«Իմ հզոր համայնք» խմբակցությունից Վեդու ավագանու անդամ Հակոբ Թուրիկյանը հրապարակել է Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր է և գրել.
«Իմ հզոր համայնք» խմբակցությունը դեմ է քվեարկել Վեդու համայնքապետի կողմից ներկայացված համայնքի ղեկավարի տեղակալների, խորհրդականների, օգնականների, գործավարների, վարորդների, մամուլի քարտուղարի հաստիքներին ու աշխատավարձի չափերին վերաբերվող որոշման նախագծին, որը քննարկվել է 12.12.2022թ. համայնքի ավագնուն նիստի ընթացքում:
Մեր խմբակցության համար զարմանալի և նաև սարսափեցնող է , համայնքի բնակիչների միջոցների նմանօրինակ վատնումը: «Արդյունվետ», «որկյալ» և համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրներն «արագ» լուծելու համար, համայնքի ղեկավարի ներկայցմամբ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվել 2023թ. համայնքի բնակիչների հաշվին պահել.
1. 3 տեղակալ – 1 .180.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով
2. 2 խորհրդական – 500.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
3. 2 օգնական – 460.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
4. 2 գործավար – 330.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
5. 3 վարորդ – 450.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
5. 1 մամուլի քարտուղար – 200.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով:
Պետք է նշել, որ բոլոր վերը նշված պաշտոնները չեն պահանջում ո՛չ կրթություն, ո՛չ աշխատանքային գործունեություն /ստաժ/: ՏԻՄ օրենքում նախատեսված միակ պահանջը վերաբերվում է տեղակալի պաշտոնին,այն էՙ համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից /
տեսՙ ՀՀ ՏԻՄ օրենք, հոդված 57/, որն էլ բնականաբար խախտված է:
Մեր Խմբակցությունն առաջարկել է, ոչ թե բարձրացնել /2022թ. համեմատությամբ, 2023թ. տեղակալների աշխատավարձը բարձրացվում է 110.000 ՀՀ դրամով ամսական/, այլ ընդհակառակը, հաշվի առնելով համայնքում առկա հազարավոր չլուծված խնդիրները, հաշվի առնելով, որ վերը նշված պաշտոնները զբաղեցնող անձանց համար օրենքը չի պահանջում կրթություն և ստաժ, աշխատավարձի չափը պետք է նվազեցնել, կրճատել տեղակալների, խորհրդականների, օգնականների, վարորդների և գործավարների հոծ բանակը: Խմբակցության առաջարկը չի ընդունվել և 12.12.2022թ. Վեդի համայնքի քաղաքացիական պայմանագիր խմբակցության 14 ավագանու անդամներ կողմ են քվեարկել Վեդի համայնքի բնակիչների հաշվին պահել հետևյալ պաշտոնները.
1. 3 տեղակալ – 1 .180.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով
2. 2 խորհրդական – 500.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
3. 2 օգնական – 460.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
4. 2 գործավար – 330.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
5. 3 վարորդ – 450.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով,
5. 1 մամուլի քարտուղար – 200.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով: