«Ուիլի բլաքուել» միջազգային հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Հունա-հռոմեական մշակույթի հետքերը Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում» հոդվածների ժողովածուն (անգլերեն): Այն բաղկացած է հետեւյալ բաժիններից. 1. Խորվաթիա, 2. Սլովենիա, 3. Չեխիայի Հանրապետություն, 4. Լեհաստան, 5. Հունգարիա, 6. Ռումինիա, 7. Բոսնիա-Հերցեգովինա, Սերբիա եւ Մոնտենեգրո, 8. Բուլղարիա, 9. Ռուսաստան, 10. Հայաստան եւ Վրաստան: Հայաստանին նվիրված է մեկ ներածական հոդված (Գոհար Մուրադյան եւ Արմեն Ղազարյան. «Հայ մշակույթը եւ դասական անտիկ աշխարհը», էջ 507-515), նաեւ երկու հոդվածՙ Գոհար Մուրադյանի «Միջնադարյան հունա-հայկական գրական կապերը» (էջ 516-527) եւ Արմեն Ղազարյանի «Անիի հայկական ճարտարապետական դպրոցի «անտիկ» ուղղությունը» (էջ 528-540): Ի դեպ, գրքի երեք խմբագիրներից մեկը Զառա Մարտիրոսովա-Տորլոնեն է (Մայամիի համալսարան, ԱՄՆ), որը նաեւ ժողովածուում տեղ գտած «Վերգիլիոսը Ռուսաստանում» հոդվածի հեղինակն է: