Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ TIMING. ԽԱՉՔԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՔՅՈԼՆՈՒՄ

17/03/2017
- 17 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Երկուշաբթիՙ մարտի 13-ին, Քյոլնի քաղաքային իշխանությունները հայ համայնքին արտոնեցին խաչքար տեղադրելՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայ համայնքի տարիների, ոմանց վկայակոչմամբ` 5 տարիների համառ պայքարի մասին տեղական թերթերը ծանուցել էին դեռ նախորդ շաբաթներին: Թուրքերի հոծ ներկայությամբ այդ քաղաքում (ըստ պաշտոնական վիճակագրության, Քյոլնում Թուրքիայի քաղաքացիություն ունեցողների թիվն անցնում է 63 000-ից) համարձակ քայլ էր նկատվում նման բան արտոնելը, հայ համայնքի ցանկությունը շահարկվում- քաշքշվում էր քաղաքական գործիչների աշխատասենյակներում, բայցՙ ով զարմանք, հենց գերմանա- թուրքական լարվածության այս օրերին քաղաքային իշխանությունը վճռական լինելու կամք դրսեւորեցՙ հստակ ազդանշան ուղարկելով Թուրքիա:Թուրքիայի իշխանություններին, Քյոլնում նրա կողմնակիցներին դժվար թե դուր գա քաղաքային խորհրդի այդ քայլը, որոշման մասին գրում է «Էքսպրեսս»- ը: Քյոլնում ապրող ավելի քան 5000 անդամ ունեցող հայ համայնքի համար Քյոլնի Բրյուք թաղամասում, Լեհմբախեր 6 հասցեում գտնվող հայկական գերազմանատան տարածքում տեղադրվելիք խաչքարի արտոնության օգտին քվեարկել է լայն մեծամասնությունը: Սոցիալ-դեմոկրատները դեմ են եղել խաչքարը տեղադրելու «հրատապությանը», նաեւՙ վայրի ընտրությանը: «Ի՞նչ կլինի, եթե մյուս խմբերն էլ գերեզմանատանը հուշաքար տեղադրելու ցանկություն հայտնեն»: Սոցիալ-դեմոկրատների այս երկվության անկեղծության վերաբերյալ քրիստոնյա-դեմոկրատական խմբակցությունը կասկած է հայտնումՙ ուրիշ պատճառ որոնելով:Քյոլնի քաղաքագլուխ Հենրիետտե Ռեքերը գոհ է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ այդուհանդերձ միակամություն կա:Խաչքարի վրա «Ի հիշատակ 1915- 16- ի Հայոց ցեղասպանության զոհերի» գրությունը, ինչպես «Քյոլնիշե ռունդշաու»-ն է փոխանցում, թերի է նկատում Քյոլնի հայ համայնքի ատենապետ Մինու Նիքփայը: Նա դժգոհ է, որ «Օսմանյան կայսրության տարածքում » ձեւակերպումը չի լրացնելու գրությունը, այնինչ հայ համայնքն արդեն զիջում է արելՙ տեքստից հանելով «1,5 միլիոն» պարզաբանումը:Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում տիկին Նիքփայը նկատել տվեց, որ «Քյոլնիշե ռունդշաու»- ի թղթակցի հետ իր զրույցը նախորդել է քաղխորհրդի նիստին, եւ չիմանալով դրական արդյունքի մասին, նա «ճնշման գործիք» է կիրառել իր այդ դժգոհությունը: «Իրականում կարեւորն արտոնությունն է, ասաց Քյոլնի հայ համայնքի ատենապետը, իսկ վերջնական տեքստը դեռ կորոշենք, երբ Երեւանից խաչքարը տեղ հասնի»: Նիքփայի ասելով, դեռ հստակ չէ խաչքարը տեղադրելու օրը:Քյոլնում խաչքար կանգնեցնելու վերաբերյալ գերմանահայ համայնքում միայն հիացական գնահատականներ չկան: Մի մասը վայրը հարմար չի նկատումՙ «քաղաքային զբոսայգում պիտի տեղադրվեր, հայկական գերեզմանոցում միայն մենք ենք տեսնելու » պատճառաբանությամբ, ուրիշներ ընդհանրապես դեմ են խաչքար տեղադրելու ավանդույթին: Սոցիալական ցանցերում դեռ բանավեճը շարունակվում է, իսկ գերմանացի մեր գործընկերները այս առիթով նկատում են, որ խաչքարի արտոնումը նոր ազդակ կհաղորդի գերմանա – թուրքական լարված հարաբերություններինՙ հիշատակելով 2016- ի հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին հաջորդած Թուրքիայի քննադատական, անհանդուրժող կեցվածքը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՐՁՅԱԼ` ՌԱՍԻՄ ԱՂԱԵՎԻՆ

Հաջորդ գրառումը

ԹԵՈԴԻԿ. ՀԱՅՈՑ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՈԴԻԿ. ՀԱՅՈՑ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳԻՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական