Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Սովորաբար, ասում են բնագետները, բնության մեջ հանկարծակի լռություն է տիրում բնական աղետներից ու փոթորկից առաջ: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, լռություն տիրեց… ընտրություններից հետո: Անսովոր, աննախադեպ լռություն, որը չընդհատվեց նույնիսկ ընտրությունների շեմը չհաղթահարած հնգյակի կողմից: Մինչդեռ շատերը, որոնց թվում նաեւ ես, ակնկալում էինք բողոքի երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Վերջապես խախտվեց տասնամյակների ավանդույթը, բարեբախտաբար: Սակայն դա ամենեւին էլ նշան չէ պարտվողների քաղաքակիրթ վերաբերմունքի. պարտվեցի՞ր, շնորհավորիր հաղթողներին ու պատրաստվիր հաջորդ ընտրություններին. այս սկզբունքը չի գործում մեր պարագայում:

Այսուհանդերձ, չարաշուք մի բան կա այդ լռության մեջ, գոնե իմ ընկալմամբ: Ու թեեւ բնավ չեմ ցանկանում չարագուշակի դեր ստանձնել, սակայն չեմ կարող չարձանագրել, որ մեր նորընտիր խորհրդարանը շատ ավելի հեռու է լինելու հասարակության տարբեր խավերին հուզող լրջագույն խնդիրներն ու սպասելիքները ներկայացնելու, մտքերի ու գաղափարների հանդիպման, բախման ու հաշտեցման ասպարեզ դառնալու իր գործառույթներից, քան նախորդները: Ընդամենը լինելու է մի դակիչՙ իշխող կուսակցության ներսում առնված որոշումներին օրենսդրական ուժ ապահովելու համար: Եվ մի բուռ ընդդիմախոսների (ընդդիմադիր դժվար է որակել նրանց) ղժղժոցն ու ճչոցները ոչ մի նշանակություն չեն ունենալու հասարակության շահերի տեսակետից:

Եվ սա իսկապես աղետ է. լռությունը սկզբո՞մ, թե՞ վերջում լինի: Հատկապես այն պայմաններում, երբ ապրիլի 2-ից հետո մի շարք քաղաքական ուժեր եւ նրանց ծանոթ լիդերները փաստորեն եւ բնականաբար շարքից դուրս եկան, իսկ նոր սերունդըՙ երիտասարդությունը, դեռեւս բավարար եւ անհրաժեշտ չափով ներկայացված չէ Ազգային ժողովում: Այստեղիցՙ հոռետեսական մի կարեւոր եզրակացություն. առաջիկա հինգ տարին համեմատաբար երկար ժամանակ է անհամբեր երիտասարդության համար խելահեղ արագությամբ ընթացող մեր ժամանակներում դրսեւորվելու, համապատասխան ղեկերին տեր դառնալու եւ պատասխանատվություն ստանձնելու համար: Ուստի նա, երիտասարդությունը, ստիպված է կա՛մ մերվել իշխող կուսակցությանը եւ ժառանգել կաշառակերության ու կաշառատվության նրա ավանդույթները, եւ կամ ընդվզել նրա դեմՙ բախումնային սուր վիճակ ստեղծելով երկրում: Կա նաեւ 3-րդ տարբերակը, որն ավելի վտանգավոր է ու քայքայիչՙ դուրս գալ երկրից, մանավանդ երբ Ռուսաստանը շուտով ընդունելու է քաղաքացիության մասին ավելի թույլատու օրենքներ:

Այո, հիանում ենք մեծ վարպետի բծախնդիր ու մանրակրկիտ հաշվարկելու կարողությամբ, որի օգտակար գործողության գործակիցը, սակայն, հասարակության, ազգի ու պետության համար հավասար է զրոյի: Քվեարկողների մեծամասնությանը ստիպել, ավելի ճիշտՙ դնել այնպիսի պայմանների մեջ, որ պարտադրված ընդունի քո թելադրած պայմանները, նշանակում է ստրկացնել նրան, ենթարկեցնել քեզ, նրան դնել արտագաղթելու կամ ընդվզելու երկընտրանքի առջեւ: Առաջինը մենք տեսնում ենք արդեն 25 տարի շարունակ, իսկ երկրորդը ունի նաեւ այլ անուն, նույնքան ողբերգական հետեւանքներով:

Իսկապես կա՞ ելք: Առայժմ չգիտեմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

310 ՓԻՒՌՔԱՀԱՅ ԴԻՏՈՐԴՙ «ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ»Ի

Հաջորդ գրառումը

«ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ «ՏԻԳՐԻՍԻ ՎԱՀԱՆ»-Ը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ «ՏԻԳՐԻՍԻ ՎԱՀԱՆ»-Ը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական