Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱՆ ԿՄԻԱՎՈՐԻ՞ ԱՐԴՅՈՔ ԻՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը դեռ չի ստորագրվել: Նրա խոսքերով, հարկավոր է աշխատել, քանի որ ԵԱՏՄ երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանից: Մանրամասնությունները չեն հրապարակվում, ինչը վկայում է Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ նուրբ տարաձայնությունների առկայության մասին:

Փետրվարի վերջերին Շուվալովը մեկնել էր Թեհրան: Այցի գլխավոր նպատակների թվում էին ազատ առեւտրի գոտու եւ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մոսկովյան այցի նախապատրաստման հարցերը: Որոշ փորձագետներ չէին կասկածում բանակցությունների հաջողությանը: Սակայն, դատելով ըստ ամենայնի, Թեհրանում Շուվալովի բանակցություններն արդյունք չեն տվել:

Իրանի նախագահն այդ թեման վերստին քննարկեց Մոսկվայում, որտեղ նախագահ Պուտինի հետ իր հանդիպումից հետո հայտարարեց, որ քննարկվել են ազատ առեւտրի գոտու ստեղծման հետ կապված հարցեր, եւ որ Իրանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները թեւակոխել են նոր երկարաժամկետ նախագծերի ստեղծման փուլ:

Այժմ պարզվում է, որ Թեհրանը վերջին պահին որշել է փոփոխել ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող հիմնարար պայմանները, կամ էլ արել է տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնց լուծման համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում: Ընդսմին առկա են նաեւ հրապարակայնորեն չնշվող նրբերանգներ: Դեկտեմբերի վերջերին Ղազախստան կատարած այցելության ժամանակ Ռուհանին ասել էր, որ Իրանը մտադիր է գործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԵԱՏՄ-ի հետ:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտպանել էր այդ նախաձեռնությունը: Իրանը բացահայտորեն ցանկություն էր հայտնել, որ Աստանան օժանդակի ԵԱՏՄ-ին միանալու Իրանի ձգտմանը: Բայց այստեղ ի հայտ է գալիս ճանապարհների հարցը: Բանն այն է, որ ազատ առեւտրի գոտու ռեժիմի դեպքում իրանական արտադրանքը կարող է Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ հասնել կա՛մ տարանցիկ երկիր դարձող Ադրբեջանով, կա՛մ էլ Հայաստանով: Վերջին դեպքում Վրաստանը հանդես կգա որպես տարանցիկ երկիր:

Առաջին դեպքում Բաքուն մտադրվել էր կառուցել հյուսիս-հարավ տրանսպորտային մայրուղի, որը Պարսից ծոցի երկրները կկապեր Ռուսաստանի, ԵԱՏՄ մյուս երկրների եւ Եվրոմիության հետ: Հետաքրքրական է, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանին աջակցում է Ղազախստանը, որը Ադրբեջանի հետ համագործակցում է Թյուրքական պետությունների միության շրջանակներում: Սակայն հենց Հայաստանն է հանդես գալիս որպես Իրանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրման գլխավոր նախաձեռնողՙ նշելով, որ ինքը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիրն է: Երեւանն արդեն հայտարարել է Մեղրիում Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող պայմանավորվածության մասին, որը բարենպաստ հանգամանքների դեպքում կարող է գործի դրվել արդեն այս տարվա վերջերին: Այս տարվա փետրվարի 26-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իրանի նախագահը պատրաստակամություն հայտնեց ԵԱՏՄ -ի հետ կնքելու ժամանակավոր համաձայնագիր, որը կհանգեցնի ազատ առեւտրի գոտու ստեղծմանը»: Երեւանը նախաձեռնեց աշխատանքային խմբի ստեղծումը, որը կուսումնասիրի հնարավոր համաձայնագրի ազդեցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա: Օրակարգում է Ռուսաստանից դեպի Իրան տրանսպորտային մայրուղիների անցումը Հայաստանով:

Ահա թե ինչու Բաքվի ու Երեւանի միջեւ հայտնված Թեհրանը մի որոշ ժամանակ հավանաբար զգուշավոր քաղաքականություն կվարի ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում, կարծում է «Ռեգնում» գործակալությունը: Բացի դրանից, Անդրկովկասում գոյություն ունեցող էներգետիկ միջանցքների բյուրեղացումը տրանսպորտային նոր միջանցքների ստեղծման դեպքում, ըստ էության, կամրապնդի ձեւավորված ստատուս-քվոն: Մնացյալը, եթե նկատի ունենանք այնպիսի հիմնարար դրույթներ, ինչպիսիք են մաքսատուրքերը, ներմուծման կամ արտահանման վրա դրվող տարատեսակ տուրքերը, ներմուծման եւ արտահանման հետ կապված միջազգային վճարումները, երրորդ երկրից բերվող ապրանքներին տրվող զանազան առավելությունները, ունեն կիրառական, տեխնիկական բնույթ:

Անշուշտ, Իրանի եւ այլ երկրների հետ ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կնպաստեր Եվրասիական մեծ գործընկերության ուրվագծի ձեւավորմանը եւ թերեւս կխթաներ ԵԱՏՄ ուղեծրում հարեւան ասիական երկրների (Պակիստան, Բանգլադեշ) եւ Եգիպտոսի ներգրավումը: Բայց դրան հասնելու համար, ըստ երեւույթին, դեռ շատ բան պետք է արվի:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական