Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սիրո մեջ դավաճանությանը հաղթում է հավատարմությունը»

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

«Հայահավաք» ծրագրի շրջանակներում Երեւանում կայացավ անգլիաբնակ հայազգի Սիփան Օլահի, Հակոբ Ջեք Մուրադյանի եւ Մարիա Փալազյանի միացյալ բեմելույթը:

Ակնարկիս խորագիրը քաղեցի Անտոնիո Կալդարայի օպերայից, որից մի արիա տենոր Սիփան Օլահը կատարեց Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած համերգին: Միջանձնային հարաբերություններին վերաբերող այս տողը տպավորվեց, քանի որ միտքս հակված էր այն մեկնելու մեր օրերի խորհրդով. հայրենիքի եւ նախնիներից ժառանգված հողի ու հայրենի սրբությունների հանդեպ հայերիս սիրո զորությամբ հավատարմությունը հաղթելու է դավաճանությանը: Նաեւ այդ սիրո ուժի դրդմամբ էին Անգլիայում ապրող, ուսանող եւ իրենց ապագան կերտող երեք երիտասարդ երաժիշտները եկել Հայաստան՝ ներկայացնելու ոչ միայն իրենց արվեստը, այլ նաեւ ասելու, որ հեռուներում հայ երաժշտական մշակույթը հանրահռչակելու գործով են զբաղված եւ շարունակաբար գալիս են դեպի իրենց արմատները ո՛չ պատահաբար:

Համերգով, որ այս եռյակը հանդես եկավ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի լարային նվագածուների հետ, անվանվում էր «Մոնտեվերդիից Սարյան»: Բարոկկո երաժշտության փայլուն ներկայացուցիչների՝ Կ. Մոնտեվերդիի, Ջ. Ջիորդանիի, Ա. Կալդարայի, Դ. Սքարլատիի, Գ. Ն. Հենդելի, Ք. Վ. Գլյուկի, Ջ. Կարիսիմիի, Ջ. Բոնոնչինիի, Ա. Վիվալդիի ստեղծագործություններից հայտնի արիաների եւ Ա. Մարչելոյի՝ հոբոյի համար կոնցերտի ընտրությունն արել էր Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Քլինգեն երգչախումբ եւ մշակութային ասոցացիա»-ի ղեկավար եւ դիրիժոր Սիփան Օլահը՝ այս նմանատիպ համերգների համար ընտրված գործերը հատուկ փոխադրելով լարային քառյակի, որոշ դեպքերում էլ՝ հոբոյի համար: Սիփանի փափուկ, գեղեցկահունչ տենորով երգված արիաները սիրո, բարձր զգացմունքների, հանուն սիրելիի զոհողության, աստվածային կամոք իրարու նվիրյալ սրտերի վերակենդանացման, ազատության մաքուր շնչի մասին էին, իսկ Հենդելի «Ombra mai fu» արիան՝ «Սերսե» օպերայից, վերերկրային զգացման վերաբերյալ էր՝ պարսից արքա Քսերքսեսի սիրո եւ հիացման՝ սոսիների ստվերների հանդեպ (ի՜նչ պատկեր, ի՜նչ գեղագիտություն): Ա. Մարչելլոյի գլուխգործոց համարվող եռամաս կոնցերտը՝ հոբոյի համար, կատարեց հոբոյահար Ջեք Հակոբ Մուրադյանը՝ լարային քառյակի, կլավեսինահար Մարիա Փալազյանի հետ. դիրիժորն էր Ս. Օլահը: Ջեք Հակոբը ծնունդով Բրիտանիայից է, նախնիները եղեռնապուրծ, դեգերումներով հասել են Անգլիա, եւ ահա իրենց շառավիղը, որ, նախ, պատանության տարիներին որպես զբոսաշրջիկ եղել է հայրենիքում, հիմա առաջին անգամ հանդես եկավ հայաստանյան հանդիսականի առջեւ, եւ դա հուզիչ ու նշանակալից էր երիտասարդ, խոստումնալից հոբոյահարի համար, որ շուտով իր բարձրագույն կրթությունը կավարտի Լոնդոնի թագավորական երաժշտության ակադեմիայում: Նույն ակադեմիայի շրջանավարտն է նաեւ Սիփանը, որն իր՝ օպերային երգչի կրթությունն Անգլիայում շարունակել է Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիան ավարտելուց հետո:

Վերոնշյալ արիաների եւ կոնցերտի հնչմանը հաջորդեցին Ղազարոս Սարյանի «Սերենադ» սիմֆոնիկ պատկերները (հոբոյի, դաշնամուրի եւ լարային քառյակի մասնակցությամբ) եւ «Երեք պոստլուդը»՝ Մարիա Փալազեանի դաշնամուրային մենակատարմամբ: Մարիան էլ ծնունդով Բեյրութից է եւ այնտեղ է ստացել իր երաժշտական սկզբնական գիտելիքները, ապա եւ Անգլիա տեղափոխվելով՝ զարգացրել է դաշնակահարի իր կարողությունները: Մարիայի համար էլ սա անդրանիկ բեմելույթն էր հայրենիքում:

Լոնդոնում լարային քառյակի կազմը, որի նվագակցությամբ ելույթ են ունենում Սիփանը, Ջեք Հակոբը եւ Մարիան, բաղկացած է բրիտանացիներից: Մեզանում Մեծ Բրիտանիայից ժամանած եռյակին նվագակցեցին ջութակահարներ Կարինե Առաքելյանը, Դավիթ Հակոբյանը, ալտահար Ալբինա Մալիշենկոն եւ թավջութակահար Ներսես Գեւորգանը:

Հայրենաբաղձ երիտասարդների երեւանյան համերգը եզրափակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Վարդը» եւ Ալեքսանդր Հարությունյանի «Երգիր ինձ համար» երգերի կատարումներով: Հայրենիքի սիրով լեցուն, նրանով հպարտ, նրանով ապրող եւ ապրեցնող, լավատեսական բարձր հունչով «Երգիր ինձ համար»-ը՝ համերգային ծրագրի մնացած գործերի հետ բրիտանացի հանդիսականին Լոնդոնի Գյուլբենկյան դահլիճում ներկայացվեց երեւանյան բեմելույթից ընդամենը օրեր անց՝ համադրված Մարտիրոս եւ Ղազարոս Սարյանների արվեստին նվիրված դասախոսությամբ: 

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Մի շնորհանդեսի առիթով(*)

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ջորջ Սթեյբ. «Մեծագույն երազանքս Հայաստանում ելույթ ունենալն է...»

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական