Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՏԱՔՍԻ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Պեկինում ավարտվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը, որին մասնակցում էին 29 երկրների ղեկավարներ

Ներդրումների առումով Չինաստանը շատ գրավիչ երկիր է: Պատահական չէ, որ համաժողովում ԱՄՆ գլխավոր ներկայացուցիչը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի արեւելա-ասիական ծրագրերի տնօրեն Մեթյու Պոտինգերն էր: Մինչդեռ իրեն «առաջին ջութակի» դեր է վերագրում Մեծ Բրիտանիան, որը իրեն անվանում է Չինաստանի «բնական դաշնակիցը»ՙ դրանով իսկ ոչ պաշտոնական ազդանշան ուղարկելով ԱՄՆ-ին: Հատկանշական է, որ Պեկինի համաժողովը տեղի ունեցավ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների իտալական Բարի քաղաքում կայացած երկօրյա հանդիպումից հետո եւ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովից 11 օր առաջ, որտեղ նախագահ Թրամփը ստիպված կլինի համակերպվել Չինաստանի հարաճուն դերի հետ կամ դրան հակադրել որեւէ խելամիտ բան:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարգախոսով Պեկինում անցկացված համաժողովի բացման ելույթում ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց. «Մենք հույս ունենք ստեղծել ներդաշնակորեն համագոյակցող ընտանիք եւ հասնել փոխշահավետ համագործակցության նոր մոդելին»: Չինաստանը չի դիմի հնացած աշխարհաքաղաքական խուսավարումների:

Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Չինաստանի նախաձեռնությունը մինչեւ օրս արժանացել է 100-ից ավելի կազմակերպությունների հավանությանը, որոնցից ավելի քան 40-ը արդեն համագործակցության պայմանագրեր են ստորագրել ՉԺՀ-ի հետ:

Սի Ցզինպինի խոսքերովՙ Չինաստանը առաջիկա 3 տարում նոր զարգացող երկրների բնակչության կյանքի բարելավման նպատակով այդ երկրներին եւ դրանց օժանդակող միջազգային կազմակերպություններին կհատկացնի 60 մլրդ յուան (8,7 մլն դոլար):

Ծրագրի շրջանակներում սննդի գծով զարգացող երկրներին կհատկացվի 2 մլրդ յուան մարդասիրական օգնություն:

«Նոր մետաքսի ճանապարհ» ծրագրի երկրներում Չինաստանը կնախաձեռնի «Երջանիկ տուն» 100 նախագիծ, աղքատության դեմ պայքարի եւ առողջության պահպանման 100-ական նախագիծ:

Բացի դրանից, 1 մլրդ դոլար կհատկացվի «ճանապարհի» երկրների համար շահավետ նախագծեր իրականացնող կազմակերպություններին:

Սի Ցզինպինը հայտարարեց, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում գործընկերներ կարող են դառնալ ինչպես Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի, այնպես էլ երկու Ամերիկաների պետությունները: Նա ավելացրեց, որ մասնակից բոլոր երկրները կկիսեն նախաձեռնության օգուտները:

«Սինհուա» գործակալությունը մեջբերում է ՉԺՀ նախագահի այն խոսքը, թե Չինաստանն ու Ռուսաստանը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանի կայունության եւ ընդհանուր խաղաղության ապահովման գործում:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի խնդիրների կարգավորման մեջ կարեւոր դեր կատարող Ռուսաստանն ու Չինաստանը մշտապես նպաստել են տարածաշրջանի կայունությանը: Նա հավանություն տվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարին եւ կոչ արեց ամրապնդել երվասիական համագործակցությունը: Նրա խոսքեորվՙ ՉԺՀ նախաձեռնությունը հիմք է ծառայում եվրասիական լայնածավալ համագործակցության համար:

Համաժողովում ելույթ ունենալովՙ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը, նկատի ունենալով սեփական աշխարհաքաղաքական կարեւոր դիրքը, հավանություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը եւ «21-րդ դարի մետաքսի ծովային ճանապարհ» գաղափարին:

Էրդողանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու չինական նախագծերին, որոնց շնորհիվ հին առեւտրական ուղիները կարող են վերականգնվել Եվրոպան ու Ասիան Աֆրիկային կապող ենթակառույցի շրջանակներում եւ դրանից էլ դուրս:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերովՙ ներկայումս ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցերը քննարկվում են ինչպես Չինաստանի, այնպես էլ Իսրայելի հետ:

ՉԺՀ հանրային անվտանգության նախարարությունը եւ Ինտերպոլը համաձայնագիր են ստորագրել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում ռազմավարական համագործակցության մասին: Ինտերպոլի գլխավոր տնօրեն Յուրգեն Ստոկը նշեց, որ կազմակերպությունը ձգտում է նախագծի բոլոր մասնակիցների միջեւ տեղեկատվության փոխանակման հիմքեր ստեղծել: Չինաստանը եւ Ինտերպոլը կմիավորեն ջանքերը տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ համատեղ կպայքարեն ֆինանսական եւ այլ կարգի հանցագործությունների դեմ:

ՉԺՀ փոխվարչապետ Չժան Գաոլիի խոսքերովՙ նախագծի շնորհիվ մինչեւ 2022 թվականը Չինաստանի ներմուծումների ծավալը կհասնի 8 տրիլիոն դոլարի, իսկ ՉԺՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կհասնեն 600 մլրդ դոլարի: Աշխարհում երկրորդ հզորագույն տնտեսությունը հանդիսացող Չինաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ժամանակավոր տնտեսական դժվարություններ ապրող երկրներին: Մետաքսի նոր ճանապարհը ստեղծելիս կանցկացվեն կողմերի խորհրդակցություններ, որոնք կհանգեցնեն փոխշահավետ գործարքների:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը կվերաձեւի աշխարհի քարտեզը եւ կստեղծի տնտեսական նոր հարաբերություններ: Բելառուսը այդ նախագծին միացած առաջին երկրներից մեկն է: Լուկաշենկոն առաջարկում է արդի համաշխարհային խնդիրները (ահաբեկչություն, գաղթ, կլիմայական փոփոխություններ) լուծել ոչ թե զենքի կիրառմամբ, այլ միջպետական հարաբերությունների նոր մոդելի ձեւավորման միջոցով: Նրա բնորոշմամբ, չինական նախագիծը ենթադրում է ոչ թե ՉԺՀ շահերի միակողմանի պարտադրում, այլ միավորիչ համագործակցություն:

Russia Today հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ռուսաստանը ոչ միայն կօժանդակի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծին, այլեւ ակտիվորեն կմասնակցի դրան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագիծը համարում է հույժ արդիական եւ անհրաժեշտ: Նրա խոսքերովՙ նախագիծը ոչ միայն կմիավորի Եվրոպայի եւ Ասիայի երկրներին, այլեւ կարտահայտի արդի տնտեսության իրողությունները:

Համաժողովի շրջանակներում կազմակերպված մամլո ասուլիսում Պուտինը հայտարարեց. «Վերջերս ԱՄՆ-ում շարունակվող ներքաղաքական պայքարը «որոշակի նյարդայնություն» է ստեղծում ողջ աշխարհի ոչ միայն քաղաքականության, այլեւ տնտեսության մեջ», այդ մասին հաղորդում է ռուսական ՁԹՃ հեռուստաալիքը: Նախագահի խոսքերով Եվրոմիությունը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ:

Խոսքը մասնավորապես BREXIT-ի մասին է, ուստի անչափ կարեւոր են Եվրոպայում կայունությանը նպաստող ազդանշանները: Այս առումով չինական նախաձեռնությունն անչափ օգտակար է եւ արդիական:

Իրանական Press TV հեռուստաալիքի տվյալներով, միայն 2014-2016 թթ. Չինաստանը 304,9 մլրդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումների պայմանագրեր է կնքել: Առաջիկա հինգ տարիներին Չինաստանը 500 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի 65 երկրներում: Դա է՛լ ավելի կխթանի ՉԺՀ արժութային ավուարների համար ծավալված պայքարը, որը մտադիր է գլխավորել ԱՄՆ-ը: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի արեւելաասիական ծրագրերի տնօրեն Մեթյու Պոտինգերի խոսքերով, ամերիկյան ձեռնարկությունները ընդհանուր ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու մեծ փորձ ունեն եւ պատրաստ են մասնակցել չինական «Մետաքսի նոր ճանապարհի» ձեւավորմանը: South China Morning Post թերթը մեջբերում է նրա այն հավաստումը, թե ԱՄՆ-ի կոոպերացիաները կարող են առաջարկել ապրանքների ու ծառայությունների ամենացածր գները:

Չինաստանը «Գոտու եւ ճանապարհի» նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես եկավ 2013 թվականին: Նախաձեռնությունը բաղկացած է «Մետաքսի տնտեսական գոտու» եւ «21-րդ դարի մետաքսի ծովային ճանապարհի» նախագծերից:

Սի Ցզինպինի առաջարկությանն արձագանքելովՙ նախաձեռնությանը միացել են նաեւ Ղազախստանն ու Ինդոնեզիան: Զուգահեռաբար ընդլայնվում է նաեւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ շահագրգռված երկրների ցանկը, որն արդեն ընդգրկում է Եվրոպայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի 50 պետություն:

Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի եւ Սերբիայի հետ արդեն ստորագրվել են խորհրդակցությունների անցկացման համաձայնագրեր:

Խմբ. կողմից. – Ի դեպ, այս կարեւոր համաժողովին Հայաստանը մասնակցում էր նախարարի մակարդակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՙ ԸՆՏԱՆԻՔ

Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԵՐԵՆ ԳՐՔՈՒՅԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԵՐԵՆ ԳՐՔՈՒՅԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Գեղամ Մանուկյանը գրում է․ Հերոսներին, իր նահատակներին ուրացող բանակը այլեւս հայկակա՞ն է Ողջ օրը լուռ էի, անհանգիստ։ Ցավս, հիշողությունս խառնվում...

ԿարդալDetails

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025

Կիևը սադրանքներ սարքելու ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

28/09/2025

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական