«Նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետում արձանագրվել է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, եւ Հայաստանի եւ Արցախի միջեւ կապը պետք է լինի անխոչընդոտ: Այս համատեքստում որեւէ խոչընդոտող երեւույթ կամ դետալ անընդունելի է մեզ համար:
Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի տարածքում, եւ ինչի արդյունքում դե ֆակտո այն փակվել է, բնականաբար, խնդրահարույց է։ Կարծում ենք, որ ռուս խաղաղապահ առաքելության հետ պետք է անենք առավելագույնը, որ նման իրավիճակներ չկրկնվեն»,- Լաչինի միջանցքի հետ կապված՝ իշխանությունների դիրքորոշումը հայտնեց քպ-ական պատգամավոր Էդուրադ Աղաջանյանը։