Անծանոթ երիտասարդը ԽՍՀՄ դրոշն է ծածանել Թրամփի վերջին ելույթներից մեկի ժամանակ: Անվտանգության աշխատակիցների միջամտությամբ երիտասարդը դրոշն իջեցրել է, սակայն Թրամփն արձագանքել է միջադեպին, ասելով. «Նա դեռ փոքրիկ է եւ պետք է գնա իր մայրիկի մոտ: Գնա մայրիկիդ մոտ, երիտասարդ, ես վստահ եմ, որ նա մեր օգտին է քվեարկել»:
Թե ով է երիտասարդի մայրիկը, հայտնի չէ, հայտնի չէ եւ այն, թե որտեղի՞ց է ԱՄՆ նախագահը ճանաչում ամերիկացի երիտասարդների մայրիկներին, այնպես, ինչպես ԽՍՀՄ առաջնորդներն էին ճանաչում սովետական քաղաքացիների մայրիկներին, հայրիկներին, անգամ մորաքույրներին ու նրանց դպրոցական բոլոր ընկերներին: