Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՐՉԱՐՎԱԾ, ՏԱՆՋՎԱԾ ԵՎ ԿՈՒՅՐ

10/03/2017
- 10 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Երեքշաբթի օրը, երբ Ծառուկյան դաշինքն ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Տավուշում նախընտրական հանդիպումներ էին ունենում, տեղի ունեցավ երկու ուշագրավ դեպք: Նախ, պարոն Ծառուկյանին Տավուշի գյուղերից մեկում մոտեցել է մի չափահաս տղամարդ եւ նրան հարցրելՙ «Պարոն Ծառուկյան, մայրս արդեն 50 տարի կույր է, չի տեսնում, հիմա այս խնդիրը ո՞նց պետք է լուծվի»: Պարոն Ծառուկյանը խոստացել է, որ բոլոր խնդիրները լուծվելու են, եւ կրկնել է, որ ինքը հենց այդ նպատակով էլ վերադարձել է քաղաքականություն, խաչը վերցրել է եւ այս անգամ այն մինչեւ վերջ կրելու է: Համաձայնեք, որ հատկապես կույր մարդկանց խնդիրների լուծման հարցում խաչակրությունը շատ կարեւոր է:

Եւ երկրորդը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքիՙ իջեւանյան հանդիպման ժամանակ (ի դեպ, այս դաշինքի նախընտրական հանդիպումներում Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում է, հավանաբար Ամերիկայում կարեւոր գործեր ունի), Սեյրան Օհանյանը հայտարարել էՙ «Ես ուզում եմ մեր ժողովրդի հետ չարչարվել, տանջվել…»: Գնահատելի անկեղծություն է: Ամեն դեպքում, մարդը կարող էր տուրք տալ պոպուլիզմին եւ հայտարարել, որ ինքը քաղաքականություն է մտել, որպեսզի այլեւս թույլ չտա, որ մեր ժողովուրդը չարչարվի, տանջվի: Կամ նա կարող էր պարզապես ռոմանտիկ ցանկություն հայտնել, թե ինքը չի ցանկանում, որ մեր ժողովուրդը շարունակի չարչարվել, տանջվել: Սակայն որոշել է անկեղծ լինել եւ հստակ նշել, թե ի՞նչ է լինելու, եթե ժողովուրդը ընտրի ՕՐՕ դաշինքին: Եթե հիմա միայն ժողովուրդն է տանջվում, չարչարվում, ապա ՕՐՕ դաշինքի իշխանության գալուց հետո Սեյրան Օհանյանն էլ ժողովրդի հետ միասին տանջվելու եւ չարչարվելու է: Պարոն Օսկանյանի հարցում վստահ չեմ, իսկ այ պարոն Րաֆֆին այդ ժամանակ էլ հավանաբար կարեւոր գործեր կունենա Ամերիկայում:

Մի խոսքով, քարոզարշավը եռում է, վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռքի տակ հայտնված թմբուկների ու սիմբալի պես: Ի դեպ, լավ է նվագում, անգամ կարելի է ՀՀ վարչապետների առումով սահմանադրական մի փոփոխություն մտցնել, ըստ որի Հանրապետության վարչապետ նշանակվելու համար թեկնածուն պետք է տիրապետի առնվազն մեկ երաժշտական գործիքի: Այս իմաստով ուշագրավ է, որ նախկին մեր վարչապետներից Հրանտ Բագրատյանը նվագում էր, Տիգրան Սարգսյանըՙ նույնպես, երկուսն էլ կիթառ:

Ինչեւէ, սա հետագայի հարց է, հիմա մի կարեւոր հարց կա: Ինչպես անել, որ ՕՐՕ եւ Ծառուկյան դաշինքները միանան: Ես անգամ անվանում եմ մտածել այս հուժկու դաշինքի համարՙ ԾՕՐՕ: Խնդիրն այն է, որ Ծառուկյանը խոսք է տալիս, որ մենք չենք տանջվելու, իսկ ՕՐՕ դաշինքը գնում է տանջվելու: Միասին ոչ մեկս չենք տանջվի: Էլ չեմ խոսումՙ չարչարվելու մասին: Պարոն Ծառուկյանը բարեգործություն կանի, եթե օգնեցՙ լավ, եթե չօգնեց, եկեղեցում մոմ կվառենք, դա միշտ օգնում է, առնվազն հայրենական մոմագործության զարգացմանը:

Դե դուք միայն պատկերացրեք, թե որքան հետաքրքրական եւ ուրախ կանցնեն ԾՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումները: Մեկը մյուսից ուժեղ, հուժկու, հաղթանակած, բարեգործ, ազնիվ, պարկեշտ մարդիկ: Ծառուկյանը դիվանագիտությունից բան չի՞ հասկանում, Օսկանյանը կօգնի, կդժվարանա՞, Րաֆֆիին Ամերիկա զանգ կտան, կգա: Ռազմավարություն մշակելու հարց կա՞, Օհանյանը պատրաստ էՙ որպես հմուտ ռազմական գործիչ, բանակաշինության լուրջ մասնագետ, փողի՞ կարիք կա, փողի կարիք չկա: Մի խոսքով, իդեալական դաշինք կլիներ, եթե միայն կողմերը կարողանային որոշել, թե ո՞վ է լինելու առաջինը, երկրորդը, երրորդը… Տասնմեկերորդը պարզ է, Րաֆֆին է:

Ես չգիտեմ, գուցե այս առաջարկս ժամանակավրեպ է, բայց եթե այդպես չէ, խնդրում եմ փորձեք, ամեն դեպքում, պարոն Օհանյանն էլ ստիպված չի լինի Վահագնի թաղամասում վարձով ապրել եւ ամիսը չորս հազար ամերիկյան դոլար տան վարձ տալ. Ծառուկյանը մի բնակարան կնվիրի:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ժամանակավրեպ է, ապա խնդրում եմ ժամանակ գտեք եւ մի ծրագիր գրեք այն մասին, թե ինչպես անել, որ այլեւս չչարչարվենք, չտանջվենք եւ կարողանանք տեսնել:

Գրե՞լ եք, բայց մենք տանջված, չարչարված եւ կույր ենք, չենք տեսնում:

Նախորդ գրառումը

ՁԵՐ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԿԱՆՑ ԽԱԲԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԿԱՆՑ ԽԱԲԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական