Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ՄԱՐԱՆՅԱՆԸՙ ԱՄՆ-Ի ԲԱՆԱԿԻ ԲՐԻԳԱԴԱՅԻ ԳԵՆԵՐԱԼ

Հ. Ծ.

Ֆորտ Սիլում (Օկլահոմա, ԱՄՆ) մայիսի 15-ին կայացած հատուկ միջոցառման ժամանակ հայազգի Սթիվն Ջեկ Մարանյանը արժանացել է Մ. Նահանգների բանակի բրիգադայի գեներալի պատվավոր կոչմանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 3-ի համարը:

Սթիվը Ջեկ եւ Ալմա Մարանյանների որդին է: Հասակ է առել Ուոթերթաունում եւ Նատիկում: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Ուեբստեր համալսարանից եւ ապա երկրորդ անգամ բանակի ռազմական քոլեջիցՙ ռազմավարական ուսումնասիրությունների գծով: Հռոմում մասնակցել է ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջի հետ-ավարտական ուսումնասիրությունների կուրսերը: Ծառայել է Իրաքում եւ Աֆղանստանում եւ արժանացել երկու բրոնզե աստղերի:

Ներկայիս կնոջը Սինթիայի հետ բնակվում է Օկլահոմայում: