Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԿԵՂԾ ՍԻՄՎՈԼՆԵՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության գերմաներեն տարբերակը մարտի 30- ին ծանուցում է, թե ֆրանսիական «Լիբերասիոնը» տպագրել է Փարիզում Ադրբեջանի տան ղեկավար, Ադրբեջանի բարեկամների միության գլխավոր քարտուղար Միրվարի Ֆաթալիեւայի հոդվածըՙ ղարաբաղյան հակամարտության, Խոջալուի «ցեղասպանության» մասին: Հոդվածի հեղինակը նշում է, թե արեւմտյան լրագրողներին տված հարցազրույցներից մեկում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, թե ինքն է այդ ցեղասպանության իրականացման հրամանը տվել: Ֆաթալիեւան միջազգային հանրությանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիային կոչ է անում հակազդել Հայաստանի ռազմական ագրեսսիայինՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նկատի առնելով:

Խոջալուի 25- ամյա տարելիցի մասին փետրվար- մարտին աշխարհում հաջող քարոզչություն իրականացրած Ադրբեջանը նոր եռանդ է ստացել. «Ազերթաջի» ծանուցմամբ մարտի 31- ը ադրբեջանցիների ցեղասպանության օր է առաջարկում հռչակել պատմաբան Ալի Հասանովըՙ հայերիՙ իր ձեւակերպմամբ ազերիների էթնիկ մաքրազտման արյունալի դեպքերն իր հեղինակած մեծածավալ աշխատության մեջ ներկայացնելով: Որ Հասանովը Ադրբեջանի նախագահի սոցիալ- քաղաքական հարցերով խորհրդատուն է, բնական է, բայց որ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ու առանց երկմտելու չիմացածի մասին գիրք է գրումՙ առանց հաշվի առնելու, որ միջազգային հարթակում գոնե մի քանի պատմաբան նրան անգետ են անվանելու, մե՞ր մեղքն է, թե՞ նրա… Իր ստվարածավալ գրքում նշում է, թե հայ ազգայնամոլները երկու հարյուր տարի շարունակ իրենց ազգի դեմ էթնիկ մաքրազտում, ցեղասպանություն, անեքսիա են իրականացրելՙ Ադրբեջանի պատմության էջերը ողողելով ողբերգություններով ու արյունալի իրադարձություններովՙ ունենալով մեկ գլխավոր նպատակՙ «մեծ Հայաստան» կերտելՙ ազերիներին իրենց բնավայրերից արտաքսելով:

Պատմականՙ միայն իրեն հայտնի փաստերի հիման վրա հեղինակը նկատել է տալիս, թե 19- րդ դարից սկսյալ Իրանից ու Թուրքիայից բազմաթիվ հայեր վերաբնակեցվում են Ադրբեջանի կարեւորագույն շրջան Ղարաբաղում: Ցարական Ռուսաստանը, որ այդ ժամանակ հիշյալ տարածքի բնական հարուստ ռեսուրսներն իր վերահսկման տակ էր ցանկանում տեսնել, «հայկական գործոնը» քաղաքական գործիք է դարձնումՙ 18 դարավերջին, 19- ի դարասկզբին Իրանի ու Թուրքիայի դեմ պատերազմ հրահրելով: Հասանովը վկայակոչում է մի շարք վիճակագրական տվյալներ, աղբյուրներ, որ, անշուշտ, կարող են ճշտել մեր պատմաբանները, նաեւ առանց հեղինակի մեծածավալ, մեր տեղեկություններով, առայժմ միայն ադրբեջաներեն գիրքն ընթերցելու: «Ազերթաջ»- ը գերմաներեն, անգլերեն լեզուներից զատ ռուսերենով այդ հնարավորությունն ընձեռնում է, եւ ինչպես մենք այս ծանուցումը պատրաստելիս ստիպված եղանք 18- ից ավելի էջ կազմող Հասանովի գրքի շարադրանքին ծանոթանալ, այնպես էլ օտարազգի շատերը կարող են դա իբրեւ աղբյուր հիշատակելՙ միայն «Ազերթաջի» հիշյալ հրապարակումն ընթերցելով, իսկ հաջորդ ամիսներին արդեն դրանից մեջբերումներ կանենՙ իրենց օտար լսարաններին կեղծ տեղեկություններ տրամադրելով: Հարկ է, որ մեր մասնագետների կարծիքն էլ տարածվի հնարավորինս արագ, համարժեք լեզուներով, քանի դեռ Ադրբեջանը հիշյալ գրքի տարալեզու հրատարակություններով չի ողողել միջազգային դիվանագետների, քաղաքական գործիչների գրասենյակները:

Ինչպես հոդվածում է նշվում, մարտի 31- ը ադրբեջանցիների ցեղասպանության օր է հռչակվել Հեյդար Ալիեւի առաջարկով: 1994- ի փետրվարին ադրբեջանական խորհրդարանը Խոջալուին իրավական դասակարգում է տվելՙ ցեղասպանություն: Իսկ 20- րդ դարում հայերն արդեն 4 անգամՙ 1905- 1907- ին, 1918- 1920- ին, 1948- 1953- ին, 1988- 1993- ին ազերիների դեմ ցեղասպանություն են իրականացրել, գրում է «Ազերթաջը»:

Միգուցե Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանն էլ Հասանովին պատասխանիՙ պատմաբան- արեւելագետ է, դոկտոր, պրոֆեսոր, գրաբարից զատ ռուսերեն ու ֆրանսերեն էլ հրաշալի գիտի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Ր ՈՒԺԵՐԸ ԿԱՆՑՆԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՀՈ՞ՒՅՍ ԷԼ ՄԱՐԵՑ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՀՈ՞ՒՅՍ ԷԼ ՄԱՐԵՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական