Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՅՍ ԼՈՒԾՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԷՐ ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Կառավարությունը գնում է պետբյուջեի կապիտալ ծախսերը 50 մլրդ դրամով ավելացնելուն

Կառավարության կողմից կապիտալ ծախսերը 50 մլրդ դրամով ավելացնելու քայլի մասին երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը : Նա նշեց, որ կառավարության հավակնությունը շատ ավելի բարձր տնտեսական աճն է, քան այս տարվա համար նախատեսված 3,2 տոկոս աճը, ինչի համար շատ կարեւոր է լրացուցիչ միջոցներ ուղղել հատկապես կապիտալ ծախսերին: Նախարարի տեղեկացմամբ, արդեն ավարտվել է 98 մլն դոլար արժողությամբ կապիտալ եւ արագ տնտեսական էֆեկտ ունեցող ծրագրերի ընտրությունը, բայց «պետք է հաշվի առնել նաեւ մի երեւույթ, որ, երբ 98 մլն դոլար մենք արտաքին ֆինանսական կազմակերպություններից վերցնում եւ ծախս ենք կատարում, դա որոշակիորեն ազդում է նաեւ պարտքի եւ դեֆիցիտի ցուցանիշի վրա»: Քանի որ պարտքի ցուցանիշը միջնաժամկետում կայունացնելը առաջնահերթություն է, Վարդան Արամյանը ուշադրություն հրավիրեց հարկահավաքման ցուցանիշի վրա եւ նշեց, որ եկամուտների ավելացման միջոցով հնարավարություն կառաջանա կատարել այդ ծախսերը:

«Մենք 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք, որը դրված էր եռամսյակային կատարման համար, այսինքնՙ գերակատարել ենք ծրագիրը 11,5 մլրդ դրամով: Տարվա համար շուրջ 50 միլիարդով մենք կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները եւ միեւնույն ժամանակ այդքան էլ կատարենք կապիտալ ծախսեր, որպեսզի 2018 թվականին կարողանանք շատ ավելի բարձր թիրախավորել տնտեսական աճի ցուցանիշը», հավաստիացրեց ֆինանսների նախարարը, հավելելով, որ այստեղ պետք է հաշվի առնել որոշակի ռիսկեր, ինչպիսին էՙ նման բարձր ցուցանիշ սահմանելը ՊԵԿ-ի համար:

Հարցին անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը , նշելով հետեւյալը. «Նախՙ ՊԵԿ-ի աշխատանքի առաջին եռամսյակը լավ ենք գնահատում, ինչը մեզ իրավունք է տվել նման գործողությունների գնալ: Երկրորդՙ մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք եւ հատուկ ընտրություններին հաջորդող կառավարության նիստին ենք ասում, որպեսզի որեւիցե մեկը մեզ չմեղադրի, որ պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչեւ ընտրություններ: Երրորդՙ մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առջեւ բավականին ծանր խնդիր ենք դնում: Սա ընդհանրապես աննախադեպ է: Պլանը գերակատարելու պարագայում մենք պլանը փոխում ենք: Չորրորդՙ մենք սպասում ենք ՊԵԿ-ից 2-րդ փուլի բարեփոխումների ծրագիրը եւ ամեն ինչով աջակցելու ենք: Հինգերորդՙ մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ խնդիր ենք դրել, եւ տարվա վերջին, գնահատական տալուց հաշվի ենք առնելու բոլոր այս փոփոխությունները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՐԻԼԻ 17-Ի ՓՈԽԱՐԵՆ ՄԱՅԻՍԻ 6-Ը

Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ «ԽՈՍՏՈՒՄ»

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ «ԽՈՍՏՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական