղական ավանդույթների հետ, օգտագործվում են մշակութային ծեսերում:Հացը թխում են ոչ միայն ընտանիքի անդամների օգնությամբ, գյուղական շրջաններում դրա պատրաստման արարողությանը մասնակից են դառնում նաեւ հարեւանները: Նշված է, թե հացի այս տեսակները թխվում են ինչպես թոնրում, այնպես էլ բարակ մետաղյա թիթեղի վրա: Ողջ ընթացքն ուղեկցվում է բարեմաղթանք- օրհնանքների բարձրաձայնումով: Պատրաստման ավանդույթը փոխանցվում է սերնդե սերունդՙ վարպետից աշակերտին:

Հյուրասիրության ու համերաշխության խորհուրդ ամբարած այս մշակութային ժառանգությունը ներկայացնում է այն արարող ժողովուրդների մշակութային ընդհանուր արմատները, ամրապնդում համայնքին պատկանելու զգացումը:Ադրբեջանի ու Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունները լավաշի մասինֆիլմ են պատրաստել, առիթը լավ են օգտագործելՙ հնչում է դուդուկի մեղեդին, տան պատշգամբի բազրիքին էլ գորգ է փռված:

Չենք ուզում ասելՙ երկակի ստանդարտ, բայց թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս որոշումն ընդունելիս ինչպե՞ս է դատել, չենք կարողանում ոչ ըմբռնել, ոչ էլ հարմար բնորոշում գտնել: Առավել քան տարօրինակ է, որ նույն միջազգային կազմակերպությունը ընդունել է Հայաստանիՙ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» 2013- ին ներկայացրած հայտը եւ այն գրանցել 2014- ինՙ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Սրա մասին բնականաբար ոչ ադրբեջանական, ոչ էլ թուրքական լրատվամիջոցներն այս օրերին չեն հիշատակում: Իրանական, ղազախական, ղրղզական մամուլի հրապարակումներին ծանոթ չեմ, բայց մեր վերոնշյալ երկու դրացիները ցնծության մեջ ենՙ լավաշն իրենցն է: Բարակ խմորիվերոնշյալ մյուս տեսակները, որքան գիտեմ, երբեք չենք փորձել ներկայացնել որպես հայկական մշակութային ժառանգություն, իսկ բարակ խմորից թխվող հացատեսակ ունեն բոլոր հին ժողովուրդները:Գերմանիայի խանութներում վաճառվում է մեքսիկացիների, հնդիկների, արաբների, հույների, պարսիկների բարակ հացը: Թուրքերն իրենց անունն են սոսնձել թե՛ մատնաքաշին, թե՛ փախլավային, շուտով ենթադրում եմՙ գերմանական խանութներում հենց «լավաշ» գրությամբ կտարածեն իրենց բարակ հացը: Հետն էլ գրությունՙ իրենց նստակյաց ու բնիկ լինելու մասին: Ադրբեջանն այստեղ ուրիշ բան պիտի մտածիՙ միգուցե առաջիկա շաբաթ Համբուրգում ԵԱՀԿ նիստին «Ղարաբաղը մերն է » կոչի հետ խավիարը լավաշի՞ հետ մատուցի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԵՂՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

«ՍԵՓԱԿԱՆ» ԱՎԱԳԱՆԻ… ՕՐԵՆՔՈՎ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«ՍԵՓԱԿԱՆ» ԱՎԱԳԱՆԻ... ՕՐԵՆՔՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական