Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուժ, կամք, պոռթկում

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ցուցահանդես՝ Էդուարդ Իսաբեկյանի գրաֆիկական աշխատանքների

Էդուարդ Իսաբեկյանի արվեստը մի ամբողջ էպոխայի գեղարվեստական արտահայտություն է՝ անցած դարաշրջանի 30֊40-ականներից մինչեւ իր կյանքի ավարտը (2007թ.)` ժամանակի մի լայն սպեկտր ընդգրկող, որտեղ պատերազմներ եղան,  անհատի պաշտամունքի տարիներ ու ռեպրեսիաներ, ազատ մտքի դաժանագույն հալածանքներ, տոտալիտար մտածողության պարտադրանք. նա ապրեց դա ու  տեսավ այդ սիստեմի փլուզումը, Հայաստանի անկախացումն ու հետանկախական տարիների դժվարությունները: Նրա բազմաժանր, բազմաբովանդակ, բազմաշերտ կտավները   վերաբերմունք են իր ապրած ժամանակին: Լինելով լայն աշխարհայացքի ու մտքի տեր արվեստագետ, ոչ միայն նկարիչ, նաեւ գրող՝ էսսեիստ, վիպագիր, մարդկային կյանքի իմաստը որոնող եւ այն փիլիսոփայորեն ընկալող մարդ, նրա հայացքը իր ժամանակի մեջ ու նաեւ դուրս էր դրանից,  այնպես որ  կարողանում էր պատմական անցյալի ու ներկայի միջեւ կարեւոր զուգահեռներ տեսնել եւ դա վարպետությամբ հանձնել կտավին: Բնավ պատահական չէին, այլ հատուկ իմաստավորված էին այդ անցումները պատմական անցյալին:

Նրա նկարչությունը շատ զգայուն է նաեւ  պարզ մարդկային խնդիրներին, մարդու ներքին վիճակներին, նրա հոգսերին եւ առհասարակ կյանքի տարբեր շերտերին, փոփոխություններին, բնության ու մարդու փոխհարաբերություններին: Ստեղծագործական բազմազանությամբ հանդերձ՝ ժանրային, ոճային, թեմատիկայի, նրա բոլոր կտավներում  իշխում է ազգային, հայկական ոգին: Եվ երբ  փորձում ես դրանք տեղավորել մեկ ընդհանուր հարթության մեջ, առաջին ամենաբնորոշ հատկանիշը, որ գալիս է մտքիդ, Իսաբեկյանի վրձնի  հաստատությունն է. շատ ամուր են թվում կտավին այդ վրձնահարվածները՝ կամային մարդու, ուժի արտահայտություններ: Եվ հաջորդը՝ կտավների ներքին դինամիկան է, ընդգծված շարժումը, առանց որի կյանք պարզապես չկա:

«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի, որտեղ Վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությունն է, նկարների այն մեծ հավաքածուի, որ տարիներ առաջ որդին՝ Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նվիրեց Երեւան քաղաքին, առաջին հարկի մշտական ցուցադրությունը օրերս փոխարինվեց Վարպետի գրաֆիկական աշխատանքներով: Հիմնականում 1995 ֊ 98 թվականի եւ դրանից հետո արված գրաֆիկական գունավոր գործերն են`  բնորոշվող խարակտերային ընդգծված վիճակներով` կազմվածքի, դիրքի, դիմարտահայտության: Չնայած կերպարները հիմնականում կանայք են եւ մեծ մասը մերկ ֆիգուրներ, աչքի են զարնում հատկապես ուժի, ներքին էներգիայի, կրքի հզոր կուտակումներով, տեղ – տեղ  շիկացումներով, երբեմն` ագրեսիվությամբ, եւ  այդ լիցքերը ակամա հաղորդվում են նաեւ դիտողին: Աչքի է զարնում ջրային թեման: Հատկապես ծովն իր տարբեր  բռնկումներով` մերթ  հանդարտությամբ, մերթ պոռթկումով եւ իհարկե կանայք, որոնց մերկության, մարմնի ամեն դետալի մեջ էներգիա, շարժում կա, այն նույն փոփոխությունները տրամադրության, ինչ կատարվում է ծովի հետ: Կինը կարծես  ասոցացվում է բնության այս ամենախորհրդավոր, բազմանշանակ երեւույթի հետ: Ձիերի խրխինջը անսանձ ու կատաղի,  սլացքը գեղեցիկ ամազոնուհիների, ազատ վարքը ջրերի, սրանք  նկարչի ներքին ապրումները, մտածումներն են, դրանց շարունակությունը` շատ գեղեցիկ, վարակիչ:

Ցուցահանդեսի նկատմամբ արվեստագետների, արվեստասերների հետաքրքրությունը իսկապես մեծ էր. սրահը լեցուն էր: Արամ Իսաբեկյանը ողջունելով  ներկաներին, շնորհակալությամբ` այցելության համար ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, հակիրճ ներկայացրեց Վարպետի նոր ցուցադրությունը, առանձնացնելով կարեւոր այն հատկանիշը, որը հարուստ փորձի, մեծ վարպետության արդյունք է. ասաց, որ Վարպետի յուրաքանչյուր նկար, անգամ զուտ աշխատանքային նպատակով արված գործ կարելի է շրջանակել ու ցուցադրել, մի բան, որ շատ քիչ նկարիչների դեպքում է հնարավոր: Որպես ազգային հարստություն այսպիսի մեծությունների ժառանգությանը վերաբերվել է պետք ակնածանքով ու հոգածությամբ, եւ նրա մաղթանքն էր. «Որ մեր երկիրը հասնի այն վիճակի, այդ ճանապարհով էլ գնում է, որ իր հարստությունները կարողանա ներկայացնել նաեւ աշխարհին»:

Ցուցահանդեսի համակարգող Օվսաննա Քարամյանը եւս շեշտադրեց այս հանգամանքը՝ մեր ազգային մշակույթը, մեծ վարպետների ժառանգությունը ճանաչելի դարձնել, արժեւորել, գնահատել ու փոխանցել եկող սերունդներին: Հետաքրքրական դիտարկում արեց գեղանկարիչ Կարեն Աղամյանը՝ թանգարանին տրամադրելով  գծանկարչական֊ արվեստաբանական աշխատանքներ՝ Էդուարդ Իսաբեկյանի նկարչության ուսումնասիրությունների հիման վրա: «Նա հայ նկարիչների մեջ այն շատ քչերից է, որ կարողանում էր իր կոմպոզիցիան կառուցել տիեզերական ճշմարտության՝ Ոսկե հատման օրենքով, ինչը հատուկ էր միջնադարի մեծերին: Իսաբեկյանի գործերի մեջ այդ հիմունքները կիրառված են, որն արվում է ենթագիտակցորեն իհարկե, եւ հենց դա վարպետություն ու մեծ տաղանդ է: Այն վերլուծվում է մաթեմատիկական ճշգրտությամբ: Մենք իր աշխատանքների վրա արվեստաբանական այդպիսի վերլուծություն ենք կատարել, միաժամանակ հրավիրում ենք արվեստաբանների ուշադրությունն այս հարցին», խոսքը եզրափակեց Կ. Աղամյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Ջորջ Սթեյբ. «Մեծագույն երազանքս Հայաստանում ելույթ ունենալն է…»

Հաջորդ գրառումը

Առցանց զամբյուղով գնումներ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Առցանց զամբյուղով գնումներ

Լրահոս

Հաջիևի այցից հետո Նիկոլ Փաշինյանն ուժգնացրել է ընդդիմության հանդեպ խոսույթի ռեպրեսիվ տրամաբանությունը

17/06/2026

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեևի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել...

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական վարույթը արհեստական և հնարած է. Արամ Օրբելյան

17/06/2026

Փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական վարույթը «արհեստական և հնարած» է։ Նա նշել է,...

Փաշինյան Նիկոլի «հրապարակներ դուրս գալու» կոչերը տրամաբանական են միայն առաջին հայացքից

17/06/2026

«Ձայները կեղծվել են ու տանը վեր ընկա՞ծ եք, ձայները կեղծվել են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»,-ասում է Փաշինյան Նիկոլը: Վերջինս...

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ

17/06/2026

Մեղադրանք և կալանք. ԿԸՀ-ն Դավիթ Ղազինյանի վերաբերյալ 2 միջնորդությունն էլ բավարարեց

17/06/2026

ԿԸՀ-ն քննեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ԿԸՀ-ն միանգամից երկու միջնորդությունն էլ բավարարեց՝ մեղադրանք և...

Եթե ինձ դուր չգա հուշագիրը, եթե նրանք չլսեն, մենք կրկին կսկսենք ռումբեր նետել Իրանի վրա. Թրամփ

17/06/2026

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսվում է ստորագրել ուրբաթ, վերջնական չէ, և Վաշինգտոնը կարող է վերսկսել հարվածները Իսլամական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական