Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իրանը կրակի հետ է խաղում ինչպես երկրի ներսում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում»

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Ըստ ադրբեջանաթուրքական մամուլի

Ադրբեջանցի որոշ հեղինակներ հոդվածագիր են դարձել թուրքական թերթերում: Իշխանամետ «Սթար»-ն այդ թերթերից է, իսկ Սեվիլ Նուրիեւա Իսմայիլովը՝ հոդվածագիրներից: Դեկտեմբերի 6-ին նա «Սթար»-ում հանդես է եկել «Իրանը տարածաշրջանում կրակի հետ է խաղում» վերնագիրը կրող հոդվածով, որն արտատպել է «Timeturk»-ը: Քանի որ Նուրիեւան հոդվածում քննարկում է Հայաստանի նկատմամբ Իրանի որդեգրած բարենպաստ դիրքորոշմանն ու չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր, ուստի նպատակահարմար ենք գտնում նրա հոդվածը, թեկուզ կրճատումով, ներկայացնել ընթերցողի ուշադրությանը, քան վերապատմել:

Սակայն նախքան ներկայացնելն ասենք, որ հոդվածագիրը, բացի Զանգեզուրի միջանցքի հարցում համառորեն կամակորություն դրսեւորելուց, Իրանին մեղադրում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ ատելություն տածելու մեջ, համարելով միջանցքը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության երաշխիքը: Նախիջեւանից Մեղրիի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելը օսմանյան թե հանրապետական Թուրքիայի դարավոր երազանքն է: Դրա մասին երազում է նաեւ Ադրբեջանը: Այսպես կոչված եղբայրական այս երկու պետություններն էլ հավասարապես շահագրգիռ են միջանցքի հարցում, քաջ գիտենալով, որ միջանցքի բացման դեպքում Հայաստանը կզրկվի Իրանի հետ ընդհանուր սահմանից, իսկ դա իրենց առջեւ կբացի ինքնիշխանությունն ու անկախությունը Ռուսաստանի, իսկ տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի կողմից ոտնահարված հայկական պետությունը կամակատարի վերածելու լայն հնարավորություն: Մանավանդ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով հայաստանյան իշխանությունները կաթվածահար են արվել, հայ ժողովուրդն էլ հայտնվել է ահաբեկված վիճակում:

Այլ կերպ՝ Զանգեզուրի միջանցքը մեծապես հետաքրքրում է նաեւ «փրկարար» Ռուսաստանին, որ 44-օրյա պատերազմում փաստի առջեւ կանգնած Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ ու Ֆրանսիան, ձեռնամուխ լինելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը՝ հանկարծ չվերականգնեն իրենց քաղաքական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, հետեւաբար եւ Հարավային Կովկասում: Ուկրաինայում Ռուսաստանը խրվել է ճահճի մեջ: Դա, ինչ խոսք, թուլացնում է նրա դիրքերը ավանդաբար ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասում: Չկարողանալով Ռուսաստանին դուրս բերել ուկրաինական ճահճից, Պուտինը, ապավինելու մղումով, միշտ սրում է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը, որ վառ պահի նոր պատերազմի սպառնալիքը տարածաշրջանում:

Դա հազիվ թե նպաստի միջազգայնորեն մեկուսացված ՌԴ նախագահի աշխարհաքաղաքական նկրտումների իրականացմանը: Սակայն խնդիրը սոսկ այդ նկրտումները չեն, ոչ էլ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համատեղ ճնշումները Հայաստանի վրա, այլ թուրքական սահմանի բացման դիմաց Զանգեզուրում ոխերիմ թշնամիներին միջանցք տրամադրելը:

Այս ամենի առումով հատկանշական է դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների եռակողմ նիստը, որտեղ, ինչպես նշված է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ, քննարկվել են տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման եւ փոխադրումների կազմակերպման հարցեր: Եթե Հայաստանյան իշխանությունները մեր տարածքով անցնող երկաթուղու կառուցման հարցը քննարկում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ, կնշանակի նրանք Զանգեզուրը չեն համարում Հայաստանի տարածք, կամ էլ ինքնակամ կասկածի տակ են դնում մեր հանրապետության ինքնիշխանությունը, հաճոյանալու համար նախագահ Պուտինին, առանց հաշի առնելու, որ հաճոյանալը երբեք քաղաքական գործոն չի եղել, ոչ էլ կլինի:

Գալով Սեւիլ Նուրիեւայի թուրքական թերթում հրապարակված հոդվածին՝  ահա թե ինչ է նա գրում.

«Իրանը հնագույն եւ անհասկանալի մի վայր է: Վերջին շրջանի զարգացումները բավական չեն նրան հասկանալու համար: Խնդիրներին էթնիկ հիմքի վրա մոտենալն ու դրանք այնտեղ բնակվող մեր եղբայրների տեսանկյունից գնահատելը կարող է մոլորեցնել մեզ, որովհետեւ դժվար է ասել, որ դա համատեղ ելակետ է նաեւ թուրքերի համար: Հայաստանի նկատմամբ Իրանի մոտեցումը հայտնի է բոլորին, որքան էլ յուրաքանչյուր պետության ազատ լինի իր ընտրության եւ համակրանքի մեջ:

Իրանը կրակե օղակ է ձեւավավորում տարածաշրջանում

Ցավոք՝ նա վերջին շրջանում ցուցաբերած դիրքորոշումով ապացուցում է իրեն վերագրվող «մտքի խավարում է ապրում» ձեւակերպման իսկությունը:

Մի կողմից մենք գլոբալ ուժի եսասիրության պատճառով հիվանդագին ժամանակաշրջան ենք անցնում, իսկ  մյուս կողմից՝ բախվում ենք գլոբալ համակարգի կողմից հիվանդագին ոլորտների օգտագործման գործընթացին:

Իրանի ներքին խնդիրների դիմաց ականջ փակելու եւ հարեւաններին կրակե օղակի մեջ առնելու քաղաքականությունը, տարածաշրջանում հասունացող նոր ճգնաժամի լրաբերն է: Մեր աշխարհագրության ապագան, ուր սողոսկել են ԱՄՆ ու Իսրայելը, մի անկյունից էլ՝ Ֆրանսիան է խցկվել, կախված է լինելու Իրանը ներառյալ տարածաշրջանի երկրների ընդունած ճանապարհային քարտեզի բնույթից:

Ուկրաինա-Ռուսաստան նոր ճգնաժամը…

Իրանը կրակի հետ է խաղում ինչպես երկրի ներսում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում: Երանի թե կարողանար հնարավորինս շուտ ձերբազատվել մտքի խավարումից, որովհետեւ նրա մտքի խավարումն ու ատելության առջեւ ընկրկումն  ուրիշներն օգտագործելու են, բայց ո՛չ կրոնակից Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հանդեպ ատելությամբ է լցված ինքը: Իրանի ալս կուրությունն առիթ է տվել նրանց, ովքեր չարանենգ նպատակներ են հետապնդում տարածաշրջանում, որ գործի անցնեն:

Եթե Իրանը շարունակի իր կամակորությունները տարածաշրջանի կայունության համար առանցքային նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքի» հարցում, առավելագույն վատությունը ինքն իրեն է անելու:

Իհարկե ցավով եմ նշում, որ կրակի հետ Իրանի բռնած խաղը խնդրահարույց է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար:

Ակամա մտածում ես՝ մի՞թե տարածաշրջանը ներքաշվում է  մի նոր Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի մեջ:

Կամ ի՞նչ են ուզում Իսրայելը, ԱՄՆ, Ֆրանսիան, որո՞նք են նրանց երազանքները:

Ամեն անգամ Իրանին հաջողվել է համաձայնության գալ կողմերից յուրաքանչյուրի հետ: Նորից կգա, սակայն ճգնաժամային իրավիճակը չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր աշխարհագրության ապագա ճակատագրի վրա: 

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

Նախորդ գրառումը

Կիրովաբադի դեպքերի նմանությամբ. Ադրբեջանն այսօր Արցախում կրկնում է 1988-ի սցենարը

Հաջորդ գրառումը

Երգիծաողբերգութիւն Սուրիոյ մէջ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը
Women wait to fill their cooking gas cylinders outside a gas filling station amid a scarcity in cooking gas supplies in Sanaa, Yemen March 4, 2018. REUTERS/Khaled Abdullah

Երգիծաողբերգութիւն Սուրիոյ մէջ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական