Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏԻ ԱՂԲԱՆՈՑԸ ՇՐՋԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ

28/04/2017
- 28 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ

20 ապրիլին լիբանանեան մէկէ աւելի լրատուական կայքեր տեղեկութիւն փոխանցեցին մայրաքաղաք Պէյրութին կից հայահոծ ՊուրՃ Համուտի ծովեզերեայ շրջանին մէջ եղած «պայթում»ի մը մասին: Դէպքէն օրեր անց Լեռնալիբանանի Ժտէյտէ շրջանի դատարանը կը քննէր աղբանոցը փակելու վերաբերեալ ներկայացուած առաջարկը եւ որոշում կը կայացնէր դիմումի ճակատագրին մասին վերջնական վճիռ արձակել 18 մայիսին: Իրօք ի՞նչ էր տեղի ունեցած պայթումը եւ ինչքանով վտանգաւոր կարելի է համարել զայն: Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետեւանքով (1975-1990) եղած բաժանումին հետեւանքով (Արեւելեան կամ «քրիստոնէական» եւ Արեւմտեան կամ «իսլամական» «Պէյրութ»ներ) իւրաքանչիւր շրջանի քաղաքացիական խնդիրները լուծող կողմերը ստիպուած կ՛ըլլային «դարման» մը գտնել նաեւ Պէյրութի մէջ հաւաքուող աղբի հարցին: Այսպէս, մինչ արեւմտեան Պէյրութի բնակիչները «կը ստեղծէին» Նորմանտիի աղբանոցը, անդին քրիստոնեայ Պէյրութի բնակիչները Պուրճ Համուտի ծովեզերեայ շրջանը կ՛ընտրէին որպէս արեւելեան Պէյրութի գլխաւոր աղբակայան: Լիբանանի քաղաքացիական պատերազմի աւարտով հանրային հարց կը դառնար աղբակայանները փակելու հարցը: Պուրճ Համուտի բնակիչներուն համար կենսոլորտային բաւական բարդ պայմաններ ստեղծած աղբանոցը կը փակուէր 1996-ին, սակայն հոն կուտակուած աղբը չէր հանուեր եւ շրջանին համար կը դառնար «կենսոլորտային բեռ»: Կլիմայական պայմաններու բերումով աղբանոցը կը ստանար «աղբալերան» մը տեսքը, որուն վերացման մասին կը ներկայացուէին տասնեակ առաջարկներ:

Բողոքի ալիքներով, ցոյցերով, Պուրճ Համուտի գլխաւոր մայրուղին փակելու փորձերով շրջանի բնակչութիւնը կը հասնէր իր նպատակին, սակայն ոչ ոք կրնար պատկերացնել, որ փակուելէն 20 տարի ետք աղբանոցը դարձեալ պիտի վերաբացուէր: Հիմա Պուրճ Համուտի բնակիչներուն առջեւ ցցուած է ոչ միայն «աղբալերան» հարցը, այլ նաեւ այդ շրջանին մերձ եղող «նոր» աղբանոցի մը գոյութիւնը:

Պէյրութահայ Գառնիկ Ասֆահանիի (Գասպարեան) կարծիքով, «այսօր օրական կտրուածքով հազար հարիւր թոն աղբ կը բերուի Պուրճ Համուտի աղբանոց, եւ վիճակը դարձած է անտանելի: Աղբանոցէն արձակուած քարշահոտը անտանելի է, տակաւին չեմ խօսիր այն մասին, որ ամրան շրջանին վիճակը աւելի պիտի վատթարանայ»: Ասֆահանի նաեւ կը պատմէ, որ կառավարութեան որոշման հիմքով աղբանոցը հիմնովին պիտի մաքրուի եւ ծրագիրը պիտի իրականցուի չորս տարուան ընթացքին: Սակայն խնդիրը միայն այդ չէ: Ասֆահանին կ՛ըսէ. «Կառավարութեան որոշումով երկու ամիս ետք Պէյրութի օդակայանին մօտ եղող Քոսթա Պրավա անունով յայտնի աղբանոցը պիտի փակուի եւ այդ պարագային օրական կտրուածքով Պուրճ Համուտի աղբանոց պիտի բերուի շուրջ 4 հազար թոն աղբ: Ինչքանով արդար է այդքան աղբ մէկ շրջանի մէջ «տեղաւորել»: Այս բոլորէն զատ` անորոշ է աղբը պարարատացուցիչի կամ պիտանի այլ նիւթերու վերածող գործարաններ հիմելու ծրագիրը, որ մեծ հարցականներու առիթ կը ստեղծէ:

Ո՞վ է օգտուողը այս բոլորէն եւ ո՞ւր են Պուրճ Համուտ հայահոծ շրջանի պատասխանատու մարմինները` գլխավորութեամբ Պուրճ Համուտի քաղաքապետարանի:

Մեր յիշողութեան մէջ տակաւին թարմ է, երբ 2015 թուականին Լիբանանի մէջ կը ծագէր «աղբի տագնապ»ը, որուն հետեւանքով մայրաքաղաք Պէյրութը կը դառնար «աղբախեղդ»: Խնդրին «կարկտանային» լուծում մը բերելու հիմքով նախկին վարչապետ Թամմամ Սալամի կառավարութիւնը որոշում կը կայացնէր այլ երեք աղբակայաններու կողքին վերաբանալ նաեւ Պուրճ Համուտի աղբանոցը: Այդ որոշման հիմքով էր նաեւ, որ պէյրութցիք կը ձերբազատուէին մայրաքաղաքի գլխաւոր փողոցները լեցուած հազարաւոր թոններու հասնող աղբէն ու այդ աղբի թունաւոր արտանետումներէն: Հարցը սակայն կտրական լուծումներու չէր յանգած:

Վերադառնալով «աղբալերան» մէջ պատահած «պայթում»ին, ապա ըստ «Ալ Ախպար» արաբական պարբերականին, այդ «փոքր պայթում»ը պէտք էր համարել նախանշան տարիներէ ի վեր կուտակուած «աղբալերան» վիճակի վտանգաւորութեան: Պարբերականը, որ իր տեղեկութիւնները ստացած էր Հասան Պազզիէն, որ կենսոլորտի հարցերով զբաղուող փաստաբան է, կը գրէ, որ պայթումը արդիւնք է թունաւոր «միթէյն» կազանիւթի արտանետումներու կուտակումին:

Թերթը կը նշէ, որ նոր կառավարութեան կազմութենէն ի վեր երկրի կենսոլորտի նախարար Թարէք ալ Խաթիպ մինչեւ այս պահը չէ այցելած Պուրճ Համուտի աղբանոցի շրջան` մօտէն ծանօթանալու հոն տիրող իրավիճակին, նշելով նաեւ, որ փաստաբան Պազզիի կողքին երկու այլ փաստաբաններ պետական մարմիններուն մօտ դատական հայց ներկայացուցած են պահանջելով «Խուրի շինարարութեան ընկերութիւն»էն դադրեցնելու իր աշխատանքները, որովհետեւ ըստ փաստաբաններուն` ընկերութիւնը չի յարգեր այն պայմանները, որ պէտք է կիրարկուին խուսափելու համար կենսոլորտային աղէտէ մը: Կը նշուէր, որ նոյն ընկերութիւնը աւելի վաղ 109 միլիոն տոլարի դիմաց շահած էր «աղբալերան» վերացման աշխատանքները կատարելու մրցոյթը: Այս փաստարկները ներկայացնելէ ետք յստակ է, որ դատական գործընթացներու մէջ «մխրճուած» այս խնդիրը տակաւին շատ «ջուր կը վերցնէ»: Մտահոգիչը այն է, որ շրջանին մէջ մեծագոյն տուժողը պարզ քաղաքացին է, որուն համար այդ թունաւոր կազերը դարձած են «ամէնօրեայ սպառնալիք»: Տակաւին չենք խօսիր Լիբանանի առողջապահութեան նախարարութեան հրապարակած տեղեղագիրներուն մասին, ուր յստակ աճ արձանագրած է Պուրճ Համուտի եւ շրջակայ շրջաններուն մէջ քաղցկեղէ տառապողներուն թիւը: Պուրճ Համուտի «աղբալերան» մօտ գործող աղբանոցը օրական կտրուածքով աւելի քան 1000 թոն աղբ կընդունի եւ այդ որոշումը կը գործադրուի նախորդ կառավարութեան հետ համաձայնութեամբ: Իսկ ինչ կը վերաբերի հին աղբանոցին եւ ըստ կենսոլորտային մասնագէտներու այդ «աղբալեռ»ը այսօր դարձած է շրջանի բնակչութեան ընդհանուր առողջութեան համար բաւական լուրջ սպառնալիք:

Յիշեցնեմ, որ շուրջ 80 հազար հայութիւն հաշուող լիբանանահայութեան համար Պուրճ Համուտը կը համարուի ամէնէն հայահոծ շրջաններէն մին:

Խմբագրության կողմից ավելացնենք, որ Բուրջ Համուդի քաղաքապետարանն ու այլ կառույցները ենթակա են ՀՅԴաշնակցության տեղական մարմիններին:

Նախորդ գրառումը

ՉԵԽԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԿՌՈՒԱԽՆՁՈՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՌՈՒԱԽՆՁՈՐԸ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական