Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վերնագիրը տարակուսանք կարող է պատճառել շատերին: Արտագաղթողների տարվետարի ահագնացող թվերի ֆոնին հայրենադարձության կամ, ինչպես ընդունված է ասելՙ ներգաղթի մասին խոսելը անշուշտ թե անհեթեթ է թվում, նույնիսկ հեգնական: Սակայն…

Անցյալ տարին հոբելյանական էր, այս տարինՙ նույնպես: Խոսքը 1946-47 թվականների Մեծ հայրենադարձության մասին է, երբ Հայաստան ներգաղթեցին մեր 110 հազարից ավելի ազգակիցներ աշխարհի 11 երկրներից: Հոբելյաններ սիրող մեր ժողովուրդը, մեր պետական մարմինները լռիկ-մնջիկ «սահեցին» հայոց պատմության այդ բացառիկ երեւույթի 70-ամյակի վրայով: Թերեւս անհամաչափ բացառություն կազմեցին անցյալ տարի լույս տեսած հուշագրական մի քանի գրքերը (որոնցից մեկին եւս անդրադառնում ենք մեր այս համարում), ինչպես նաեւ Ավիկ Իսահակյանի հայտնի հոդվածաշարը դարձյալ մեր թերթում: (Տեսՙ «Ազգ», 2016 թ. 26 օգոստոս-23 սեպտ.ի համարներ, «Երթալը ճիշտ է…» խորագրի ներքո):

Հասկանալիորեն, պետական մարմիններն անշուշտ պիտի խուսափեին Մեծ հայրենադարձությանը անդրադառնալուց, էլ ո՜ւր մնաց 70-ամյակը նշելուց: Ավելի ճիշտՙ ծիծաղելի դառնալուց, նկատի ունենալով իշխանությունների հանցավոր անզորությունը արտագաղթը նվազեցնելու գործում: Ընդդիմությունը- եթե գոյություն ունի նման հասկացություն մեր ժողովրդավարակա՜ն երկրում- նույնպես ոչինչ չուներ եւ չունի ասելու այդ մասին: Չէ՞ որ նորանկախ Հայաստանից արտագաղթի առաջին ալիքը թափ առավ հենց առաջին իշխանության տարիներին: Երկրորդՙ բացի գործող իշխանությանը փնովելուց, ընդդիմությունը խելամիտ ի՞նչ ունի ասելու արտագաղթը կասեցնելու վերաբերյալ:

Թերեւս տեղին չէ խոսել նաեւ ՀՅԴաշնակցության լռության մասին, որ բացի կարճատեւ մի «հրադադարից» (Ստալինի կողմից Թուրքիայից տարածքներ պահանջելու օրերին հաստատված), ընդհանրապես սվիններով դիմավորեց արտասահմանից հայության Խորհրդային Հայաստան ներգաղթը, իսկ հետագայում էլ գովերգեց Արաքսով Թուրքիա եւ այնտեղից Սիրիա փախածներին…

Դժբախտաբար այժմ անմիաստ է դարձել հոբելյանական որեւէ անդրադարձ ակնկալել նաեւ ՀԲԸՄիությունից, որը անցյալ դարի 20-ական թթ.ից մինչեւ վերջինՙ 60-ականները Հյուսիսային Սիրիայից, Կիպրոսից ու Եգիպտոսից զանգվածային թե մասնակի ներգաղթի գործին նյութական անգնահատելի օգնություն է ցուցաբերել, եւ ընդհանրապես Մայր հայրենիքի վերաշինության եւ ազգահավաքի գործին, մինչդեռ այժմ գերզբաղված է համաշխարհային գլոբալիզացիան հայկական իրականությանը հարմարեցնելու իր ջանքերով…

Մնում են ավանդական մեր մյուս երկու կուսակցություններըՙ ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ը, որոնք այնքան մարդուժ, քարոզչական ու կազմակերպական այնքան աշխատանք են տարել հայրենադարձության համար, որ առնվազն իրենց պատմական վաստակի գնահատման նպատակով կարող էին հանդիսություններ կամ գիտաժողովներ կազմակերպել, բայց… (Արդարության համար նշեմ, որ այդ երկու կուսակցությունների հայաստանյան կառույցները անցյալ աշնան միասնաբար ծրագրել էին նման հանդիսություն կազմակերպել, բայց նախապատրաստական աշխատանքները կանգ առան նախընտրական թոհուբոհի մեջ: Համենայնդեպս, ինչպես ասվեց, ներկա տարին նույնպես հոբելյանական է…):

Անբացատրելի եղավ, սակայն, մեր պատմագիտական մտքի անգործությունը. որքան ինձ հայտնի էՙ որեւէ գիտաժողով, գիտական որեւէ ժողովածու, որեւէ մենագրություն լույս չտեսավ ակադեմիական շրջանակների կողմից այդ նույն առիթով: Այնինչ հայրենադարձության խնդիրները, իրենց քաղաքական, տնտեսական, հոգեբանական, գենեֆոնդի հարստացման, սոցիոլոգիական եւ բազմաթիվ այլ առումներով հսկայական նյութ են մատակարարում ուսումնասիրողներին, ո՛չ ինքնանպատակ, այլ այժմեական, խիստ արդիական, ազգահավաքի, ազգային իղձերի տեսակետից հայրենադարձության փորձառության նշանակությունը վեր հանող, դրա ձախողման պատճառներն ու հետեւանքները գնահատող:

Արդյո՞ք այս համընդհանուր լռությունը ազգային մեր ձախողանքի վկայությունը չէ արդեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

Ե՞ՐԲ ԵՆՔ ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ ՄՈՒՍՏԱՖԱԵՎԻ ՖԻԼՄՈՎ ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ե՞ՐԲ ԵՆՔ ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ ՄՈՒՍՏԱՖԱԵՎԻ ՖԻԼՄՈՎ ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական