Պակիստանի բնակավայրերից մեկում ձերբակալել են 20 մարդու, որոնք մասնակցել են 16-ամյա աղջկա բռնաբարությանը: Դեպքի մասին ոստիկանության հայտնել է բռնաբարված աղջկա 12-ամյա եղբայրը: Ձերբակալվածների դատաստանը տեսել են հենց գյուղական խորհուրդում, որը որոշել է, որ 16-ամյա աղջկան բռնաբարողի քրոջըՙ եղբոր գործած հանցագործության համար, պետք է բռնաբարել: «Այդ պատիվը» տրվել է տուժած 16-ամյա աղջկա եղբորը: 12-ամյա տղան էլ, գյուղի խորհուրդի տղամարդկանց եւ ծնողների աչքի առաջ իրականացրել է պատիժը եւ բռնաբարել է իր քրոջը բռնաբարողի քրոջը:
Ի դեպ, երկու բռնաբարող տղաներն էլ, մեկըՙ պատժվելուց, մյուսըՙ պատժելուց հետո, ազատ են արձակվել, որ էլ… չբռնաբարեն: