Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՙ ԸՆՏԱՆԻՔ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

ՄԱԿ-ն ամեն տարի մայիսի 15-իՙ ընտանիքի միջազգային օրվա համար կարգախոս է ընտրում: Այս անգամվանը «Ընտանիք, կրթություն, բարեկեցությունն» էր: Դեռ 1994 թվականից ՄԱԿ-ի որոշմամբ ընտանիքը միջազգային հարնության ուշադրության ու հետաքրքրության առանցքում է, բայց հենց նույն միջազգային հանրությունը հատկապես զարգացած երկրներում ունի աղավաղված ընտանիքի մոդել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ, օրինակ, Շվեյցարիայում 4 ընտանիքից մեկն է միայն պահպանվում, իսկ Եվրոպայում պահպանվում է 3 ընտանիքից մեկը: Մինչեւ դարավերջ մոլորակի վրա մարդկության թիվը կհասնի 11 միլիարդի: Այդ աճը կապահովեն հետամնաց երկրների կիսագրագետ ու սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք չեն կարող իրենց երեխաների համար կրթական, սոցիալական պայմաններ ստեղծել: Մարդկանց այդ ստվար զանգվածը զարգացած երկրների համար մեծ խնդիր է լինելու, որովհետեւ հենց միայն նրանց կերակրելը դժվար ու օրհասական հարց կդառնա:

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ աճել է ու շարունակում է աճել: Ամեն 4-րդ ընտանիքում ամուսիններն ամուսնալուծվում են, ամեն 4-րդ ընտանիքի հայրն ընտանիքի հետ չէ: Դասական ընտանիքի մոդելի այսօրինակ շեղումը հոգեբանական աղետ է երեխաների համար: Երբ ծնողներն ամուսնալուծված են կամ հայրն արտագնա աշխատանքի պատճառով ընտանիքի հետ չի ապրում, տղա երեխան չի ունենում ճիշտ պատկերացում, թե ինչ է տղամարդն ու հայրն իրականում, իսկ աղջիկ երեխան չի ունենում տղամարդու իր իդեալը: Վիճակագրական թվերի հետեւում կան հոգեբանական աղետալի խնդիրներ: Հոգեբան Իրինա Ծատուրյանը հաստատում է, որ աղճատված, ամուսնալուծված կամ անառողջ հարաբերություններով ընտանիքի բոլոր անդամներն ունենում են առողջական խնդիրներ, առավել եւսՙ կինը: Պարզվում էՙ սեռական շեղումներ կամ քրեական կենսագրություն ունեցողների 75 տոկոսի ընտանիքներում ծնողները բաժանված են եղել, կամ հայրն ու մայրն անառողջ հարաբերություններ են ունեցել:

Որքան էլ դժվար լինի ընտանիք ստեղծելն ու պահելը, այնուամենայնիվ հատկապես յուրաքանչյուր աղջիկ երազում է ամուսնանալ, որովհետեւ կնոջ կարեւորագույն առաքելությունը երեխաներ ունենալն է: Մայրը դեռ բնությունից նստած է կնոջ մեջ: Գաղտնիք չէ, որ զուգընկեր գտնելն այսօր մեծ խնդիր է դարձել: Համացանցը որոշ չափով ստանձնել է այդ դերը, որը, սակայն, որպես կանոնՙ հուսալի չէ: Մենք բաց, ծանծաղ, ժամանակավոր հարաբերությունների ազգ չենք, որքան էլ որ եվրոպական բարքերը ներթափանցեն մեր իրականություն:

Պարզվում էՙ արդեն ութ տարի մեր երկրում գործում է «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը, որը հասցրել է ամուսնացնել մոտ 800 զույգերի: Գործակալությունը գրանցում է տղամարդկանցՙ սկսած 28, եւ կանանցՙ սկսած 25 տարեկանից: Գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը պատմում է. «Վերջերս մեզ մոտ գրանցվեց մի պատգամավորի աղջիկ: Այնքան կիրթ ու դաստիարակված էր, որ պատգամավորների նկատմամաբ կարծիքս բոլորովին փոխել եմ: Ամուսնացրինք-գնաց: Մեր ամուսնացրածներից միայն մեկ զույգ է բաժանվել, այն էլ շատ արագ կայացրին ամուսնանալու որոշումը. դեռ միմյանց լավ չէին ճանաչում, մեզ չլսեցին, ամուսնացան ու կարճ ժամանակ անց բաժանվեցին: Մենք ունենք նաեւ յոգայի կենտրոն: Դրա անհրաժեշտությունն առաջացավ, որովհետեւ գալիս էին գեր աղջիկներ ու հույսները մեզ վրա դրածՙ երազում էին ամուսնանալ: Մենք էլ յոգայի միջոցով նրանց նիհարեցնում ենք, սիրուն, նրբիրան հարսնացու դարձնում ու ամուսին գտնում»:

Հայաստանում ամուսնալուծությունների պատճառները տարբեր ենՙ անհատական ու ընդհանուր: Հայերս մինչեւ վերջին 30 տարին աչքի ենք ընկել ամուր ընտանիք կազմելու եւ ընտանիք հասկացությանըՙ որպես սրբություն սրբոց վերաբերվելու առանձնահատկությամբ: 1950-60-ականներին ամբողջ Հայաստանում ամուսնալուծված ընտանիքները մատների վրա կարելի էր հաշվել: Ամուսնալուծությունը հասարակական հզոր քննադատության ու պարսավանքի էր արժանանում, ինչպես նաեւ դառնում կարիերայի կործանման պատճառ:

Նախորդ դարավերջին ամուսնալուծության նկատմամբ հասարակական վերաբերմունքը սկսեց փոքր-ինչ մեղմանալ, մեր դարում այն արդեն սվիններով չի ընդունվում: Մասնագետներն ամուսնալուծութունների հիմնական պատճառներից մեկը համարում են ընտանիքիում կին-տղամարդ դերերի փոփոխությունը: Նախկինում կինը ֆինանսական կախվածության մեջ էր ամուսնուց, որովհետեւ համարյա կարծրացած դրվածք կարՙ տղամարդը պետք է գումար վաստակի, ընտանիքի հոգսը նրա ուսերին պետք է լինի: Մեր ժամանակների տնտեսական, շուկայական նոր փոխհարաբերությունները ձեւավորեցին կին-տղամարդ դերերի վերաբաշխում ու վերադասավորում, ինչի հետեւանքով այլեւս պարտադիր պայման չէ, որ ընտանիքը կերակրողը լինի տղմարադը: Այդ դերը ստանձնեցին կանայք: Մեր երկրում ընտանիքների 25 տոկոսի գլուխը կինն է: Ֆինանսապես անկախ լինելն ընտանիքի հոգսը դժվարությամբ ստանձնող տղամարդուց բաժանվելու համար հիմք է հանդիսանում: Սա եւս ամուսնալուծությունների պատճառ է: Պատճառ է արտագնա աշխատանքը, ինչը ծնում է արտամուսնական կապեր. ամուսիններն օտարանում են, ընտանիքում բույն է դնում դավաճանությունը, անվստահությունը, որը հանգեցնում է բաժանումի:

Ամուսնալուծությունների հիմնական պատճառներից են սոցիալական խնդիրները: Ճգնաժամային շրջաններ են համարվում ամուսնության առաջին եւ հինգերոդ տարիները: Առաջինի դեպքում ամուսինները դեռ իրար բավականաչափ չճանաչած են ամուսնանում, իսկ երկրորդի դեպքում ճգնաժամային առաջին տարին մի կերպ հաղթահարելովՙ անհամատեղելիությունն ու անհամաձայնությունները հետագայում ավելի են խորանում ու վերաճում բաժանումի:

Հոգեբանները նշում են ամուսնալուծության խիստ հայկական եւս մի պատճառ, երբ նորապսակների կյանքը դասավորում, նրանց ուղղորդում ու ֆինանսական ապահովություն են ստեղծում ծնողները: Նրանք էլ հենց դառնում են հրահանգողներն ու թելադրողները, որի պատճառով տարաձայնություններ են առաջանում տարբեր ճակատներումՙ կին-տղամարդ, հարս-սկեսուր, փեսա- զոքանչ եւ այլն: Կախվածությունը ծնողներից ամուսիններին թույլ չի տալիս ինքնուրույն կանգնել սեփական ոտքերի վրա ու կայանալ:

Ոչ միայն ընտանիքի հայկական, ավանդական մոդելն այլեւս առաջվանը չի, այլեւ վերացել է յոթ որդով սեղան նստելու նահապետական սովորությունը: 1940 թվականին Սովետական Միությունում ծնելության բարձր ցուցանիշով Հայաստանն առաջիններից էր: Արդեն քսան տարուց ավելի հայկական ընտանիքներում ծնվում է առավելագույնը երկու երեխաՙ հատկապես արական սեռի նախապատվությամբ: Հետաքրքրականն այն է, որ հենց ֆինանսապես ապահովված ընտանիքներում են քիչ երեխաներ ծնվում: Նույն պատկերն է նաեւ Եվրոպայում:

ՄԱԿ-ը պարզել է, որ մինչեւ 21-րդ դարավերջ Հայաստանի բնակչությունը կնվազի 1 800.000-ի: Համաշխարհային ժողովրդագրությամբ ու մարդկության ճակատագրով հետաքրքրված գիտնականները փաստում ենՙ որպեսզի մարդկությունը ճիշտ զարգանա, անհրաժեշտ է ապահովել երեք ազգերիՙ հայերի, հրեաների ու պարսիկների բնականոն աճը: Մինչ այժմ մենք վերացող ազգերի ցուցակում էինք, բայց ՄԱԿ-ն ուրախալի նորություն է հրապարակելՙ հայերս կրճատվող, բայց ոչ վերացող ազգ ենք:

Նախորդ գրառումը

ՍՊԻՏԱԿ, ՄԱՔՈՒՐ ԹՈՒՂԹ

Հաջորդ գրառումը

ՄԵՏԱՔՍԻ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՏԱՔՍԻ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Լրահոս

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական