Գերմանական լրատվամիջոցները դեկտեմբերի 1-ին փոխանցում են, որ ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Մակրոնը անսովոր սուր քննադատել է հյուրընկալող երկրի՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում ամերիկյան արտադրանքի սուբսիդավորման քաղաքականությունը: «Օգոստոսին միլիարդավոր դոլարների փաթեթը հաստատած այդ որոշումները Արեւմուտքը կպառակտեն», ասել է Մակրոնը չորեքշաբթի՝ Վաշինգտոնում իր երկրի դեսպանություն այցի ժամանակ: Ավելի վաղ ԱՄՆ խորհրդականների հետ ճաշելիս, Մակրոնը սուբսիդիաները «գերագրեսիվ» էր որակել՝ ֆրանսիական ընկերությունների նկատմամբ: Միգուցե ԱՄՆ-ն կարողանա լուծել իր խնդիրները, բայց «կմեծացնեք ի՛մ խնդիրը», ձեւակերպել է Ֆրանսիայի նախագահը: Առանց ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ համակարգման, «շատ աշխատատեղեր փակվելու վտանգի առջեւ են», հավելել է նա եւ ասել՝ «պահանջս սոսկ սա է՝ հարգեք ինձ՝ որպես լավ ընկերոջ»։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ