Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԵՐ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է

10/03/2017
- 10 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն քառյակից մեկն, ինչպես հայտնի է, կին է: Նկատի ունեմՙ խորհրդարանական գալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները: Ընդ որում, միայն Նաիրա Զոհրաբյանն է, որ Ծառուկյան դաշինքի ցուցակի երրորդ համարն է, մյուսները, այդ թվում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ), իրենց ցուցակների հենց չորրորդ համարներն են: Սա շատ կարեւոր է, քանի որ հետաքրքրական է, թե այդ կանայք իրենց ցուցակների որերո՞րդ տեղում կլինեին, եթե օրենք չլիներՙ ամեն քառյակում գոնե մեկ կին ընդգրկելու մասին:

Այս առումով կանանց բախտն, ի դեպ, բերել է: Դե քանի որ յուրաքանչյուր քառյակում գոնե մեկ կին պետք է լինի, ապա նրանցից շատերն ավելի բարձր տեղեր են զբաղեցնում իրենց ցուցակներում, քան այն շատ տղամարդիկ, ովքեր ամեն օր իրենց կանանց ասում են, որ գնում են կուսակցություն (կամ դաշինք) աշխատելու, եւ իսկապես հենց կուսակցություն (կամ դաշինք) են գնում, իրոքՙ աշխատելու: Եթե կանանց ներգրավվածությունը ամեն քառյակում պարտադիր չլիներ, ապա այդ տղամարդկանց հավուր պատշաճի կգնահատեին, ցուցակներում բարձր տեղեր կտային, իսկ կան կուսակցություններ ու դաշինքներ, որտեղ 7-րդ տեղում նշվածը կարող է պատգամավորական մանդատ ստանալ, բայց այ 8-րդ տեղում նշվածը կարող է այդպես էլ պատգամավոր չդառնալ:

Մի խոսքով, կանանց բախտը մեր երկրում բերել է, որքան էլ այս կապակցությամբ զարմանան խոպանչիների կանայք, որոնք արդեն չորս տարի կլինի իրենց ամուսիններին միայն սքայփով են տեսնում, այն էլ ուշ ժամերին միայն, նրանց մոտից եկող կողմնակի կանացի ձայների զուգորդությամբ: Չնայած, ավելի ճիշտ կլինի ասելՙ մեր երկրում քաղաքականությամբ զբաղվող կանանց բախտն է բերել: Անգամ առաջիկա ընտրություններից դուրս մնացած տիկին Զարուհի Փոստանջյանի բախտն է բերել, դե քանի որ նա հաջորդ խորհրդարանում չի լինելու եւ կարող է հանգիստ ժամանակ անցկացնել իր չորս դստրերի հետ, որոնց բախտը, փաստորեն, եւս բերել է:

Այլ հարց են քաղաքականությամբ չզբաղվող կանայք: Ի զարմանս տիկին Հեղինե Բիշարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի, այդպիսիք եւս լինում են: Որպես կանոն քաղաքականությամբ չզբաղվող մեր կանայք աշխատում են (ի տարբերությունՙ քաղաքականության մեջ ներգրավվածների), հաճախՙ ընտանիքներում միակ աշխատողն են, եթե ուսուցիչ են, ապա չգնահատված են, եթե հացթուխ են, գիշերները տանը չեն, եթե լրագրող են, առհասարակ տանը չեն, մի խոսքովՙ նրանց բախտը չի բերել: Մեծ հաշվով, իհարկե, բերել է, քանի որ նրանք քաղաքականության մեջ չեն, բայց նրանց համար փոքր հաշիվներն այնքան շատ են, որ մեծ հարցերի վրա ուշադրություն դարձնելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տրամադրություն: Չնայած շատերը կուզենային թողնել դպրոցը, հացի արտադրամասը եւ մանավանդ լրագրողական գրիչ-թուղթն ու ընդգրկվել որեւէ կուսակցության համամասնական ցուցակի քառյակներից մեկում, լինել քառյակից մեկը: Կապ չունիՙ ո՛ր կուսակցության, կապ ունի, որ իրենք կլինեին քաղաքականության մեջ, ինչպես իրենց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին, ինչպես իրենց հացի արտադրամասի տնօրենը, ինչպես իրենց գործընկեր լրագրողը… Իրենց կարծիքով այդ պարագայում իրենց բախտը կբացվեր, չնայած հրաշալի կահույքագործ ամուսին ունեն, երեք աննման երեխա եւ մասնագիտություն, որի մասին ամբողջ կյանքում երազել են:

Ու ես անկեղծ ասած չգիտեմ, թե մեր երկրում ո՞ր կանայք են ավելի երջանիկ: Նրանք, ովքեր քաղաքականության մե՞ջ են, թե՞ նրանք, ովքեր շարունակում են հաց թխել, երեխա կրթել եւ կամ հոդված գրել: Ամեն դեպքում կապ չունի ո՞ր քառյակում եք, քառյակում որերորդն եք, այն, որ մատնաքաշը ձեզ մոտ ավելի լավ է ստացվում, քան պուրին, կամ գրականության դասերին ավելի լավ եք զգում, քան լեզվի, կամ ընդդիմադիր հոդվածները ձեզ մոտ ավելի լավ են ստացվում, այս ամենը բոլորովին էլ կարեւոր չէ:

Գարուն է, եւ դուք կին եք, ուրեմն ձեր բախտը բերել է:

Նախորդ գրառումը

ԱՆՐԻ ԿՅՈՒՆԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՉՈՊԱՆՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

Հաջորդ գրառումը

ՉԱՐՉԱՐՎԱԾ, ՏԱՆՋՎԱԾ ԵՎ ԿՈՒՅՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՉԱՐՉԱՐՎԱԾ, ՏԱՆՋՎԱԾ ԵՎ ԿՈՒՅՐ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական