Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՔԱՈՍ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

21/07/2017
- 21 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Թրամփի նոր ռազմավարությունը ծուղակ է ստեղծում Մերձավոր Արեւելքում

Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Քաթարի խնդրի լուծման հետ կապված ջանքերը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել տարածաշրջանում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնիՙ սաուդցիների համար անհաջող շրջագայությունից հետո: Սաուդցիների սպասումներին հակառակՙ ամերիկացիները Քաթարում ստորագրեցին երկու երկրների փոխըմբռնման հուշագիր: Այնտեղ շարադրվում են անհրաժեշտ ջանքերը, որոնք Դոհան պետք է ձեռնարկի հակաահաբեկչական պայքարն ուժեղացնելու եւ ահաբեկչության ֆինանսավորումը կասեցնելու նպատակով: Դրանից հետո ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Քուվեյթը անսպասելիորեն հակամարտ կողմերին երկխոսության կոչ արեցին:

Խնդիրն այն է, որ տվյալ փաստաթուղթը խարխլում է այսպես կոչված հակաքաթարյան կոալիցիայի գաղափարախոսական կարեւորագույն հիմքերից մեկը: Կոալիցիայի երկրներն են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, որոնք շարունակում են Քաթարին մեղադրել ահաբեկչությունը հովանավորելու եւ Իրանի հետ համագործակցելու մեջ: Հիշյալ պետությունները Քաթարին ներկայացրել էին վերջնագիրՙ կոչ անելով տասնօրյա ժամկետում կատարել դրա պահանջները: Վերջնագրի 13 կետերի թվում են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցումը, թուրքական ռազմակայանի փակումը, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, արաբական երկրների ներքին գործերին միջամտելուց եւ ընդդիմադիր գործիչներին օգնելուց հրաժարումը, ինչպես նաեւ «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստացանցի հաղորդումների դադարեցումը: Դոհան մերժել էր արաբ հարեւանների մեղադրանքներըՙ հայտարարելով, որ առաջ քաշված պահանջները ոտնահարում են իր ինքնիշխանությունը: Սակայն բանը միայն դա չէ: Քաթարին պաշտպանեցին Թուրքիան եւ Իրանը, իսկ բուն գործընթացը Պարսից ծոցում ստացավ բազմաքայլ կոմբինացիայի բնույթ:

Ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում նշում է դրա հիմնական ուրվագծերը:

1. Սկսեց գործել Քաթար-Թուրքիա-Իրան դաշինքը:

2. Սաուդյան Արաբիայում այն տպավորությունը ստեղծվեց, թե Դոհայի հետ հակաահաբեկչական հուշագիր ստորագրելովՙ Վաշինգտոնը դավաճանեց Էր-Ռիադին:

3. Ամերիկացի փորձագետները գտնում են, որ Քաթարի շրջափակումն ամրապնդում է Իրանի դիրքերըՙ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի հավանական փլուզման պատճառով: Բացի դրանից, Իրանը եւ Օմանը չմիացան սաուդցիների հակաքաթարյան դաշինքին եւ դժվար թե դա անեն ապագայում:

Հիմա խոսենք իրադարձությունների խորքային կողմի մասին: Մոսուլը հետ է վերցված: Պատմության մեջ առաջին անգամ Իրաքի շիա ուժերը ազատագրեցին սուննի բնակչությամբ քաղաք, ինչը նշանակում է երկրում միջդավանանքային պայքարի շարունակում, թերեւսՙ փոքր-ինչ այլ ձեւով: Կանխատեսվում է Եմենում հուսիտների եւ Սաուդցիների բախումների շարունակում, սկսել են խոսել նույնիսկ Եմենի վրա սաուդցիների հնարավոր զինված ներխուժման մասին: Այս կապակցությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանի Թուրքիայի դիրքորոշումը, ուր Թիլլերսոնն այցելեց Սաուդյան Արաբիա մեկնելու նախօրեին: Ամերիկացի փորձագետների գնահատման համաձայն, Վաշինգտոնը «հանկարծ» որոշել է ինչ-ինչ փոփոխություններ կատարել իր մերձավորարեւելյան քաղաքականության մեջՙ փլուզել Քաթար-Թուրքիա-Իրան նոր կոալիցիան, վերականգնելով երբեմնի Թուրքիա-Իսրայել-Սաուդյան Արաբիա դաշինքը, ճիշտ է, սկզբնական շրջանում Էր-Ռիադին զրկելով եռյակի հնարավոր անդամի կարգավիճակից: Այդ նպատակով հարկավոր է սկսել Անկարայի հետ մերձեցման գործընթացՙ հասկանալով, որ Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան կարող են գործել միայն որպես անդրկուլիսյան դերակատարներ, բայց ոչ թե որպես նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության հիմքեր: Սա անհրաժեշտ է դարձնում Սիրիայի ճակատում Թուրքիա-Իրան դիմակայության վերականգնումը:

Սա հենց այն է, ինչը ամերիկյան The American Beast հրատարակությունը անվանում է «Սիրիայում Թրամփի նոր ռազմավարություն», որը Թիլլերսոնը քննարկեց Թուրքիայում: Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում փորձաքար է Սիրիայում քրդերի եւ այսպես կոչված ժողովրդավարական ընդդիմության վրա ԱՄՆ-ի հենվելը: Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց. «Կարծում եմՙ մենք սկսում ենք վերականգնել վստահությունը: Մենք որոշակի հաջողության ենք հասնում Սիրիայում եւ հույս ունենք, որ Թուրքիայի օգնությամբ կկարողանանք այն զարգացնել Սիրիայի հյուսիսային շրջաններում»: Սա ակնարկ է, որ Վաշինգտոնն ու Անկարան Սիրիայի քրդերի հարցում հասել են ինչ-որ համաձայնության կամ մոտ են դրան: Եթե դա ճիշտ է, ապա Վաշինգտոնը ձգտում է Անկարային ամեն դեպքում իր ազդեցության ոլորտում պահել որպես դաշնակցի եւ գործընկերոջ: Պատահական չէ, որ Թիլլերսոնի հետ հանդիպելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտաարեց Պարսից ծոցի երկրներ այցելելու մտադրության մասին: Սակայն տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ նրա ասած խոսքերը տագնապ են հարուցում: «Մենք չենք ուզում տեսնել, թե ինչ է կատարվում Եմենում: Մենք չենք ուզում տեսնել նաեւ այն, ինչ տեղի է ունենում Պաղեստինում: Պարզ է, թե ինչ է տեղի ունենում Սիրաիայում եւ Իրաքում: Թուրքիան բարձր գին է վճարում այդ հակամարտությունների համար, ուստի մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա Քաթարում», ասել է Էրդողանը:

Այստեղից կարելի է հետեւություններ անել:

ԱՄՆ-ը պահանջել է Քաթարից դուրս բերել թուրքական զորքըՙ նախազգուշացնելով Պարսից ծոցում ռազմական նոր հակամարտության ծագման եւ դրանում Թուրքիայի ներգրավման հնարավորության մասին: Նման նախազգուշացմամբ հանդես է եկել նաեւ The Times թերթըՙ նշելով, որ արաբական երկրների շրջափակմանը ենթարկված Քաթարին Թուրքիայի օգնությունը կարող է «տարածաշրջանային հիմար հակամարտություն» առաջացնել ՆԱՏՕ-ի ներգրավմամբ: Քաթարում է գտնում Մերձավոր Արեւելքի գծով ԱՄՆ-ի հրամանատարական կենտրոնը: Բահրեյնում տեղաբաշխված են ԱՄՆ տարածաշրջանային ռազմածովային ուժեր: Բոլոր այդ վայրերում ԱՄՆ ռազմական ներկայությունը զգալի է եւ բավարար է Պարսից ծոցի գոտում անվտանգության ապահովման համար: Մինչդեռ Անկարան այնտեղ անելիք չունի:

Ձեւավորվում է նոր հոռի շրջան: Քաթարից հեռանալու եւ Իրանի հետ դաշինքից հրաժարվելու դիմաց Թուրքիային թերեւս կարող են ձեռքերի ազատություն տալ Սիրիայի Աֆրին շրջանում, որպեսզի նա այնտեղ ամերիկացիների հետ ստեղծի լարվածության մեղմացման եւս մեկ գոտի: Իսկ Իդլիբի շջանում անվտանգության ապահովում Թուրքիայի եւ Ռուսաստանի զինվորականների ուժերով: Փորձագետները կարծում են, որ թուրքերին թերեւս թույլ չտան ամբողջությամբ գրավել Աֆրինը:Հակառակ դեպքում Անկարային եւ Դոհաին կարող են մեղադրել տարածաշրջանում իսլամիստներին օգնելու եւ Թեհրանի հետ կապեր ունենալու մեջ: Եթե Թուրքիան սկսի գործել նման սցենարով, ապա դա անխուսափելիորեն կանդրադառնա Սիրիայի հարցում Իրանի, գուցե նաեւ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա, ինչը կազդի Սիրիայում այդ երկրների փոխգործողության վրա:

Որպես տվյալ գործողության տեղեկատվական քողարկում օգտագործվում են Թուրքիայում Էպիկենտրոն ունեցող տարածաշրջանային զանազան նավթամուղներ ու գազամուղներ, սակայն ակնհայտ է, որ տվյալ նախագծերի իրականացման համար նախ եւ առաջ անհրաժեշտ է տարածաշրջանի կայունություն: «Իսլամական պետությունը» դեռ պարտված չէ եւ շարունակում է իր ձեռքին պահել որոշակի տարածքներ, փորձում է թափանցել հարեւան երկրներ, առաջին հերթինՙ Հորդանան եւ Սաուդյան Արաբիա: Ավելին, հեղինակավոր փորձագետների գնահատման համաձայն, ԻՊ-ի թուլացմանը զուգընթաց, տարածաշրջանում միջէթնիկական եւ միջդավանանքային հակամարտությունները միայն խորանալու են: Ներկայումս Մերձավոր Արեւելքում ամենքը պայքարում են ոչ թե հանուն, այլ ընդդեմ ինչ-որ բանի: Դա խաթարում է տարածաշրջանում ուրվագծված էներգետիկ երթուղիների քարտեզները:

Մերձավոր Արեւելքում ռազմաքաղաքական իրադրության առանձնահատկությունն այն է, որ առաջին պլանում հայտնվում են նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ, այլ ոչ թե մտացածին էներգետիկ հաղորդակցությունները: Իրավիճակի առավել իրատեսական գնահատականը ենթադրում է տարածաշրջանի երկրների պահպանում սովորական վիճակով ու տեսքով եւ դրանց հագեցում սովորական քաղաքական գաղափարախոսությամբ: Շրջանում «Քաոս» գործողությունը շարունակվում է: Այն համալրվում է նոր, սուր սյուժեներով, իրեն հարգող որեւէ փորձագետ չի համարձակվում երկարաժամկետ կամ նույնիսկ կարճաժամկետ կանխատեսումներ անել, թե ինչ կլինի հետագայում:

Ի դեպ, Քաթարը բնական հեղուկ գազի խոշորագույն արտահանողն է աշխարհում, իսկ ԱՄՆ-ը ինքն է ուզում դառնալ խոշորագույն արտահանող, մասնավորապեսՙ դեպի Եվրոպա, եւ արդեն իսկ իր բնական հեղուկ գազն առաքում է Իսպանիա, Պորտուգալիա, վերջերսՙ նաեւ Լեհաստան:

Նախորդ գրառումը

ՋՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՖԻԱ ԿԱ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՖԻԱ ԿԱ»

Լրահոս

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական