Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՖԱԼՏ-Ա-ՊԱՏՈՒՄ

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում ասֆալտապատումը տեղի է ունենում հետեւյալ սկզբունքովՙ երթեւեկը չխաթարել: Ու քանի որ ասֆալտապատումը տեղի է ունենում հիշյալ սկզբունքով, այդ պատճառով էլ այն երկար է տեւում: Ըստ տպավորության քաղաքապետարանում Երեւանն ասֆալտ անողներին չեն ասել, որ ասֆալտապատումն ընթանում էՙ չխաթարել երթեւեկը սկզբունքով, հակառակ պարագայում պարտաճանաչ ասֆալտապատողները չէին խաթարի երթեւեկը, ինչը, որքան էլ այդ մասին չգիտեն քաղաքապետարանում, ասֆալտապատողներն անում են:

Բայց այստեղ այլ խնդիր էլ կա: Այսինքն քաղաքապետարանը կարող էր մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատումն անցկացնել առանց որեւէ սկզբունքի եւ մի երկու ժամում ամբողջ աշխատանքն ավարտել, բայց քանի որ սկզբունքով է ասֆալտապատում, ավելինՙ այդ սկզբունքն էՙ չխաթարել երթեւեկը, դրա համար էլ… երկար են խաթարում երթեւեկը: Կարող էին գիշերը, ասենք ժամը 1-ից մինչեւ առավոտյան 6-7-ը փակել ընդհուպ գլխավոր պողոտաները եւ հանգիստ, անսկզբունք ասֆալտապատել, բայց պարզել են, որ այդ ժամին մայրաքաղաքում առանձնապես երթեւեկ չկա, ու քանի որ իրենց սկզբունքն էՙ չխաթարել երթեւեկը, ուրեմն այնպիսի ժամին են ասֆալտապատումն իրականացնում, որ նախ երթեւեկ լինի, ապա եւ իրենք չխաթարեն այն: Պատկերացրեցի՞ք:

Ի դեպ, մայրաքաղաքի վարորդները քաղաքապետարանի սկզբունքային ասֆալտապատումից իրենց բողոքն են հայտնել քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որը օրերս շրջայց էր կատարել Մաշտոցի պողոտայում, որտեղ մինչեւ վերջերս շարունակվում էին ասֆալտապատման աշխատանքները: Պարոն Փաշինյանը, բնականաբար ասել է, որ այս պարագայում էլ, ինչպես միշտՙ ելք կա եւ եթե մայրաքաղաքի բոլոր վարորդները, մանավանդ տաքսու, իրեն ընտրեն, ապա ինքը կստանա ձայների մեծամասնությունը, կընտրվի քաղաքապետ եւ կսկսի կա՛մ ասֆալտապատումը անսկզբունքորեն իրականացնել, կամ էլ առհասարակ չի իրականացնի:

Ընտրություններին մասնակից մեկ այլ ուժիՙ Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այս առումով ավելի զիլ քայլ է արել: Նա երեքշաբթի օրը, երբ վարորդները ասֆալտապատումից բողոքում էին Նիկոլին, իսկ քաղաքապետարանից հայտարարեցին, որ ասֆալտապատումը քաղաքում տեղի է ունենում խիստ սկզբունքային, ասուլիս էր հրավիրելՙ Էրեբունի թանգարանի մոտ, ինչպես ինքն էր ձեւակերպելՙ դրախտում: Իսկ երբ Երեւանը Էրեբունի էր կոչվում, առավել եւսՙ դրախտում, ինչպես հայտնի է ասֆալտ չկար, այն անելու կարիք էլ չկար, հետեւաբար կարող ենք տրամաբանել, որ եթե քաղաքապետ ընտրվի տիկին Փոստանջյանը, ապա Երեւանի ողջ ասֆալտը քանդվելու է, փոխարենը վերականգնվելու են կանաչ տարածությունները եւ մարդիկ բացառապես քայլելու են, առավելագույնը ձիերով են տեղաշարժվելու, ինչպես Էրեբունիում ու դեպի Արարատ:

Մի խոսքով, ընտրությունների օրըՙ մայիսի 14-ին, երբ ընտրությունների գնալիս լինեք, հիշեք մայրաքաղաքի ասֆալտի մասին, առանց հայհոյանքների, եթե կարելի է: Ձեզ անխափան երթեւեկ:

Նախորդ գրառումը

ՍՏԻՊՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔ Է

Հաջորդ գրառումը

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ. ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ. ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական