Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԻՊՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔ Է

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Մարի Լը Պենն ապրիլի 23-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուներից արդեն երկրորդն է, որ խոսում է արցախյան հակամարտության մասինՙ հօգուտ հայկական կողմի: Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության թեկնածուն, Nouvelles d Armenie-ին տված հարցազրույցում մասնավորաբար ասել է. «ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Արցախի միավորումը Հայաստանին»: Հիշեցնեմ, որ ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուՙ հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնը, որ, ի դեպ, 2007-12-ը եղել է Ֆրանսիայի վարչապետը, ֆրանսահայերի հետ հանդիպմանն ասել էր. «Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, որը 1921-ին տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանիցՙ հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ եւ տեւական լուծում գտնելը»:

Հարկ է նկատել, որ ե՛ւ մադամ Լը Պենը, եւ մըսյե Ֆոյենը համարվում են նախագահական ընտրությունների ֆավորիտներ, չնայած նրանց է միանում նաեւ Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, որը, դեռեւս… Հայ համայնքի հետ չի հանդիպել եւ հայկական պարբերականին հարցազրույց չի տվել: Չի բացառվում, որ մըսյե Մակրոնի արցախյան թեմայով հայտարարություններն է՛լ ավելի հայանպաստ լինեն: Փաստն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երեք ֆավորիտներից երկուսը հստակ գիտեն, թե ինչ է եղել Արցախում եւ այդ մասին հանգիստ ու ազատ բարձրաձայնում են… Դեռեւս:

Ու մինչ մենք սպասում ենք մըսյե Մակրոնի հանդիպմանը հայ համայնքի հետ, եկեք խոսենք հենց համայնքից: Մենք, իհարկե, գիտեինք, որ ֆրանսահայությունը լուրջ քաղաքական, տնտեսական, սոցիալական դեր ու կշիռ ունի Ֆրանսիայում եւ այդ երկրում քաղաքական հաջողությունների հասնել ցանկացողները պետք է ձգտեն պարտադիր հաճոյանալ մեր համայնքին, առաջՙ Ցեղասպանության հարցում, հիմաՙ նաեւ Արցախի: Բայց մենք չգիտեինք, որ համայնքը, կապ չունիՙ ֆրանսահայ, ռուսահայ, ամերիկահայ, կամ հայաստանյան, կարող է այդքան զորավոր լինել: Հակառակ պարագայում Ռուսաստանում էլ տեղի նախագահի թեկնածուները պարբերաբար կխոսեին արցախյան հակամարտությունից, թեկուզ հաշվի առնելով այդ երկրում նաեւ ադրբեջանական հոծ համայնքը, անկողմնակալության դիրքերից կխոսեին: ԱՄՆ-ում էլ, նախագահի թեկնածուները կխոսեին արցախյան հարցից, մանավանդ որ Ցեղասպանության հարցի շուրջ չի ստացվում նրանց խոսելը: Հիմա չեն խոսում, քանի որ համայնքը զորավոր չէ, զորավոր է, բայց իր զորավորությունը չի զգում, չի գիտակցում, Ֆրանսիայում զգում եւ գիտակցում է, ուրեմն խոսում են:

Բայց սա դեռ մի կողմ. դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես անցավ հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Կարծում եմ կհամաձայնեք, որ եթե չլիներ Տեր-Պետրոսյանի գործոնը, ապա արցախյան թեման անհրապուրիչ կլիներ ընտրությունների մասնակիցների համար, ընդ որում, այդ թեման ակտիվորեն շրջանառող Տեր-Պետրոսյանը, թվում է, ավելի քիչ բան գիտի արցախյան հակամարտությունից, քան, օրինակ, Ֆրանսուա Ֆիյոնը: Ինչեւէ, ուրիշ ոչ ոք բացի ՀԱԿ-ՀԺԿ-ից, Արցախի մասին չխոսեց, իսկ եթե անգամ խոսում էին, ապա որպեսզի պատասխանեն, արձագանքեն, քննադատեն առաջին նախագահին: Ավելին, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արցախյան բաժինը խիստ աղքատիկ էր (բացառությամբ ՀԱԿ-ՀԺԿ-ի, որն իր ողջ նախընտրական պլատֆորմն էր կառուցել Արցախի հարցի վրա): Եւ անգամ կուսակցություն կար, կոնկրետՙ Հայկական վերածնունդը, որի նախընտրական ծրագրում բառ անգամ չկար արցախյան հակամարտության մասին: Չէին կարեւորել, կամ մոռացել էին:

Մտածե՞լ եք, թե ինչու էր այդպես, ավելի ճիշտՙ ինչո՞ւ է այդպես: Չե՞ք կարծում, որ մենք, որպես համայնք, զորավոր չենք ուրեմն, զորավոր ենք, բայց մեր զորավորությունը չենք զգում, գիտակցում: Եթե զգայինքՙ բոլորը կխոսեին Արցախի մասին, բացի Տեր-Պետրոսյանից: Բանն այն է, որ ոչ Լը Պենը, ոչ Ֆիյոնը, ոչ էլ այլ ոք, Արցախի կամ այլ հարցի մասին չի խոսում, չի խոսի, քանի որ ինքն է այդպես ուզում, կամ չի խոսում այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Նրանց «ստիպում» են խոսել եւ «ստիպում» են այդպես խոսել: Ստիպողի անունն էլ, անկախ նրանից, թե ինչ են ստիպում, համայնք է, որի ֆրանսահայկականը զորավոր է:

Նախորդ գրառումը

ԲԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՏՐԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՍՖԱԼՏ-Ա-ՊԱՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՍՖԱԼՏ-Ա-ՊԱՏՈՒՄ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական