Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

09/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում

Ռւղեկցությամբ ՌԱԿ փոխատենապետ Կարեն Կակոյանի եւ «Արեւելք» կայքի խմբագիր Սագո Արյանի, դեկտ.ի 3-ին այցելեցինք Կոտայքի մարզի Կամարիս գյուղ, 1996 թվականին ծնված շարքային զինծառայող Սիմոնյան Ազատ Քաջիկի ընտանիք: Ազատը ապրում էր հորՙ Քաջիկի, մորՙ Վեհանուշի, քրոջՙ Հռիփսիմեի հետ: Մինչեւ բանակ զորակոչվելը Ազատը սովորում էր սննդի արդյունաբերության քոլեջում, պատրաստվում էր դառնալ խոհարար: Մայրըՙ Վեհանուշը պատմում էր. «Ազատը սիրով գնաց ազգային բանակ: Ուներ որոշակի առողջական խնդիրներ, սակայն չուզեց ետ մնալ զորակոչից, շտապում էր մեկնել ծառայության, իսկ վերադառնալուց հետո տեղավորվել սննդի սպասարկան ոլորտում»: Ազատը ծառայում էր ԼՂՀ-ի Ջաբրայիլի տեղանքում: Ապրիլի 1-ի առավոտյան զանգահարել էր ծնողներին, անգամ Մոսկվա էր զանգել հորեղբորըՙ ասելով, որ ինքը լավ է եւ իր մասին չանհանգստանան: Ազատը մարտական դիրքում հերթապահության է եղել, երբ թշնամին հանկարծակի կրակահերթ բացելով անցել է հարձակման: Ազատը անձնակազմի հետ չի երկնչել, արիաբար մարտնչելով մինչեւ վերջՙ պահել են դիրքը: Ընկել է քաջի մահով: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Մեծ արիության շքանշաններով:

Հաջորդ ընտանիքը, որին այցելեցինք, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջանիՙ 1995 թվականին ծնված շարքային Զաքարյան Վահե Սամվելի ընտանիքն էր: Նա ապրում էր հորՙ Սամվելի, մորՙ Անժելայի եւ երկու քույրերիՙ Երանուհու եւ Անահիտի հետ: Ընտանիքը բնակվում էր Ռուսաստանում, զբաղվում փոքր բիզնեսով: Վահեն սովորել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտում, զբաղվում էր արեւելյան մարտարվեստով, մայրըՙ Անժելան, հպարտորեն ցույց էր տալիս որդու սեւ եւ կարմիր գոտիները, որոնք խնամքով ցուցադրված էին որդու հիշատակի անկյունում: Վահեն Մոսկվայում արեւելյան մարտարվեստի մանկական խումբ ուներ, որի հետ շատ էր կապված: Վահեն վերադառնում է Երեւան եւ զորակոչվում ազգային բանակ: Հայրըՙ Սամվելը, պատմում էր, որ ապրիլի 1-ինՙ մահվան նախորդ օրը, տեսազանգով (սկայպով) խոսել է տանկիստ որդու հետ, նա հանգիստ եւ ինքնավստահ ձայնով հանգստացրել է հորը, որ իրենց դիքում թեթեւ կրակոցներ են: Ապրիլի 2-ին տանկի անձնակազմը գումարտակի կրակային բնագծից մի քանի անգամ զորաշարժ է կատարել եւ խոցել գրոհող թշնամուն… Խոցվել նաեւ ինքըՙ Վահեն: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Մեծ արիության շքանշաններով:

Հաջորդ ընտանիքը, որտեղ եղանք, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջանի 1995 թվականին ծնված շարքային Սահակյան Սարգիս Արմենակինն էր: Ընտանիքը ապրում էր վարձակալված բնակարանում, սոցիալապես ծանր պայմաններում, ծնողների եւ կրտսեր քրոջՙ Ռուզաննայի հետ: Նրանց մենք հանդիպեցինք բնակարանի շքամուտքի մոտ. պատրաստվում էին այցելել Սարգիսի շիրիմին: Մայրըՙ Թամարան, շատ վատառողջ էր. բնակարանի աղոտ լուսավորված անկյունում նա ցույց տվեց որդուՙ Սարգիսի հիշատակի անկյունը: Նվազ ձայնով լալիս եւ պատմում էր. «Ապրիլի 2-ին վերջին անգամ լսեցի որդուս ձայնը, ասում էրՙ խառն է դիրքերում եւ ոչ ավելին, ինձ խնայելովՙ վտանգի մասին չպատմեց»: Հակառակորդի գրաված մարտական դիրքը հետ գրավելու գործողության ընթացքում Սարգիսը ցուցաբերել է անձնվիրություն եւ արիություն, անտեսելով ինտենսիվ հրետակոծությունըՙ մարտի է նետվել, հընթացս կրակահերթերով ոչնչացրել մի քանի գրոհայինիՙ խափանելով մարտական դիրքում նրանց ամրացումը: Զոհվել է հակառակորդի ականանետից արձակված ականի պայթյունից: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Մեծ շքանշաններով:

Հաջորդ ընտանիքը ապրում էր Աբովյան քաղաքում: 1996 թվականին ծնված շարքային Գեւորգյան Արթուր Գառնիկի ընտանիքի բնակարանում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ: Մայրըՙ Գրետան, ասում էր.

«Ռուսաստանում էինք ապրում, ամուսնուս, որդուս ու դստերսՙ Ալվարդի հետ: Արթուրը Հայաստան վերադարձավ բանակում ծառայելու համար: Մենք շարունակում էինք բնակվել Ռուսաստանում, գործի տեր էինք: Որդուս մահից հետո հիմնովին վերադարձանք Աբովյան. ախր Արթուրի շիրիմը այստեղ է: Արթուրի հետ տեսազանգով են խոսել ապրիլի 1-ին, հեռուստացույցից են տեղեկացել թեժ կռիվների վերսկսման մասին: Արագ վերադառնալուց հետո նոր իմացել են Արթուրի մահվան մասին: Արթուրն ու ընկերները դիրքերում գիշերային ժամին թշնամու հանկարծակի հարձակման հետեւանքով նախ նահանջել, ապա խիզախորեն հակահարձակման են անցելՙ փորձելով բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել եւ հետ շպրտել հակառակորդին: Գեւորգյան Արթուրը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Արիության շքանշաններով:

Հաջորդ ընտանիքը ապրում էր Կոտայքի մարզի Բջնի գյուղում: 1997 թվականին ծնված սերժանտ Ներսիսյան Արտակի Կարենը ապրում էր հորՙ Արտակի, մորՙ Գայանեի, կրտսեր եղբորՙ Արմանի հետ: Հայրը ասում էր. «Տղաս բանակ գնաց անվախ ու ոգեւորված, ուզում էր զինվորական գործի մեջ մտնել: Շատ սպորտային ու կոփված էր: Ծառայության իններորդ ամիսն էր ընթանում, բայց արդեն սերժանտի աստիճանի էր հասել: Ապրիլի 1-ին խոսեց, ասացՙ տականքը ագրեսիվացել է, բայց դաս ենք տալու ու հետ շպրտենք: Հայրը առանձնակի զսպվածություն ուներ, երբ պատմում էր որդու մասին: Լալաթափ դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ թվով 17 հերոս տղաներ չեն երկնչել եւ քայլ անգամ չեն նահանջել: Ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Ներսիսյան Կարենը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Արիության շքանշաններով:

Հաջորդ ընտանիքը, ուր այցելեցինք, ապրում էր Արագածոտն մարզի Արտաշավան գյուղում: 1996 թվականին ծնված շարքային Սլոյան Քյարամ Քալաշը ապրում էր հորՙ Քալաշի, մորՙ Նվարդի, եղբայրներիՙ Հրաչի, Համիկի, Նվերի եւ քրոջՙ Սոֆիի հետ: Մայրըՙ Նվարդը պատմում էր. «Քյարամը փոքր տարիքից ուզում էր բանակ գնալ, ասում էինք բանակ գնալը ընկերների հետ կռիվ-կռիվ խաղալ չէ, կրակում են իսկական զենքով… Ասում էրՙ միեւնույն է, չեմ վախենում»: Մայրը ավելացրեց. «Չէր վախենում բանակային կարգապահությունիցՙ ապրելով գյուղի վերջում բլրի լանջին, ցուրտ ձմռանը շապիկով էր շրջում: Սակայն քչախոս էր, ինքնամփոփ, երբ ինչ-որ բան էինք հարցնում ծառայության մասին, ասում էրՙ Մարտակերտում եմ, զինվորական ծառայության, եւ վերջ: Չէր սիրում, որ հաճախ էինք զանգում»: Ապրիլի 1-ին Քյարամը ինքն է զանգել, ասել էՙ լավ է: Դրանից հետո նոր տնեցիները իմացել են ողբերգական մահվան մասին: Մարտական դիրքի անձնակազմի հետ քաջաբար մարտնչել են հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերի դեմ, ցուցաբերել անօրինակ խիզախություն ու անձնվիրություն: Դիրքի աննախադեպ արկակոծությունն ու հրետակոծությունը չի ընկճել շարքային Քյարամ Սլոյանին: Նա մարտը վարել է մինչեւ վերջին փամփուշտըՙ հաստիքային գնդացիրներով տապալելով նախահարձակ թշնամու ստվար շարքերը: Վիրավորված վաշտի հրամանատարի դիրքից հեռանալու հորդորն անտեսելովՙ նրան միայնակ չի թողել, իրար սատար եղած, կողք-կողքի կռվել են մինչեւ վերջ ու տանկից արձակված արկի պայթյունից ընկել քաջի մահով: Ազերիները, գտնելով Քյարամ Սլոյանի դին, ծոցագրպանից փնտրել գտել են նրա փաստաթղթերը եւ հասկացել են, որ նա ազգությամբ եզդի է, կատաղել են ու գազանաբար գլխատելով Քյարամինՙ գլուխը ձեռքից ձեռք վերցնելով, ցինիկաբար նկարվել ու տարածել են հեռուստացույցովՙ հպարտանալով իրենց գազանությամբ… Այս եւ նման դեպքերի առիթով միջազգային Կարմիր խաչը եւ Մարդու իրավունքների պաշտպանը նյութերը ուղարկել են Եվրոդատարան: Հետաքննությունը դեռ ավարտված չէ: Քյարամ Սլոյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Մեծ շքանշաններով:

Հայրենիքի զինվորները յուրաքանչյուրիս զինվորներն են, հայ որդեկորույս մայրերի ցավը բոլորիս ցավն է:

Նկար 1. Սիմոնյան Ազատի ընտանիքի հետ. ԳայանեՄուրադյան, Հռիփսիմէ Սիմոնյան, Վեհանուշ Սիմոնյան եւ Կարեն Կակոյան

Նկար 2. Սլոյան Քյարամի ընտանիքի հետ. մայրը` Նվարդ, եղբայրը` Հրաչ

Նախորդ գրառումը

ԱՅՍՊԵՍ Է ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ ՀԱՌՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ ՀԱՌՆՈՒՄ Է

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական