Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԶՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Մայիսին նկատելի ակտիվացել է ադրբեջանական քարոզչությունն ուղղված Հայաստանի եւ Ամերիկայի հայ համայնքի դեմ: Նախապատվությունը տրվում է հիմնականում բավական ազդեցիկ տպագիր պարբերականներինՙ «The Hill», «Washington Times», «Washington Examiner»: Զուգահեռ մեծ թափով առաջ է մղվում «Ադրբեջանըՙ որպես աշխարհի հանդուրժող մահմեդական երկիր» քարոզչական թեզը, Բաքվի հովանավորած ամերիկացիների այցերի մասին ներբողներով: Խայծըՙ ամերիկյան ընթերցողին հետաքրքրող հակառուսական թեման է, որին ագուցված հակահայկական ասելիքը մեր երկրի դերը տարածաշրջանում կերպավորում է Հյուսիսային Կորեայի տեսքով:

Մայիսի 9-ին, «Washington Examiner»-ում հայտնի հակահայ Ալեքսանդր Մուրինսոնը գրում է. «Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ մտադիր են ստեղծել համատեղ ռազմաարդյունաբերական համալիր Գյումրիում: Սա ահազանգ պետք է հնչեցնի Կապիտոլիումում եւ ողջ Վաշինգտոնում, քանզիՙ սրա հաջորդ քայլը ռուսական ռազմական հետագա հզորությունն է, որի համար Հայաստանը օգտագործվում է որպես մեկնարկային բազա ՆԱՏՕ-ի դեմ գործողություններում, ուստի եւՙ Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը պետք է դադարեցվի»,-եզրահանգում է թուրք/ազերի գործակալը:

«The Hill»-ը Մայիսի 7-ին ասպարեզ էր տրամադրել Մուրինսոնի մեքսիկա-լատինական տարբերակՙ Ռաուլ Կոնտրերասնին : Նա անդրադարձել էր Հայաստանում մաքսանենգ ճանապարհով հայտնված ադրբեջանական խնձորների պատմությանը: Անհեթեթություններով եւ ցինիզմով լի հոդվածից մի մեջբերում միայն. «Հայերը շատ են սիրում ադրբեջանական խնձորները: Երբ նրանք գնում են դրանք, ակամայից խորասուզվում են տասնամյակներ տեւող ադրբեջանական թշնամական զգացողության մեջ, որն առաջացել է երկու ժողովուրդների միջեւ արյունալի պատերազմի արդյունքում»:

Եթե Սպիտակ տունը երկրների հետ իր հարաբերությունները կառուցեր մեդիայի միջոցով մուրինսոնների մատուցած այս կարգի «խորհրդատվությունների» հիման վրա, ապա աշխարհը վաղուց կործանված կլիներ: Ինքըՙ նախագահ Թրամփն է այսօր թաքստոց փնտրում իր պաշտոնանկությանը հետամուտ «fake» ԶԼՄ-ների շանտաժից, անցնելով ընդհատակ, իր ընտրողների հետ կապ հաստատելով միայն էլեկտրոնային փոստի միջոցով: Ազերպրոպի պատվիրած հակահայ ապատեղեկատվության հիմնական սպառողը, ցավոք, ամերիկացի անտեղյակ ընթերցողն է, ինչը սակավ մտահոգիչ չէ:

Տեղեկացնենք նաեւ, որ այս հոդվածներին հայկական կողմը ներկայացնում է իր բողոք-պատասխանները, սակայն շատ դեպքերում, ազերամետ պարբերականները հրաժարվում են այն տեղադրելուց: Ըստ երեւույթին, ադրբեջանական խավիարատու քարոզչությունը հոգում է իր պատվիրած հոդվածներին հակազդող կարծիքի արգելանքն ապահովող ծախսերը նույնպես:

Վաշինգտոնում 1988-ից գործող ազդեցիկ «Podesta Group» (Փոդեստա գրուփ) լոբբիստական խումբը, սկսածՙ 2013-ից, ամիսը $50-ից $60 հազար (չհաշված լրացուցիչ ծախսերը) գումար է ստանում Ադրբեջանի դեսպանատան միջոցով, հակահայկական այս հզոր քարոզարշավը կազմակերպելու համար, ինչպես նաեւՙ ապահովելու Ադրբեջանի դրական կերպարը մեդիա տարածքում: Այդ խումբն էլ վարձում է նախկին ԱՄՆ Կոնգրեսի եւ քաղաքական շրջանակներին մերձ այնպիսի թոշակառու-գործակալների, ինչպիսինՙ 76 ամյա Կոնտրերասն է, Մուրինսոնը կամ Լլոյդ Գրինը:

Ջոն եւ Թոննի Պոդեստա եղբայրների ստեղծած լոբբիստական այս խումբը ապրիլյան քառօրյա պատերազմի նախօրեին, «Միջուկային սպառազինության դեմ պայքարի» գագաթաժողովի շրջանակներում ապահովեց Ալիեւի հանդիպումը Ջոն Քերրիի հետ, որի համար ամսական $50 հազարից բացի պետք եղավ եւս $70 հազար, որպեսզի Ջոն Քերրին անաղմուկ շրջանցեր այդ երկրում հալածանքների ենթարկվող ընդդիմադիր լրագրողների եւ մարդու իրավունքների աղաղակող փաստերը, գրում է contact.az կայքը: Բացի «Պոդեստա»-յից, որի պատվիրատուն Ազերի պետությունն է, Մ. Նահանգներում գործում է մասնավոր միջոցներով հովանավորվող ադրբեջանական լոբբիզմ: Այն կազմակերպում է ամերիկյան պաշտոնատար անձանց մասնակցությամբ բանկետներ, շքեղ ընդունելություններ, ապշերոնյան այցեր, հրեական «Հանուկաներ» եւ այլն: Հիմնադիրըՙ ազերի նախկին տրանսպորտի նախարարի որդին է, գործարարՙ Անար Մամադովը , ով տարեկան $3 միլիոն է ծախսում ադրբեջանական PR-ը Ամերիկայում տարածելու համար: Համաձայն «Politico»-ի մարտի 22-ի առցանց մի փոխանցման, Ադրբեջանն այս տարի ստորագրել է պայմանագիր ամերիկյան տեխնոլոգիական ոլորտի առաջատարՙ BGR-ի (Boy Genius Reporter) հետ, ամիսըՙ $50 հազար հատկացումով, ինչպես նաեւՙ երկարաձգել է հասարակական կապերով զբաղվող «Podesta»-ի հետ իր պայմանագիրը, ամիսըՙ $45 հազար վարձավճարով: Էլ չենք խոսում ամսական $70-ից մինչեւ $100 հազար վճարվող, Մ. Նահանգներում գործող ամենախոշոր թուրքական լոբբիից ազերիներին տրվող աջակցության մասին, որի հիմնադիրներն են նախկին ԱՄՆ կոնգրեսականներՙ Ռոբերտ Լիվինգսթոնը եւ Ռիչարդ Գեֆարդը : Հիմնականում այդ լոբբին է տապալում Հայոց ցեղասպանության բանաձեւերի անցկացումը Կոնգրեսում, խրախուսում Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների երեկվա լկտի վարքագիծը, այդ լոբբին է այսօր Կալիֆոռնիայի նահանգապետարանում խափանել Համբիկ Սասունյանի նկատմամբ պարոլի կիրառման հնարավորությունը:

Ի՞նչ հակաքայլեր է անում Հայաստանի իշխանությունը: Մ. Նահանգներում գոյություն չունի Հայաստան պետության հովանավորությամբ գործող որեւէ լոբբիստական խումբ, ինչը կպաշտպաներ Հայաստանի շահերը, հետաքրքրությունները, արժանապատվությունը, արցախյան հակամարտության խնդիրը, Արցախի ժողովրդի ազատ ապրելու արդարացի պայքարը վաշինգտոնյան հարթակներում, եւ ի վերջոՙ սիստեմավորված կհակազդեր ադրբեջանական հակահայ քարոզչությանը, կզբաղվեր Հայաստանի եւ Արցախի PR-ով: ԱՄՆ Հայ դատի գրասենյակը, չնայած իր կատարած լոբբիստական աշխատանքին, այժմ ի զորու չէ գրոհել թուրք/ադրբեջանական հուժկու քարոզչական պատնեշը: Լոբբիզմով զբաղվող հայկական երկրորդՙ Ամերիկայի հայկական համագումարը, վերջին շրջանում նվազեցրել է իր դերը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով:

Արդյոք ժամանակը չէ՞ ստեղծել լոբբիստական մեր «Podesta Group»-ը, հավաքել, միավորել ցաքուցրիվ, հատված-հատված, տարերայնորեն գործող, միմյանցից անտեղյակ ԱՄՆ հայկական համայնքի ողջ ներուժը, հայ անգլիագիր արհեստավարժ լրագրողների կարողությունները: Արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստան պետությունն ինքը նեցուկ դառնա Սփյուռքի հայկական լոբբիստական կազմակերպություններին, այլ ոչՙ հակառակը: Հայաստանում կոռուպցիոն խոշոր սկանդալներից ետ բերված գումարները թերեւս կարելի կլիներ ուղղորդել այս առաքելության ֆինանսավորմանը, եթե այդ բացահայտումները երբեւէ տեղի ունենային:

Ի տարբերություն ռազմականի, հայ-ադրբեջանական քարոզչական սահմանն անպաշտպան է այսօր, խրամատներում թշնամուն հակազդող ոչ ոք չկա, մի քանի կամավոր, պատվախնդիր, տաղանդավոր հայորդիներից բացի: Պետք է ստեղծել նաեւ Հայաստանի ու Արցախի շահերն առաջ մղող հայկական լոբբիստական-քարոզչական հզոր հարթակ, որպեսզի «Ազգ-բանակ» համահայկական հայեցակարգը կայանա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՆԵՐՔՈ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական