Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՔԱՅԻՆՙ ԱԼԼԱՀ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզը իր աշխատանքային օրը սկսում է մոտավորապես այնպես, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մոտավորապես, քանի որ Թրամփն էլ, Նորին գերազանցությունն էլ, օրը սկսում են լուրերին տեղեկանալով, սակայն ի տարբերություն Թրամփի, որը հեռուստացույցով է լուրեր իմանում, արքա Աբդուլ Ազիզը նախընտրում է թերթ կարդալ, օրինակ Սաուդյան Արաբիայում հրատարակվող «Ալ Ջազիրա» թերթը, որը ոչ մի կապ չունի, ի դեպ, համանուն հայտնի հեռուստաընկերության հետ:

Եւ ահա, օրերս, երբ արաբ արքայի օգնականները նրան են ներկայացնում օրվա մամուլը, Սալման թագավորի ուշադրություն գրավում է այնտեղ մի հոդված, որն իր մասին էր: Հոդվածագիրը արքա Սալմանին կոչում էր «ալ-հալիմ» եւ «շահիդ ալ-իկաբ»: Սա այն պարագայում, երբ «ալ-հալիմ»-ն իսլամում համարվում է Ալլահի 99 անուններից մեկը, իսկ «շահիդ ալ-իկաբ» անվանումը կիրառելի է բացառապես սրբերի պարագայում, ոչ թե սովորական մահկանացուների: Սալման թագավորն անմիջապես հրավիրում է իր օգնականներին եւ հրամայում նրանց կապվել «Ալ Ջազիրա» թերթի խմբագրության հետ ու պահանջել, որ… հիշյալ հոդվածագիրն անմիջապես ազատվի աշխատանքից, քանի որ նրա գրածը դուր չի եկել սովորական մահկանացու Սալման թագավորին: Օգնականները, բնականաբար, այդպես էլ անում են եւ արքային Ալլահ անվանած լրագրողն ազատվում է աշխատանքից:

Հարկ է նկատել, որ Սալման Բին Աբդուլ Ազիզ թագավորը ինչ-որ առումով նույնիսկ արժանի է մեծարանքի, գոնե իր երկրի ներսում: Մասնավորաբար, երբ 1963-ի փետրվարին Աբդուլահ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ թագավորը նրան նշանակեց Էր-Ռիադի նահանգապետ, Սաուդյան Արաբիայի այսօրվա մայրաքաղաքը միջին քաղաքից վերածվեց ահռելի մեգապոլիսի, ներգրավելով բազմաթիվ օտարերկրյա ներդրումներ: Ավելի ուշ, երբ Սալմանը դարձավ երկրի ուժային կառույցների ղեկավար (ՊՆ, Ազգային անվտանգություն), նա լուրջ կապեր հաստատեց արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորաբար 2012-ին նրան հյուրընկալեցինՙ Վաշինգտոնումՙ Բարաք Օբաման, Լոնդոնումՙ Դեւիդ Քեմերոնը: Արդեն 2015-ին, երբ վախճանվեց արքա Աբդուլահ բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը եւ Սալմանը հռչակվեց Սաուդյան Արաբիայի միապետ, նա 30 միլիարդ ԱՄՆ դոլար բաժանեց սաուդցիներինՙ որպես պարգեւ, բոլոր ուսանողները, թոշակառուները երկու ամիս արքայի հաշվին գումար ստացան, իսկ 500 հազար պարտքատերերի գումարը հետ վերադարձվեց: Մի խոսքով, «Ալ-Ջազիրա»-ի հոդվածագիրը Սալման թագավորի մասին, հասկանալի է, որ միայն այս ամենը չէ, որ գիտի, եւ հենց դրանք հաշվի առնելով էլ արքային կոչել էՙ «ալ-հալիմ»: Հիմա, թերեւս, իրական «ալ-հալիմ»-ից Մեքքայի ալ-Հարամ մզկիթում ներողություն է խնդրում, բայց դա կարեւոր չէ:

Կարեւորն այն է, թե մենք ինչ ենք գրում: ՀՀ նախագահի մասին հոդվածները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին. հոդվածներՙ որոնց բոլորին կարելի է տալ մեկ վերնագիրՙ «Մարդասպան», երկրորդ. հոդվածներՙ որոնց բոլորին կարելի է տալ մեկ վերնագիրՙ «Վերեւումՙ Աստված, ներքեւումՙ Սերժ Սարգսյան», եւ երրորդ. հոդվածներՙ որոնք պատմում են նախագահի եւ հաջող քայլերի մասին, ընդ որումՙ ուրախությամբ, ե՛ւ ոչ ճիշտ քայլերի մասին, ընդ որումՙ ցավով: Որպես կանոն վերջին խմբի հոդվածները հասարակության շրջանում մեծ պահանջարկ չունեն, քանի որ նույն այդ հասարակության մեծ մասը համոզված է, որ նախագահը երբեք ճիշտ քայլ չի անում, բայց դա այլ խոսակցություն է: Ուշագրավ է, որ եւ «Մարդասպան», եւ «Վերեւումՙ Աստված, ներքումՙ Սերժ Սարգսյան» հոդվածները երբեւիցե Սերժ Սարգսյանի դժգոհությունը չեն հարուցել: Օրինակ, նա երբեք դատի չի տվել որեւէ լրատվամիջոցի, որտեղ իրեն անվանել են մարդասպան: Սալման թագավորն, օրինակ, կախաղան կբարձարացներ այդ թերթի ողջ աշխատակազմին, գումարած այդ թերթը երբեւէ կարդացած բոլոր սաուդցիներին, իսկ Թրամփն, օրինակ, կծեծեր տվյալ լրագրողին ու խմբագրին, Պուտինըՙ նուրբ կխնդրեր, որ այդ ուկրաինացի հոդվածագիրն էլ երբեք ԱՄՆ չգնա, իսկ, օրինակ, Մերկելը կամ Մակրոնը դատի կտային ու վստահաբար կշահեին դատը, ոչ թե որովհետեւ իրենք երկրի ղեկավարներ են, այլ քանի որ որեւէ լրատվամիջոց, երբ երկրի ղեկավարին հրապարակավ մարդասպան է անվանում, սովորաբար փաստեր չունիՙ դա ապացուցելու: Սաՙ ի գիտություն ՀՀ նախագահի խորհրդականներին:

Մյուս կողմից, եթե նախագահը չի դժգոհում, որ իրեն մարդասպան են անվանում, ապա ինչո՞ւ պետք է դժգոհի, երբ իրեն աստվածացնում են: Ընդ որում, սովորական մահկանացուին աստվածացնելը ոչ պակաս սարսափելի է, որքան նրան մարդասպան կոչելը: Շատ գիրք կարդացածների համար նույնիսկ ավելի սարսափելի է:

Բայց, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, մենք անշուշտ ժողովրդավարական երկիր ենք, ինչն էլ նշանակում է, որ մեր նախագահին կարող ենք կոչել ե՛ւ մարդասպան, ե՛ւ Աստծուն հավասար հայր. դրա համար ոչ ոք չի պատժվի, ավելինՙ երբեմն պետք է նախագահին մարդասպան կոչել, որպեսզի քեզ նկատեն, հետո էլ նույն այդ նախագահինՙ գրեթե Աստված կոչել, որպեսզի քեզ չպատժեն:

Ժողովրդավարական նրբություններ են:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԱ՛Ջ…

Հաջորդ գրառումը

ՏԽՈՒՐ ԵՎ ՈՒՐԱԽ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՏԽՈՒՐ ԵՎ ՈՒՐԱԽ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական