ՀՅԴ ՀԵՄ-ը Մատենադարանից երթ է նախաձեռնել դեպի կառավարության շենք։ Հայտարարությա մեջ ասվում է․
«Արցախը 2 շաբաթից ավել գտնվում է ամբողջական շրջափակման մեջ:
Արցախի միջանցքի բացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պահանջով մենք երթ ենք նախաձեռնել դեպի ՀՀ կառավարության շենք:
Չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին Մատենադարանից երթով շարժվում ենք կառավարության շենք` փաստացի իշխանություններից պահանջելու տեր կանգնել Սահմանադրությամբ ամրագրված պարտականություններին:
Միացիր երթին նաև դու´, քո պահանջը ներկայացրու պատասխանատուներին»:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: